Ինչո՞ւ է Խաչատուրյանը խոսում հատկապես 43 կմ ճանապարհի մասին

Վահագն Խաչատուրյանը զբաղված է Ադրբեջանի օրակարգի ներքին լեգիտիմացմամբ, գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Հրապարակման մեջ քաղաքագետը նշել է նաև․

«Նիկոլ Փաշինյանիք խոսնակն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։

Սա, մեղմ ասած, պրոպագանդիստական պնդում է, որն այնքան էլ կապ չունի իրականության հետ:

Ընդամենը պետք է վերլուծել այն, ինչ նախօրեին Սյունիքում ասել է նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Վերջինս հայտարարել է, որ եթե բացվի 43 կմ ճանապարհը, «Հայաստանը զարգացման մեծ հնարավորություններ կունենա», իսկ Սյունիքը կդառնա «զարգացման դարպաս»։

Արդյոք Հայաստանի տնտեսական ապագան պետք է պայմանավորենք հենց այդ 43 կիլոմետրի բացմա՞մբ, այն էլ, երբ դա Ադրբեջանի հիմնական պահանջն է։

Տրանսպորտային ուղիների բացումը կարող է որոշակի տարանցիկ հնարավորություն տալ, սակայն որևէ լուրջ հաշվարկ ցույց չի տալիս, որ միայն այդ ճանապարհով Հայաստանը կդառնա տարածաշրջանային տնտեսական կենտրոն։

Տնտեսության կառուցվածքը, ներդրումային միջավայրը, ենթակառուցվածքների զարգացումը պահանջում են համալիր քաղաքականություն, ոչ թե մեկ ճանապարհից կախվածություն։

Այդ ճանապարհի շուրջ Բաքվի օրակարգը հայտնի է․ «Զանգեզուրի միջանցք»։

Սա ոչ թե տնտեսական, այլ քաղաքական պահանջ է, որը նախատեսում է Հայաստանի ինքնիշխանության նվազեցում և լրացուցիչ ռիսկեր։

Ճանապարհի բացումը կարող է քննարկվել միայն Հայաստանի օրենսդրության և վերահսկողության ներքո, ոչ թե էքստերիտորիալ կարգավիճակով։

Բայց այդ դեպքում տարակուսելի է՝ ինչո՞ւ է Խաչատուրյանը խոսում հատկապես «43 կմ ճանապարհի» մասին:

Երբ երկրի նախագահը հայտարարում է, որ ապագա զարգացումը կախված է 43 կմ ճանապարհից, սա ոչ միայն չափազանցված է, այլև վտանգավոր՝ այն կարող է ընկալվել որպես Ադրբեջանի օրակարգի ներքին լեգիտիմացում։

Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը հակապետական և հակասահմանադրական է, և հիմա կարող է քննարկվել ընդամենը մեկ հարց՝ արդյոք այս մարդն իրավունք ունի՞ զբաղեցնել Հայաստանի նախագահի պաշտոնը»:

դիտվել է 199 անգամ
Լրահոս
Հրդեհ է բռնկվել Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող դեղատան պահեստային հատվածում Դատապարտո՛ւմ ենք այս բռնաճնշումները, վերահաստատում՝ մեղադրանքները շինծու են. Արագածոտնի թեմ Վերին Լարսի անցակետում 2000 բեռնատար է կուտակվել Գյումրեցի կանայք ամոթանք են տալիս ոստիկաններին (video) «Նենգ սրիկանե՛ր, ես ձեզ 1 շաբաթ ժամանակ էի տվել»․ Արշակ Զաքարյան (video) Արմեն Աշոտյանը փայլուն առաջարկ արեց․ Նաիրա Զոհրաբյան (video) Միքայել Սրբազանի համար հիմա էլ 2,5 տարի են պահանջում․ ոտքից գլուխ սա ապօրինություն է․ Սարգսյան (video) «Բա ձեր արարքի համար քանի՞ ճիպոտ է պետք»․ Միքայել Սրբազանի փաստաբանի կոշտ պատասխանը Բաբայանին (video) Նոր բեռ է գալիս Ադրբեջանով․ Գեւորգ Պապոյան (video) «Բաբայան Ռուբե՛ն, այ․․․ ինչպես քաղաքացին խայտառակեց Ռուբեն Բաբայանին» (video) Անահիտ Բախշյա՛ն, հերիք է հնարեք, գնացեք ու Նիկոլի վրա զարմացեք․ Լարիսա Ալավերդյան (video) Սա՞ է Վազգեն Միրզախանյանի պատկերացումը․ չկասկածե՛ք՝ եկեղեցին միանշանակ հաղթելու է․ Տեր Փավստոս (video) Ինչպես է Միքայել սրբազանն արձագանքում «սրբազան» վանկարկողներին (video) «Հրանուշ Խառատյա՛ն, գոնե մեկ նախադասությամբ պաշտպանեք ահաբեկչության ենթարկվող հայ եկեղեցուն» (video) Ինչ իրավիճակ է ԵՄ գրասենյակի մոտ Քվե ստանալու համար էլի դառավ բոլորիս վարչապետը․․․ Առաջիկա երկու օրերին սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի տեսքով Գորիսում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Mercedes»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին․ կան ինժեներական ենթակառուցվածքի լուրջ վնասվածքներ Հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների առաջին օրն ավարտվել է նշանակալի առաջընթացով ՀԱԵ թեմական քահանաների նախաձեռնությամբ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի Մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 4 վարչական շրջանում․ ՇՄՆ Ստիպենք՝ Թոքմաջյանը քանդակի Նիկոլին․ Նաիրա Զոհրաբյան (video) Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումկի #ՀԻՄԱ․ «Դուք ձեր ողջ էությունը ողողեցիք զոհված տղաների, վառված տղաների արյունով». Լարիսա Ալավերդյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am