«Երկիր ծիրանի» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «2017 թվականի դեկտեմբերի 8-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության և խմբակցության անդամ, բժիշկ-նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանը հանդես եկավ «Հայաստանի Հանրապետությունում ներդրվող մարդու պապիլոմավիրուսային վարակի (ՄՊՎ) դեմ «Գարդասիլ» պատվաստանյութով պատվաստման վտանգավոր հետևանքների մասին» թեմայով մամլո ասուլիսով : «Երկիր Ծիրանի»- ն ուսումնասիրելով «Գարդասիլ» պատվաստանույութի հետ կապված ողջ տեղեկատվությունը եկել է հետևյալ եզրահանգումներին.
Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարությունը ծրագրված կերպով հետազոտություն է իրականացնում «Գարդասիլ» պատվաստանյութի արդյունավետության, հնարավոր բարդությունների ուսումնասիրության ուղղությամբ։ Աշխատանքներ չեն տարվում արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման այլ պատճառների վերացման համար, չի իրականացվում 2004 թ-ին ընդունված կանանց անվճար հետազոտությունների ազգային ծրագիրը։ Պետական բյուջեից հափշտակվում է շուրջ 150 000 դոլար գումար։ Հետազոտության ընտրանքը կազմում է միայն 13 տարեկան, միայն 16 000 անձ և միայն աղջիկներ։
Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարությունը հանրությանը չի տեղեկացրել հետազոտության իրականացման, նպատակների ու հնարավոր արդյունքների մասին, չի ապահովագրել մեր երեխաներին հնարավոր բոլոր բարդություններից։ Հաշվի չեն առնվել հեռավոր, գենետիկական մակարդակով հնարավոր բարդությունները, որոնց ուղղությամբ որևէ հետազոտություն առկա չէ։
Պատվաստումը չի կարող լինել պարտադիր, չկա նաև որևէ իրավական ակտ։
Մենք պետք է պահպանենք հազարամյակներ անցած մեր գենետիկ կոդը և թույլ չտանք արտաքին արհեստածին ազդակներին դանդաղ, քայքայիչ ազդեցություն ունենալ մեր ազգային ինքնության վրա։
Կից ուղարկում ենք նյութին առընչվող հարցումները , դրանց պատասխանները և վիդեո-հղումը:
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը