Միջադեպ Մոսկվայի օդանավակայանում.պատասխանատուն մեկն է՝ Էդվարդ Նալբանդյան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի խորհրդարանի պատվիրակության հետ Մոսկվայի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը, որի մասին ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրաձայնել էր ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը, ունի մեկ պատասխանատու՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան: Ակնհայտ է, որ նախկինում եւս Հայաստանի պատգամավորները Մոսկվայի օդանավակայաններում մանրակրկիտ զննության, կամ նույնն է, թե ասել խուզարկության են ենթարկվել, սակայն, չգիտես ինչու, այդ մասին լռել են: Իսկ ինչն է այս պատմության մեջ ուշագրավը. ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ մնացած 104 պատգամավորները ունեն դիվանագիտական անձնագրեր: Այսինքն՝ օդանավակայանի աշխատակիցներն իրավունք չունեին նրանց նկատմամբ նույն մոտեցումը դրսեւորել, ինչ ՀՀ քաղաքացու՝ սովորական անձնագիր ներկայացնողի նկատմամբ: ՀՀ դիվանագիտական անձնագիր ներկայացնող անձին ոչ ոք իրավունք չունի վերաբերվել որպես պոտենցիալ մաքսանենգի կամ ահաբեկչի: Եթե օտարերկրյա իրավապահները նման վերաբերմունք են դրսեւորում Հայաստանի դիվանագիտական անձնագրերի նկատմամբ, ապա այդ հարցը չի կարող անտեսվել: Հայաստանի հանրությունը պետք է իմանա, թե ով է մեղավոր ստեղծված իրավիճակի համար, եւ արդյո՞ք դրա պատճառն այն չէ, որ վերջին տարիներին ում պատահի՝ դիվանագիտական անձնագրեր են տրվել: ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը երեկ՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, փաստացի ընդունել է, որ ստեղծված իրավիճակը աննորմալ է: «Այդ հարցին ուշադրություն դարձնելու ենք, որովհետեւ ընդհանուր առմամբ պետությունների միջեւ պետք է գործի փոխադարձության սկզբունքը»,- ասել է Քոչարյանը»: Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Գազի բալոնի պայթյուն և հրդեհ Արմավիրի մարզի Արևիկ գյուղում. փայտաշեն տնակ է այրվել Խոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտի Ստեփանավանում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն․ կան վիրավորներ Արդարության և արդարադատության վրա վերջնականապես տատապանաքար դրվեց ՍԴ այս որոշմամբ․ Տոնոյան Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Տրոլեյբուսի սնուցման ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 ավտոբուսի վրա ՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե Հովհաննիսյան Որտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, եւ ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին Ովքեր են հարվածի տակ. Ռեալում խաղացողների գերբեռնվածություն է ՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը Իրանը, ՌԴ-ն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել Սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի ՍԴ-ն հրապարակել է որոշումը 5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ ընդհատվել է քննության գնահատականների բողոքարկման գործընթացը Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը Կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը Ստամբուլից դեպի Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը Սև ծովի վրայով անցնելից տագնապի ազդանշան է տվել Սահմանադրական դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 17.55-ին Արագածոտնի թեմական եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի հնարավոր ժամկետները Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am