Սերժ Սարգսյանն անվստահությո՞ւն է հայտնում վարչապետին

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերին Լարսը կրկին փակ է բեռնատարների համար: Այս նախադասությունը բոլորիս մոտ առաջացնում է դեժավյու, իսկ հայկական գործարար աշխարհի համար այն վերածվել է մղձավանջի: Ձմռան սեզոնով պայմանավորված, մենք ավելի ու ավելի հաճախ կլսենք Լարսի մասին այդ անմխիթար տեղեկությունը, որը գործնականում անմխիթար տեղեկություն է Հայաստանի տնտեսության մասին, Հայաստանի արդյունաբերության մասին: Համենայնդեպս այնքան ժամանակ, քանի դեռ մեր ապրանքների սպառման հիմնական շուկան կմնա Ռուսաստանը: Ըստ այդմ Հայաստանի առաջ երեք ճանապարհ է՝ փոխել մեր ապրանքային շուկան, կամ այսպես ասած հիմնական սպառման շուկան, փոխել այդ շուկա հասնող ճանապարհը, Լարսը ապահովագրել ձմեռային եղանակի կատակլիզմներից: Երրորդ ճանապարհը թերեւս դիտարկելի է միայն տեսական առումով, որովհետեւ անհնար է բարձր լեռնային Լարսը ապահովագրել ձմեռային կատակլիզմներից: Եվ ուրեմն, գործնականում կա երկու ճանապարհ՝ փոխել շուկայի հիմնական ուղղությունը, կամ փոխել այդ շուկա տանող ճանապարհները: Որն է ավելի հեշտ, կամ ավելի մատչելի, ավելի արագ իրականանալի: Պետք է նկատել, որ ռուսական շուկան հայկական ապրանքների համար օբյեկտիվորեն կմնա հիմնական սպառման շուկա դեռեւս երկար ժամանակ: Բանն այն է, որ այլ շուկաներ մուտք գործելը կպահանջի նվազագույնը ժամանակ, նաեւ ներդրումներ, կարեւոր քաղաքական բանակցություն: Առավել եւս այժմ, երբ Հայաստանը ԵՏՄ անդամ է եւ օրինակ Չինաստանի կամ Իրանի հետ ազատ առեւտրի ռեժիմի համար պետք է սպասի ԵՏՄ որոշմանը: Եվրոպական շուկան Հայաստանի ապրանքների համար բաց է, համենայն դեպս ավելի քան 6000 անուն ապրանքի, քանի որ մեզ տրամադրվում է GSP+արտոնյալ ռեժիմ, սակայն այս դեպքում էլ հայկական բիզնեսը պետք է բերի իր արտադրությունը եվրոպական ստանդարտների: Իսկ այդ տեսանկյունից մենք գրեթե երկու տասնամյակ ժամանակ ենք կորցրել, եւ այժմ էլ կարծես թե այդ ուղղությամբ ջանքը նկատելի չէ: Ի՞նչ կփոխի ԵՄ հետ շրջանակային համաձայնագիրը, որը պարունակում է բիզնեսի արդիականացման մեխանիզմներ եւ անգամ աջակցություն: Կգնա՞ բիզնեսը դրան ընդառաջ: Չէ՞ որ այդ ամենի գինը քաղաքական համակարգի բարեփոխումն է, իսկ հայկական բիզնեսը այնպես է սերտաճած իշխանությանը, որ գործնականում դա նշանակում է որոշակի զիջումներ սեփական իշխանական դիրքերից, բիզնես շահեր ակնկալելու համար: Բայց իշխանությունն էլ գլխավոր բիզնես հենարանն է այս սեգմենտի համար եւ այդ իսկ պատճառով Հայաստանի իշխանությունը տարիներ ու տասնամյակներ կմնա Լարսի կատակլիզմների հույսին, բայց չի գնա քաղաքական այնպիսի բարեփոխումների, որը տնտեսությունը դուրս կբերի ձմեռային այդ մղձավանջից կախվածությունից: Մյուս տարբերակը աբխազական եւ հարավօսական առավել դյուրամատչելի, առավել կայուն ճանապարհների գործարկումն է, որը սակայն կախված է ռուս-վրացական քաղաքական հարաբերությունից: Այստեղ իրավիճակը հակասական է: Կարծես թե կա գործընթաց, բանակցություն, որում արվում են դրական հայտարարություններ թե ռուսական, թե վրացական կողմից, սակայն տեսանելի չէ իրական շարժ, իրական քայլեր: Հայաստանն այստեղ կարո՞ղ է ինչ որ բան անել: Այդ հարցը առնվազն փետրվարից Հայաստանի այսպես ասած հայտարարված օրակարգում է, երբ Վրաստան այցելեց վարչապետ Կարեն Կարապետյանը, այնտեղ հայտարարելով, որ կլինի Լարսին այլընտրանք: Բայց, մոտ 10 ամիս անց դեռեւս այլընտրանքը այդ հայտարարության մակարդակում է: Ինչ աշխատանք է տանում Հայաստանը Վրաստանի եւ Ռուսաստանի հետ, պարզ չէ: Այդ տեսանկյունից հետաքրքրական կարող էր լինել դեկտեմբերի 1-ին Վրաստանի վարչապետի սպասվող այցը Հայաստան, սակայն մի քանի ժամ անց այն բանից, երբ Հայաստանի կառավարությունը հայտնեց սպասվող այցի մասին, հայտարարվեց դրա հետաձգման մասին, պաշտոնապես Վրաստանի ներքին պատճառներով: Սակայն նախօրեին էլ ռուսական մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ դեկտեմբերի 16-ին սպասվում է Սերժ Սարգսյանի այցը Վրաստան: Սա պաշտոնապես հաստատված տեղեկություն չէ, գոնե առայժմ, թեեւ ոչ էլ հերքված: Իրավիճակը իսկապես հետաքրքիր է, որովհետեւ ստացվում է, կամա, թե ակամա, որ Վրաստանի վարչապետը Հայաստան չի գալիս, Հայաստանի նախագահը գնում է Վրաստան: Արդյո՞ք Սերժ Սարգսյանը դրանով անվստահություն է հայտնում Հայաստանի վարչապետին: Չէ՞ որ ստացվում է, որ հայ-վրացական բարձր մակարդակի հանդիպումը Թբիլիսիում տեղի ունենալով, օղակից այսպես ասած գոնե այս փուլում դուրս է գալիս Կարեն Կարապետյանը: Կա՞ անվստահության գործոնը, եւ հատկապես ի՞նչ հարցում՝ տրանսպորտային այլընտրանքի՞, թե՞ այլ, օրինակ էներգետիկ, գազային հարցերի հետ կապված գործակցության մասով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am