Վահագն Խաչատրյան. Եթե չի կարողանում իր առաջ դրված խնդիրները լուծել, թող ասի՝ էլ վարչապետ չեմ աշխատի

«Ժամանակ»֊ի զրուցակիցն է տնտեսագետ, ՀԱԿ վարչության անգամ Վահագն Խաչատրյան:  - Ի՞նչ եք կարծում՝ 2018թ. աղ­քատության մակարդակն ավե­լի՞ կբարձրանա: Չէ՞ որ նոր Հարկային օրենսգրքի և ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում մոտ 850 ապրանքատեսակնե­րի ակցիզային հարկը և մաք­սատուրքը կբարձրանա: Թե՞ կառավարությունն ինչ-որ քայ­լեր է ձեռնարկում, որ աղքատու­թյունը գոնե նույն մակարդակի վրա մնա: - 2015 թ. համար ասում էին, որ 0,4 տոկոսով նվազել է աղքատու­թյունը: Դա ունի պարզ բացատ­րություն՝ աղքատության շեմի գու­մարը մի փոքր նվազել է, իսկ դա բացատրվում էր այն հանգաման­քով, որ գնանկում է տեղի ունեցել: Բայց արդեն 2017-ին 2016-ի նկատմամբ գնաճ կա, և դա նշա­նակում է, որ այս տարի հաստատ աղքատության մակարդակը բարձրանալու է, որովհետև հա­ջորդ տարվա բյուջեով նվազա­գույն աշխատավարձի, թոշակի և նպաստի բարձրացում չի նախա­տեսվում: Իսկ աղքատության այս 30 տոկոսի մեջ մտնում են հիմնա­կանում նպաստառուներն ու թո­շակառուները: Այնպես որ, 2017-ին աղքատության մակարդակը կբարձրանա, 2018-ին անգամ առանց այդ 850 ապրանքատե­սակների թանկացմանն էլ ավելի ընդգծված կլինի: Անգամ ԿԲ-ն է իր կանխատեսումներում ասում է, որ գնաճն ավելի բարձր է լինելու: Եվ եթե աղքատության հաշվարկման այն մեթոդը, որն այս տարվա հա­մար է կիրառվել կիրառվի 2018-ին, ապա 30 տոկոսից էլ կանցնի: - Բայց իշխանություններն ասում են, որ վերը նշված հան­գամանքներն առավելագույնը 1-2 տոկոս թանկացում կարող են առաջացնել: - 1,2 տոկոս գնանկման ար­դյունքում, եթե աղքատությունը 0,4 տոկոսով նվազել է, ապա եթե գնաճը անգամ 2 տոկոս լինի, աղ­քատությունն անպայման ավելա­նալու է: Իսկ գնաճը հաստատ ավելին կլինի, քանի որ ավելա­նում է առաջին անհրաժեշտու­թյան ապրանքների՝ 10 տոկոսով սեղմած գազի գինը, բենզինի գի­նը: Եվ եթե ԿԲ-ն է արդեն նման կանխատեսում անում, ուրեմն գիտի նաև արտաքին միջավայ­րից եկող սպասումները: Անգամ ԱՄՆ վերլուծաբաններն են դոլա­րի գինը բարձրացնելու վերաբե­րյալ ֆեդերալ-ռեզերվային քա­ղաքականության մասին իրենց եզրակացություններում ասում, որ դա կբերի գնաճի: Իսկ եթե դո­լարի փոխարժեքը բարձրացավ, դա կբերի գնաճի: Ամբողջական՝ թերթի օրվա համարում

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am