«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանն ԱԺ-ում երեկ ներկայացրեց ՎՊ 2018թ. գործունեության ծրագիրը: Ընդ որում, ԱԺ-ն այս տարի վերջին անգամ է հաստատելու ՎՊ ծրագիրը, քանի որ հաջորդ տարվա ապրիլին նոր Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո այդ կառույցն անվանվելու է հաշվեքննիչ պալատ, եւ գործունեության ծրագիրը հաստատելու է հենց պալատի խորհուրդը: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ՎՊ-ն, ի թիվս այլ նախարարությունների, 2018թ. ստուգումներ է անցկացնելու նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում: Եւ սա այն դեպքում, երբ նույն այդ նախարարությունում պալատը ստուգումներ անցկացրել է նաեւ այս տարի: Պարզապես 2017թ. պալատն այդ նախարարությունում ստուգումներ է անցկացրել միայն հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով, վերականգնման, տեխնիկական միջոցներով, սայլակներով եւ լսողական սարքերով ապահովելու ոլորտում: Հավանաբար այնպիսի փաստեր են ի հայտ եկել, որ որոշվել է ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանի ղեկավարած կառույցում համալիր ստուգումներ անել»:
Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը