Աղմկահարույց բացահայտում. Աշտարակի անձնագրային բաժանմունքի ապօրինի գործունեության հետևանքով քաղաքացիները հատել են պետական սահմանը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 55 անձինք, առանց ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի և Աշտարակ քաղաքի տարբեր բնակարաների համասեփականատերերի համաձայնության, առանց օրինական հիմքերի, 2012-2014թթ. ընթացքում հաշվառվել են նշված հասցեներում: Այնուհետև, հիշյալ անձինք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարբեր ստորաբաժանումներից, մասնավորապես Աշտարակի անձնագրային բաժանմունքից ստացել են հաշվառված լինելու մասին ակնհայտ կեղծ նշումով կենսաչափական տվյալներ պարունակող, իրավունք վերապահող ՀՀ քաղաքացու անձնագրեր: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։ Քննությամբ հիմնավորվել է, որ նշված 55 անձանցից 43-ը կեղծ հիմքերով ստացած անձնագրերը ներկայացնելով` հատել են ՀՀ պետական սահմանը տարբեր սահմանային անցակետերով: Պարզվել է նաև, որ կեղծ հիմքերով անձնագրեր ստացած անձանց մեջ եղել են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ: Բացի այդ, պարզվել է, որ անձնագրավորված անձանցից ոմանց կենսագրական տվյալները մտացածին են: Կատարված նախաքննության ընթացքում նաև փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ոստիկանության ԱՎՎ Աշտարակի անձնագրային բաժանմունքի առաջատար մասնագետ, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող Գ. Ք.-ն երկու անձանցից ստացել է խոշոր չափերով ապօրինի վարձատրություն, որի դիմաց կազմել, տպագրել և հանձնել է կեղծ հիմքերով նույնականացման քարտեր և կեղծ տվյալներ պարունակող ՀՀ քաղաքացու անձնագրեր: Այսպիսով, ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու, իրացնելու, ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, ինչպես նաև Գ. Ք.-ի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և վերջինիս ապօրինի վարձատրություն տալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ և 329-րդ 1-ին մասերով, 3111-րդ հոդվածի 1-ին մասով ու 3-րդ մասի 2-րդ կետով, 3121-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով: Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության անհրաժեշտությունից ելնելով` հիշյալ քրեական գործերը միացվել և քննվում են մեկ վարույթում:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am