Շտապ. բախումեր պաղեստինցիների ու իսրայելական ուժերի միջև. ria.ru (տեսանյութ)
Հորդանան գետի արևմտյան ափի ու Գազայի հատվածի տարբեր մասերում բախումներ են սկսվել պաղեստինցիների ու իսրայելական ուժերի միջև, հայտնում է ria.ru-ն՝ Իսրայելի պաշտպանական բանակի ներկայացուցչին հղումով:
Ինչպես հաղորդվում է քաղաքում ու Պաղեստինի մյուս տարածքներում համընդհանուր գործադուլ է անցկացվում: Իսրայելական հսկիչ-անցագրային կետերի մոտ կառուցվում են բարիկադներ, մարդիկ այրում են մեքենաների անիվները:
Աղբյուրը նշում է, որ համընդհանուր գործադուլի շրջանակում փակվել են դպրոցները,խանութները և այլ հաստատություններ:
