Ժողովուրդ, ուշքի եկե՜ք

Հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ Կառավարությունը պատգամավորներից ու խմբակցություններից 111 առաջարկ է ստացել: Դրանց մեծ մասը վերաբերում են սոցիալ-տնտեսական ու համայնքային խնդիրներին: Ֆինանսաների նախարար Վարդան Արամյանն այսօր ասաց, գործադիրը լավ գիտի համայնքների խնդիրները, սակայն պրոբլեմները շատ են, հնարավորությունները սահմանափակ: Դրա համար էլ խնդիրները լուծվելու են ըստ առաջնահերթությունների: Առողջապահության ոլորտի ծախսերն ավելացել են 4 միլիարդ դրամով: Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, դա կլուծի պետպատվերի ուղեգրի խնդիրը.-Պետպատվերի ուղեգիրը ձեռքներին գնում, ընկնում են հիվանդանոցների դռնեդուռ, ոչ ոք նրանց չի վիրահատում, կամ էլ առաջարկում են հերթագրվել վիրահատության համար: Երբ հիվանդանոցներից հետաքրքրվում ենք՝ որն է պատճառը, ասում են, ասենք, պետպատվերով մեզ տվել են այսքան գումար, մենք արդեն սեպտեմբերին այդ գումարի շրջանակներում բոլոր ծառայությունները մատուցել ենք, վերջացրել ենք ու դեռ մի բան էլ ավելին ենք արել: Ասում են՝ դե, կանցնենք ապահովագրության համակարգի: Իսկ մինչ այդ, մարդիկ ման են գալիս ծանոթ, պատգամավոր, որ այդ հարցը լուծի: Սա ուղղակի փակուղի է: Ֆինանսների նախարարը ընդունեց խնդիրը, հայտնեց նաեւ, որ հիմա ոլորտում փոփոխություններ են կատարվում, նոր համակարգ է ներդրվում, այն ամբողջությամբ կլուծի խնդիրը: Ծառուկյան խմբակցությունից Սերգեյ Բագրատյանին էլ ջրի սակագնի բարձրացման հարցն է մտահոգում: Թանկացած 11 դրամը սպառողն առայժմ չի զգա, կառավարությունը կսուբսիդավորի: Ջրային տնտեսաության պետական կոմիտեին պետբյուջեից 1 միլիարդ 289 միլիոն դրամ կփոխանցվի.-Այսինքն, ի՞նչ է նշանակում՝ մասնավոր կառավարիչ ունեք, կարծեմ, խմելու ջրի հետ կապված. էս մարդը ինչքան կուզի սակագինը կբարձրացնի, մենք էլ հարկատուների փողերը կասենք՝ առ, ախպեր ջան, մենք սուբիսադավորում ենք: Վարդան Արամյանը պատասխանեց, որ մասնավորը անվերջ չի կարող սակագին բարձրացնել, քանի որ պայմանագրում կան այնպիսի կոշտ դրույթներ, որոնցով խիստ սահմանափակում է ու կոշտ խաղի կանոններ է սահմանում, թե երբ կարող է նա դիմել ՀԾԿՀ՝ սակագնի բարձրացման համար: Դաշնակցությունը վստահ է, կառավարության բարեփոխումներն արդյունք տալու են: Եկող տարվա ցուցանիշներն ավելի լավը կլինեն, սոցիալական լարվածությունը կմեղցմվի, երկիրը որական նոր մակարդակի կհասնի: Դրա համար էլ ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին: Ուշագրավը խմբակցությունների ամփոփիչ ելույթներն էին: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եկող տարվանից մի շարք ապրանքատեսակներ արդեն էականորեն թանկացել են: Կարագը թանկացել է շուրջ 39 տոկոսով, խոզի միսը՝ շուրջ 40 տոկոսով, տավարի միսը՝ շուրջ 20 տոկոսով, բենզինը՝ շուրջ 8 տոկոսով ու շարունակում է թանկանալ, լիցքավորման գազը թանկացել է ու շարունակում է թանկանալ: «Սա մեզ համար անըդնունելի է, բայց եկեք ծուռ նստենք, ուղիղ խոսենք: Եթե նայում ենք այս կառավարության, այս խորհրդարանական մեծամասնության և ընդհանրապես գործող իշխանության ծագումնաբանությանը, սա շատ տրամաբանական մոտեցում է, որովհետև ՀՀԿ-ն վերջին ընտրություններում ստացել է յոթ հարյուր քանի հազար ձայն ու դրա 90 տոկոսն ստացել է ընտրակաշառքով՝ 10 հազար դրամը տվել են, ձայնը ստացել են։ Հիմա որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե այս խորհրդարանական մեծամասնությունը ինչո՞ւ պետք է շահագրգռված լինի, որ ՀՀ քաղաքացիներն ավելի լավ ապրեն, քան նախորդ տարի մինչև ընտրությունները: Ինչո՞ւ պետք է շահագրգռված լինի, որ աղքատությունը վերանա, ինչո՞ւ պետք է այս խորհրդարանական մեծամասնությունն ուզենա, որ մարդը լավ ապրի: Այս մեծամասնությունը չպիտի ուզենա, որովհետև եթե մարդը լավ ապրեց, չի վերցնի այս 10 հազար դրամը ու կգնա ուրիշի օգտին կընտրի: Հիմա մենք այն իրավիճակի մեջ ենք, որ մի քիչ էլ վատացել է, ու սենց մնալու է, որովհետև աղքատության այս ցուցանիշն ու այս կենսամակարդակը միակ պայմանն են, որ այս իշխանությունը շարունակի իշխել: Այս իշխանությանը, այս կուսակցությանը հարկավոր է, որ ՀՀ քաղաքացին 10 հազար դրամին կակա ասի, հակառակ դեպքում իրենք որևէ ընտրությունում չի կարող հաղթել: Եթե ժողովրդի կենսամակարդակն աճի, էս խմբակցության կեսը ինչ գործ ունի Ազգային ժողովում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ աբսուրդը հասել է նրան, որ փողոցով քայլում ես, մարդիկ գալիս ասում են՝ թոշակները խի՞ չեք բարձրացնում, էս երկիրը խի՞ երկիր չեք սարքում: «ՀՀ հարգելի քաղաքացիներ, չենք անում հարգելի պատճառով, որովհետև դուք 10 հազար դրամը վերցրել եք և քվեարկել եք հանուն ձեր աղքատության շարունակակնության: Սա ձեր ընտրության հետևանքն է, վայելեք»: Փաստորեն Հայաստանի կառուցողական ընդդիմությունն իսկապես սին պատրանքներ ունի, որ ընտրություններով կարող է իշխանափոխություն իրականացնել: Նաիրա Զոհրաբյանն էլ իրենց խմբակցության անունից քննադատեց, որ այսօր աշխատատեղ չկա, չի կարելի մարդկանց վիրավորել, ասել, թե ծույլ են: Իրականում իշխանությունների ապաշնորհ քաղաքականության հետևանքով երկրում աշխատատեղեր չկան: «Երբ 2009 թվականին՝ ճգնաժամի պիկի ժամանակ, մեր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ասում էր, որ վարվում է սխալ քաղաքականություն, որ ճգնաժամի ժամանակ չպետք է ՓՄՁ նկատմամբ նման տեռոր իրականացվեր, այս հատվածում նստած կառավարության որոշ ներկայացուցիչներ, որ երևի չգիտես՝ կառավարության անդամ էին, շաման, թե թուղթ ու գիր անող, ասում էին՝ չի կարելի խոսել ճգնաժամի մասին, որ ճգնաժամը մեր երկիրը շրջանցի: Նման մանկապատանեկան հայտարարությունները բերեցին նրան, որ այսօր երկիրը կանգնած է լրջագույն տնտեսական կոլապսի առաջ»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը: Ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելու հայտարարությունները Նաիրա Զոհրաբյանը գույնզգույն փուչիկներ որակեց: Նա ասաց, որ այդ փուչիկներից ոչինչ չմնաց: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանըընդդիմադիրներին իրենց տեղը դրեց: « Եվ եթե դուք բոլորդ հիշում եք, շատ մեծ գոհունակություն էին արտահայտում բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք այդ արգելքը հաղթահարել էին և եկել ԱԺ: Ընտրությունների ժամանակ որևէ քաղաքական ուժի, վստահված անձի կողմից չի եղել որևէ բողոքարկում: Հետընտրական որևէ պրոցեսներ, ցույցեր ու միտինգներ չեն եղել: Այսինքն՝ բոլորը գոհ էին իրենց արդյունքներից»,- ասաց նա: Անի Սահակյան

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» #ՀԻՄԱ․ Սարսափելի թվեր են հրապարակվել.ինչու՞ է Փաշինյանը բղավում հեղափոխություն արեք. Էդիկ Անդրեասյան (video) 65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԶՊՄԿ-ն 2025-ին միացել է Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրին՝ ֆինանսավորելով նախագիծը (video) Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Ո՞ր օրգանով եք մտածում, ժողովու՛րդ․ Ռուսաստանից ներկրվում է հացահատիկի 80%-ը․ Հարություն Մնացականյան (video) Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա․ «Հրապարակ» Ինչո՞ւ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում ՍԴ-ն կվավերացնի՞ կեղծված ընտրությունները (video) Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունը․ «Փաստ» Երբ մարդկանց մի մասին հանում են մյուսի դեմ, հաղթում է ոչ թե որևէ կողմ, այլ քաոսը․ քաղաքագետ Մոսկվան սպասում է Երևանին Ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր են բացահայտվել Ռումինիայի պատգամավորների պալատը Սենատ է ուղարկել Մոլդովայի հետ միավորման նախագիծը. Արտակ Զաքարյան 28-ամյա վարորդը մահացել է Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման համար Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ Դատախազը դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am