Ռուս-ամերիկյան «լրտեսական» կրքեր

Ռուս-ամերիկյան հարաբերությունները նորանոր դրսևորումներ են ստանում: Դրանք վաղուց արդեն առնչվում էին ԶԼՄ-ների գործունեությանն, այժմ արդեն կողմերն անցնում կոնկրետ գործողությունների, ավելի ճիշտ՝ ոչ ստանդարտ լուծումների: Ռուսաստանի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ զանգվածային լրատվամիջոցների մասին նոր օրենքի համաձայն՝ «Ազատ Եվրոպա /Ազատություն» ռադիոկայանը, «Ամերիկայի ձայնը», «Настоящее время» հեռուստաալիքը, «Ազատություն» ռ/կ թաթար-բաշկիրական ծառայությունը, ռադիոկայանի «Սիբիր ռեալի», «Իդել ռեալի», «Ֆակտոգրաֆ», «Կավկազ ռեալի» և «Ղրիմ ռեալի» մեդիա-ծրագրերը ճանաչվում են օտարերկրյա գործակալություններ: Այս մասին հայտնելով պաշտոնական կայքում տեղադրած մեկ նախադասությամբ՝ ՌԴ արդարադատության նախարարությունը չի պարզաբանում, թե ինչ հնարավոր սահմանափակումների կարող են հանդիպել նշված լրատվամիջոցներն ու ծրագրերը: Սակայն ռուս օրենսդիրները նշել են, որ նշված ԶԼՄ-ներից կարող են պահանջվել ֆինանսական մանրամասն հաշվետվություններ, վերջիններս նաև իրենց նյութերը պետք է պիտակավորեն որպես օտարերկրյա գործակալների կողմից հրապարակված նյութեր: «Ազատ Եվորպա/ Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթն ասել է, որ ՌԴ արդարադատության նախարարության որոշման մասին ընկերությունն իրազեկված է, սակայն որևէ մանրամասներ չեն ստացվել, թե ինչ սահմանափակումներ է այն ենթադրում: «Ռուսաստանի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ այդ որոշման արդյունքում մեր ընկերության գործունեությունը կարող է ավելի շատ սահմանափակումների ենթարկվել: Կոնկրետ տեղեկատվություն այդ սահմանափակումների մասին դեռ չկա»,- նշել է Թոմաս Քենթը: Նա ասել է նաև, որ ուշադրությամբ կհետևեն ընկերությանը վերաբերող՝ ՌԴ արդարադատության նախարարության և Ռուսաստանի իշխանությունների մյուս մարմինների հաղորդագրություններին, միաժամանակ ընդգծելով. «Մենք կպահպանենք մեր լրագրողական գործունեությունը շարունակելու հանձնառությունը՝ ճշգրիտ և անաչառ տեղեկատվության տրամադրումը մեր ռուսալեզու լսարանին»: Օրինագիծը, որը Ռուսաստանի կառավարությանը հնարավորություն պետք է տար օտարերկրյա ցանկացած լրատվամիջոցի «օտարերկրյա գործակալ» ճանաչել, արագորեն ընդունվեց ՌԴ խորհրդարանում և նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրվեց նոյեմբերի 25-ին: Ռուս պաշտոնյաները պնդում են, որ այդ օրենքը համարժեք արձագանքն է ամերիկյան կողմի գործողություններին: Օրենքն ընդունվեց այն բանից հետո, երբ պետական «Russia Today» հեռուստաընկերությունից, որը մեղադրվում է հակաամերիկյան քարոզչություն տարածելու մեջ, ԱՄՆ-ում պահանջեցին իր գործունեությունը գրանցել օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքին (FARA) համապատասխան: Ամերիկացի պաշտոնյաները նշում են, որ երկու կողմերի գործողությունները համարժեք չեն, հիմնավորելով, որ Ռուսաստանն օտարերկրյա գործակալի մասին օրենքն օգտագործում է այլախոհությունը լռեցնելու և գաղափարների ազատ փոխանակմանը խոչընդոտելու նպատակով: Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հանթսմանն ավելի վաղ Մոսկվայում այցելելով «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակ, ասել էր, որ ԱՄՆ-ում օտարերկյա գործակալներին գրանցելու օրենքն ապահվում է օտարերկրյա կառավարությունների ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությունը, որպեսզի նաև լսարանը տեղեկացված լինի, թե որտեղից է ֆինանսավորվում տվյալ կազմակերպությունը և ըստ այդմ՝ ինչ դիրքորոշում է հայտնում: «Այն ազդեցություն չի ունենում լրատվամիջոցի գործունեության, նյութերի բովանդակության ու տարածվող գաղափարների վրա»,- ասել էր դեսպանը, ընդգծելով, որ ռուսաստանյան օրենքը «արմատապես» տարբերվում է ամերիկյան օրենքից: Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան դեկտեմբերի 4-ին ասել էր, թե «օտարերկրյա գործակալներ» համարվող լրատվամիջոցները նախարարության հավատարմագրից չեն զրկվի և կարող են հանգիստ ու առանց խոչընդոտների իրականացնել իրենց լրագրողական գործունեությունը: Սակայն ակնկալվում է, որ այս շաբաթվա ընթացքում ՌԴ պետդուման կընդունի մեկ այլ օրենք, որով կարգելվի «օտարերկրյա գործակալ» ճանաչված ամերիկյան լրատվամիջոցների լրագրողների մուտքը Դումա: ՌԴ խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի բարձրաստիճան օրենսդիրներից մեկն ասել է, որ վերին պալատը նույնպես քննարկելու է մուտքն արգելելու հարցը: Եվրամիությունն արդեն հայտարարել է, որ ռուսական օրենքը հակասում է մարդու իրավունքների պաշտպանության հարցում Ռուսաստանի ստանձնած պարտավորություններին և հանձնառությանը, ընդգծելով, որ այն սպառնալիք է տեղեկատվություն ստանալու մատչելիությանը և ազատ ու անկախ մամուլին: Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը ևս դատապարտել է ռուսական օրենքը, այն համարելով «խեղդող գրոհ մամուլի ազատության վրա» և հայտարարել, որ դա միտված է՝ լռեցնելու Ռուսաստանի ժողովրդին ուղղված, սակայն իշխանությունների համար անցանկալի ձայները: Մետաքսյա Շալունց

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Նիկո՛լ, անունդ տալուց հետո բերանս պետք ա ողողեմ. տեսար՝ ՄԱԿ-ում քեզ ինչ օրը գցեցին. քաղաքացի (video) Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարան Ալե՛ն Սիմոնյան, գլուխդ պատին ես տվել․ ես իմ կյանքի գնով պաշտպանելու եմ եկեղեցին․ Անդրեասյան (video) ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ «Արա՛, դու մեռելի փողն էլ կերար․ էդ էլ կերար, որ Իվետան ու Թաթան գան հրապարակում պարեն»․ Անդրեասյան (video) Նիկո՛լ, լավ լսիր՝ հակակոռուպցիոնը առաջինը քեզնով է զբաղվելու․պարգևավճարներդ կոպեկ-կոպեկ հետ ես տալու (video) Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am