«Հրապարակ». Այդ խոսքերը ոչ թե քմծիծաղ կամ ժպիտ են առաջացնում, այլ` տարակուսանք

 «Հրապարակի» հարցազրույցը «Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի հետ


- Մոտ մեկ ամիս առաջ Հայ առաքելական եկեղեցուն պաշտպանելուց հետո կալանավորված Սամվել Կարապետյանը հուլիսի 4-ին հայտարարեց նոր քաղաքական ուժ ստեղծելու եւ նոր քաղաքական թիմ ձեւավորելու մասին: Ակնհայտ է, որ սա երրորդ ուժի հայտ է, որը մեծ պահանջարկ ունի հանրության մոտ՝ դժգոհ են ե՛ւ նախկիններից, ե՛ւ ներկաներից։ Ձեր կարծիքով՝ կհաջողվի՞։

- Սեղմ ժամկետներում նոր ուժ ձեւավորելն այնքան էլ հեշտ չէ, նույնիսկ եթե նոր ուժը դիրքավորվում է 2026 թ. խորհրդարանական ընտրությունների համար։ Սա եւս սեղմ ժամկետ է, եւ դժվար է լինելու։ Ռազմավարական առումով էլ թերեւս նպատակահարմար չէ, որ նոր ուժ ես ձեւավորում եւ անգամ շատ լուսավոր մարդկանցով ես լցնում այդ ուժը, որոնք, սակայն, հանրության կողմից ճանաչվածության խնդիր ունեն։ Մյուս կողմից՝ հանրային ճանաչում ունեցող բոլոր գործիչներն իրենց մտադրություններն ունեն եւ, հավանաբար, դրանցով հանդես կգան մոտ ապագայում։ 

- Այսինքն՝ անհայտ, անծանոթ դեմքերով հնարավոր չէ լավագույն արդյունք ապահովել։

- Ես չեմ պնդում, որ չի կարող, բայց քաղաքական առումով նվազ շահավետ է, որովհետեւ ճանաչելիության հետ կապված որոշակի խնդիրներ կլինեն։ Իսկ հանրությունը, ընդհանրապես, ընտրություններին գնում է անձնավորված, այս առումով եմ ասում` որոշակի խնդիրներ կլինեն։

- Հասկանալի է, որ այլմոլորակայիններ չեն լինելու այդ ուժում, բայց նրանց հայտարարությունից կարելի է հասկանալ, որ ընդգծված նախկինների մուտքը չի խրախուսվում։

- Գիտեք, ինչ-որ առումով դա էլ է հասկանալի․ երբ ուժ է ձեւավորվում եւ ինչ-որ ձեւով ասոցացվում է տիտղոսային, անգամ ոչ տիտղոսային, բայց որոշակի դերակատարում ունեցած մարդկանց հետ, ինքը սկսում է ոչ թե զրոյական կետից, այլ՝ մինուս որոշակի կետից, որովհետեւ, ովքեր ունեն ռեյտինգ, բնականաբար, ունեն նաեւ հակառեյտինգ, շատ անգամ հակառեյտինգը գերազանցում է ռեյտինգին։ Այս առումով ավելի խելամիտ է, որ նոր ուժը փորձի հավասարակշռված մոտեցում ցուցաբերել, այսինքն՝ հանրային ճանաչելիություն ունեցող գործիչներ եւ գումարած նոր դեմքեր, ավյունով լի երիտասարդություն։

- Կա տեսակետ, որ նախկիններից հիվանդագին տարանջատվելն էլ կարող է իր հակազդեցությունը բերել, այդ ժամանակ էլ գուցե իշխանական պրոյեկտ դիտարկվեն։

- Այո, դա էլ է ռիսկ։

- Ի դեպ, իշխանությունն արդեն իսկ նախկին լինելու թեզն է տարածում եւ հիմնավորում Սամվել Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի՝ նախկինում զբաղեցրած բարձր պաշտոններով։

- Ճիշտն ասած, ես այդ հարցը սուր չէի դիտարկի, քաղաքական լանդշաֆտն այնպիսին է, որ ցանկացած մարդու վերաբերյալ ցանկացած բան կարելի է շպրտել՝ իբրեւ քննարկման նյութ, բայց չարժե ռեսուրսներ վատնել՝ այդ բոլոր ինֆորմացիաներին անդրադառնալու։ Ցանկացած սենսացիոն տեղեկատվություն մեր իրականության մեջ 1-2 օրվա կյանք ունի, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տեղեկատվությունը հայտնողը երկրի ղեկավարն է եւ հստակ ցույց է տալիս այն ապագան, որ մտածելու ունակություն ունեցողների համար ոչ միայն մշուշոտ է, այլեւ՝ կործանարար։ Այսինքն՝ դրանք կիսաճշմարտություններ են, որոնք կարճ կյանք ունեն։

- Սամվել Կարապետյանի թիմում նաեւ խնդիր են դրել չասոցացվել Ռուսաստանի հետ, նրա եղբորորդին հայտարարեց, որ իրենց դեմ 3 ֆեյք քարոզչական գիծ են գործադրելու, մեկը Ռուսաստանի դրածո լինելն է։ Հաշվի առնելով Սամվել Կարապետյանի անցած ճանապարհը, հարաբերությունները ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ հնարավո՞ր է հանրությանը համոզել, որ ՌԴ-ն չէ նրան գործուղել Հայաստան։

- Իմ կարծիքով՝ պետք չէ ջանքեր գործադրել, ռեսուրս ծախսել, որպեսզի նման ասոցիացիա չլինի իրենց անվան հետ, հակառակի դեպքում հակազդեցությունն ավելի մեծ է լինելու։ Իրենք պետք է ցույց տան, որ Ռուսաստանում բիզնես դնելն ամենեւին չի նշանակում, որ ինքը չի կարող դիրքավորվել որպես հայամետ, որը հավասարակշռված է լինելու արտաքին քաղաքականության մեջ։ Իրենք պետք է ասեն՝ այո, ՌԴ-ն այն երկիրն է, որտեղ կայացել է Սամվել Կարապետյանի բիզնեսը, բայց դա ամենեւին չի նշանակում, որ ինքը ներկայացնում է այդ երկրի շահը: Առաջին պլան պետք է բերեն իր արած գործերը, որովհետեւ իրենք ինչ արել են, արել են ազգային խնդիրների համար, իրենց կապիտալը, իսկապես, կարելի է ազգային կապիտալ գնահատել։ Պետք չէ Ռուսաստանից տարանջատվել, որովհետեւ դա այն երկիրն է, որը թույլ է տվել Սամվել Կարապետյանին իր հնարավորությունները եւ բիզնես-կարողությունները ձեւավորել։

- Երեկ Նիկոլ Փաշինյանն ակնհայտ նյարդային էր արձագանքում Սամվել Կարապետյանի մասին հարցերին, նորից սպառնալիքի լեզվով էր խոսում, ասաց, որ նա չի կարող քաղաքականությամբ զբաղվել: Ո՞րն է Կարապետյանի ֆենոմենը, որ անգամ բանտում նրանից մտահոգություն կա։

- Այո, իրական մտահոգություն ունեն, եւ նման որակումներն ու նման անդրադարձը եւս փաստում են, որ խոր մտահոգություն ունեն ոչ միայն Սամվել Կարապետյանի կողմից ձեւավորվող ուժի, այլեւ հենց Սամվել Կարապետյանի հետ կապված։ Որովհետեւ նա այն մեծահարուստ հայն է, որն ունի Հայաստանի չափանիշներով անսպառ ֆինանսական ռեսուրսներ, եւ այդ ռեսուրսները որեւէ նախկին իրավիճակներում կամ կոռուպցիոն սխեմաներով ձեռք բերված ռեսուրսներ չեն։ Ս. Կարապետյանն այդ առումով՝ որպես կոռուպցիոն երեւույթ, օլիգարխիա, թալան, անխոցելի է։ Հիմա, փաստորեն, կա մի մարդ, որն անխոցելի է, ունի ֆինանսական անսպառ կարողություն, անձ է, ի պաշտպանություն որի հանդես են եկել ռուսաստանյան բարձր մակարդակի բազմաթիվ մունետիկներ։ Հետեւաբար՝ իրենք ունեն այդպիսի մտահոգություններ, մանավանդ, որ ժողովրդի մոտ Սամվել Կարապետյանի նկատմամբ կա շատ մեծ դրական զգացողություն։

- Ասուլիսում Փաշինյանը խոսում էր տառապյալ տատիկ-պապիկների մասին, որոնց սառնարանները փչացել են Կարապետյանի ՀԷՑ-ի պատճառով, ՀԷՑ-ի՝ ժողովրդին տված վնասներից էր խոսում, ինչպե՞ս կարող են սիրել Կարապետյանին։

- Ինքը գիտի՝ այդ էժանագին զրույցն ում համար է, ինքն իր էլեկտորատի ունակությունները գիտի եւ գիտի, որ այդ անձինք տեղորոշված են ու նման տեղեկատվություն լսելով` մեծ աջակցություն են ցուցաբերում իրենց սրտի վարչապետին: Լայն հանրության մոտ դրանք ոչ թե քմծիծաղ կամ ժպիտ են առաջացնում, այլ՝ տարակուսանք, որովհետեւ դա երկրի ղեկավարի խոսույթ չէ։

- Ի՞նչ կասեք հանրությանը։

- Կուզեմ, որ հանրային բոլոր գործիչները, ովքեր քաղաքականության մեջ են, դերակատարում ունեն կամ նման ցանկություն, նկրտումներ, թող դրանք ցուցաբերեն, որպեսզի մոտ ապագայում հնարավոր լինի հանրային համախմբում ապահովել։

 

դիտվել է 261 անգամ
Լրահոս
Դաժան ծեծի ենթարկված 1-ամյա երեխայի վիճակը, ցավոք, գնահատվում է ծայրահեղ ծանր Իսրայելը մի կոճակ կարող էր սեղմել ու Հայաստանը ոչնչացնել․ ո՞նց եք նման բան թույլ տալիս․ Արշակ Կարապետյան (video) Պատասխան եք տալու, «փսլնքոտնե՛ր»․ Բագրատ Սրբազանին եք պատասխան տալու․ Խաչիկ Մանուկյան (video) Սա ի՞նչ սարսափ է Սրբուհի Գալյա՛ն, դու ի՞նչ իրավունքով ես սպառնում մարդկանց․ Նարինե Դիլբարյան (video) «Ու՞մ եք խաբում՝ Նիկոլը և Աննան բաժանվել են, որ չընտրվի, ունեցվածքը պահեն, միասին փախնեն երկրից» (video) Հենց հիմա հատիկ-հատիկ թվարկում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը զրոյից ինչ է ստեղծել. Մեսրոպ Եսայան (video) «Նիկոլը վախեցած զանգելու է Ալիևին, խնդրի՝ մի քանի զենք ցույց տա, խաբի ժողովրդին»․ Անժելա Թովմասյան (video) «Դուք ձեր հոդվածներով ձեր օրոք կդատվեիք»․ Փաշինյանի անկանոն վիճակն ու արձագանքը (video) «Շտապ. Ի՞նչ է արել Նիկոլն իր թիմի հետ մեկ տոննա կոկայինը» (video) Իր թիմակցի ու կնոջ աշխատավարձի հարցից Փաշինյանն ինքնատիրապետումը կորցրեց (video) Խայտառակ վատ եք անում այդ գործը․ Գառնիկ Դանիելյան (video) «Ձեռով, ոտով մի՛ խոսա, մի՛ խանգարեք»․ լարված իրավիճակ ԱԺ-ում (video) Նիկոլը զայրացած, նյարդային վիճակում է․ բախում է եղել. Նարինե Դիլբարյան (video) Հույսը «լավ տղերքի» վրա դնելու և հատակին ծեփվելու կործանարար հետևանքները. Տաթևիկ Հայրապետյան Ես ձեզ ասեմ՝ ինչու եմ եկել․ Գագիկ Ծառուկյանը փակագծեր բացեց (video) Բելգիայի վարչապետը բացատրել է Ռուսաստանի հետ երկխոսության իր կոչը Քեյնը գերազանցել է Շևչենկոյին, Իբրահիմովիչին և Դի Ստեֆանոյին Այս ազդանշանն իր մեջ ունի և՛ տագնապի, և՛ շանտաժի տարրեր. Տիգրան Աբրահամյան «Խնդրում եմ պարզաբանել այն կոնկրետ իրավական կարգավիճակը, որի հիման վրա ԿԽՄԿ պատվիրակները այցելել են Ռուբենին և մյուս հայ բանտարկյալներին». Ռուբեն Վարդանյանի կնոջ նամակը ԿԽՄԿ նախագահին Չի կարող լինել խաղաղություն, երբ օկուպացիոն զորքերը ՀՀ տարածքում են, լավագույն դեպքում ունենք հրադադար. Արթուր Խաչատրյանը՝ ԵԽ-ում Խաղաղություն չի լինում, երբ Բաքվի օկուպացիոն զորքերը Հայաստանի տարածքում են․Խաչատրյանն` ԵԽ-ում (video) Իրանը վրեժ է լուծում Խաթիբիի սպանության համար՝ հարձակվելով Իսրայելի անվտանգության նախարարության վրա Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը, եթե օգնության կարիք ունի, պատրաստ ենք օգնել․ խոսնակ «Արյ*ան վրա թռնողնե՛ր, դուք արժանի չեք․․․»․ Խաչիկ Մանուկյանը հունից դուրս եկավ (video) Եվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am