Նոր մանրամասներ`Նուբարաշենում ինքնասպան է եղած կալանավորի մասին
Այսօր` մարտի 1-ին, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում ինքնասպանություն է տեղի ունեցել: Ժամը 15:00-ի սահմաններում Երևան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ, 38-ամյա Մխիթար Սարգսյանը բանտախցի զուգարանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Մ. Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 113 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) հատկանիշներով: Մանրամասները՝ shamshyan.com-ում
