Խորհրդարանական ընդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմում են ներկայացրել՝ վիճարկելով ՀԷՑ-ը «խլելու» վերաբերյալ իշխանությունների ընդունած օրենքի սահմանադրականության հարցը։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։

Հիշեցնենք, որ «Տաշիր» գրուպի սեփականատեր, բարերար Սամվել Կարախետյանի՝ ի պաշտպանություն ՀԱՍԵ արված հայտարարություններին հաջորդել են իշխանությունների կողմից ՀԷՑ-ը խլելու օպերացիան՝ զուգորդված նաև գործադիրի ղեկավարի հայտարարություններով։ Ընդ որում, գործարարի պաշտպանությունը եկեղեցուն իրավապահները «գնահատել» են որպես «իշխանության յուրացման կոչ» և կալանավորել նրան։ ՔՊ-ն ընդամենը երկու շաբաթվա ընթացքում մշակեց օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը հնարավորություն է տալիս գործադիրին վերցնել ՀԷՑ-ի կառավարումը: ՔՊ-ի ներկայացրած օրենսդրական փաթեթը հենց ՔՊ-ի կողմից էլ ընդունվեց ԱԺ արտահերթ նիստում՝ 24 ժամվա ընթացքում:

Մասնագիտական համայնքը մտահոգված է՝ գույքերի պետականացման իրավական և իրավաչափ որևէ գործիքակազմ չկա և ինչի էր կարող լինել, իսկ եթե Նիկոլ Փաշինյանի կողմից է հայտարարվում այդ գործընթացի մասին, ապա դա ոչ այլ ինչ է, քան՝ «բիզնես խլելու» գործընթաց և սահմանադրական կարգի տապալում, ինչն անընդունելի է իրավական պետությունում։ Ավելին, մասնագիտական հանրությունը վստահ է, որ այս գործընթացը, որն ի սկզբանե քաղաքական է, տապալված է՝ միջազգային ատյաններում և որ վաղ, թե ուշ՝ այս գործընթացի հետևանքով հերթական վճիռն է լինելու՝ ընդդեմ ՀՀ-ի, իսկ ֆինանսական բեռը տարածվելու է ՀՀ հարկատուների վրա, այսինքն՝ այս իշխանությունների ապօրինությունների բեռը տարածվելու է քաղաքացիների վրա։

Այժմ ընդդիմադիր երկու խմբակցությունները դիմում են ներկայացրել ՍԴ՝ պահանջելով իշխանությունների կողմից ընդունված օրենքը ճանաչել Սահմանադրությանը հակասող, միևնույն ժամանակ, միջնորդել են, որ դիմումը վարույթ ընդունելու որոշմամբ՝ կասեցվի նաև օրենքի գործունեությունը՝ մինչև ՍԴ-ի կողմից վերջնական դատական ակտ կայացնելը։ հուլիսի 11-ին ներկայացված դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում դեռևս չի կայացվել, համենայն դեպս՝ ՍԴ կայքում այդ մասին որևէ տեղեկություն չկա, դիմումատուները ևս պատասխպան չեն ստացել, սակայն առաջիկայում որոշումը սպասվում է՝ նկատի ունենալով օրենքով նախատեսված եռօրյա ժամկետը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասներ հայտնեց, որ դիմումով վիճարկում են մի քանի հոդվածներ և ձրակերպումներ։ Դրանցից առաջինը վերաբերում է սեփականության իրավունքին, մասնավորապես, այս փոփոխությամբ լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում ՝ առանց դատարանի որոշմամբ, ինչը նշանակում է՝ զրկել լիցենզավորված ընկերությանը՝ իր գույքը տնօրինելու իրավունքից՝ ըստ նպատակային նշանակության։

Բացի այդ, հնարավորություն է ստեղծվել սահմանափայելու սեփականատիրոջ սեփականության իրավունքը՝ սեփանակազրկմամբ՝ միջազգային պայմանագրերով և Սահմանադրությամբ չնախատեսված մեթոդներով: Երկրորդ խումբ խախտումները վերաբերում են հիմնարար սկզբունք համարվող՝ օրենքի հետադարձության արգելքի սկզբունքի խախտմանը, երբ, օրինակ, էներգետիկ համակարգի ձեռնարկությունը կարող է մինչև այս օրենքի ընդունումը և ուժի մեջ մտնելը՝ թույլ տրված խախտումների համար ենթարկվի պատասխանատվության։ Երրորդ խումբ հարցերը, Մինասյանի խոսքով, վերաբերում են՝ Սահմանադրությամբ նախատեսված՝ ինքնավար մարմինների անկախության և ինքնուրույնության սկզբունքների խախտմանը, հաստատապես՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ որպես կոլեգիալ մարմին՝ այս փոփոխություններով արհամարհվել է, միայն հանձնաժողովի նախագահի գործողություններով կարող է ոչ միայն կառավարիչ նշանակվել, այլև՝ այդ կառավարչին վերապահվում է էներգետիկ համակարգի ձեռնարկության՝ ամբողջ որոշումների ընդունման իրավասությունը՝ զրկելով թե՛ սեփականատերերին, թե՛ խորհրդին, թե՛ գործադիր տնօրենին՝ որևէ որոշում կայացնելու հնարավորությունից։

Բացի այդ, Մինասյանը հայտնեց, որ առկա են մի շարք ձևակերպումներ, այդ թվում՝ գնի որոշման իրավական որոշակիության սկզբունքի խախտումը, մասնավորապես, նշվում է, որ նախապատվության իրավունք է վերապահվում կառավարությանը, մինչդեռ, թե՛ ՍՊԸ-ների․ թե՛ ՓԲԸ-ների դեպքում նախապատվության իրավունքն ունեն բաժնետերերը, իսկ այժմ կառավարությանը նման իրավունք է վերապահվում՝ առանց անգամ այդ օրենքներում փոփոխություններ կատարելու։ Մինասյանի դիտարկմամբ՝ օրենքների ընդունման ընթացակարգերում ևս բացահայտ խախտումներ են եղել, չեն տրվել կարծիքներ, ավելին՝ հանրությունը զրկված է եղել լսումների միջոցով այս որոշմանը մասնակից լինելու հնարավորությունից, այսինքն՝ մասնակցային գործընթացը ևս ոտնահարված է։ Ամենամեծ սպառնալիքը, սակայն, Արծվիկ Մինասյանի փաստմամբ՝ էներգետիկ համակարգի հնարավոր ճգնաժամն է, որն այս փոփոխություններով երաշխավորված է։

«Եթե այս փոփոխությունները կյանքի կոչվեն, ապա էներգետիկ համակարգը կհայտնվի կոլապսի մեջ»,- նշեց Մինասյանը։

Արծվիկ Մինասյանը հայտնեց նաև, որ միջնորդություն են ներկայացրել ՍԴ՝ դիմումը վարույթ ընդունելու դեպքում նաև օրենքների փոփոխությունների գործողությունները կասեցնելու մասին՝ մինչև ըստ էության որոշման կայացումը, քանի որ դա կարող է շատ անդառնալի հետևանքներ բերել համակարգերի համար։ Բացի այդ, միջնորդություն կներկայացվի նաև՝ գործի քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու մասին, քանի որ հարցն ունի հանրային մեծ հնչեղություն, վերաբերում է հանրության և պետության կարևորագույն հարցերին, այդ թվում՝ անվտանգությանը։

«Թեև ՍԴ ներկա կազմից մեծ հույսեր չկան, բայց սա կարևոր է նաև միջազգային դատական ատյաններում՝ գործի քննության հետագա ընթացքն ապահովելու համար։ Հուսամ՝ ՍԴ դատավորներն այդքան խելամտություն կունենան՝ ճիշտ որոշումներ կայացնելու, այն է՝ փոփոխություններն ակնհայտ հակասում են Սահմանադրությանը»,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը։

դիտվել է 297 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ ՔՊ-ում պաշտոնների կռիվ է «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա «Հրապարակ»․ Աղմկահարույց նախագծեր՝ հուլիսի 2-ին «Հրապարակ»․ Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել Ռազմական ոստիկանությունն զգուշացնում է Միայն իրանական ռազմավարական մտածողության մասին զրոյական պատկերացում ունեցողները կարող են հավատալ Խոսքից հետ կանգնել չկա. Նոան արձագանքել է ՀՖՖ նախագահի աղմկահարույց հայտարարությանը Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am