Թուրքիայում ԱՄՆ դեսպանը Պետդեպի անունից Սյունիքը պաշտոնապես հայտարարում է «վիճելի տարածք»․ Արմեն Այվազյա

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Այս անգամ մի փոքր կոպիտ բառապաշար պետք է գործածեմ։

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Ջ. Բարրաքը կատարյալ գաղութարարի պես վայրահաչել է Հայաստանի և հայերի մասին։ Ըստ այդ կատաղած ֆաշիստի՝ Հայաստանն ու Ադրբեջանը «վիճում են ընդամենը 32 կիլոմետր ճանապարհի շուրջ, բայց սա կատակ չէ։ Այդ վեճը տևում է արդեն մի ամբողջ տասնամյակ՝ 32 կիլոմետր ճանապարհի համար։ Եվ այդ պահին Ամերիկան ներս է մտնում ու ասում՝ “Լավ, մենք կվերցնենք դա մեր վրա։ Տվե՛ք մեզ այդ 32 կիլոմետրանոց ճանապարհը 100 տարով վարձակալությամբ, և բոլորդ միասին կարող եք օգտվել դրանից”։ Բայց այս ցեղային մտածողությունը չի անհետանում... Այնտեղ առաջնահերթ են անհատը, ընտանիքը, ցեղը, հետո միայն՝ ազգը»։

Ի՞նչ ասես այս թուրքերին ծախված «դեսպանին». որտեղի՞ց սկսես, որտե՞ղ ավարտես։ Սա, փաստորեն, ԱՄՆ պետդեպարտամենտի անունից Սյունիքը պաշտոնապես հայտարարում է «վիճելի տարածք», ընդ որում՝ 40-45 կիլոմետրանոց հայկական հատվածը կեղծ կերպով փոքրացնել-նվազեցնելով ընդամենը 32 կիլոմետրի։ Սրան ու սրա տերերին թվում է՝ Արցախը մարսել են և հիմա արդեն Հայաստանի ինքնիշխան տարածքն են պատրաստվում զավթել՝ անունը դնելով, թե «100 տարով վարձակալում» ենք։ Այ տավարի ցավ, գնա՝ ծավալապաշտ Թրամփիդ ասա՝ թող նախ Պանաման նորից գրավի, հետո Գրենլանդիան ու Կանադան ԱՄՆ-ին կցի-միացնի, ինչպես հայտարարել էր։ Իսկ Սյունիքը հանգիստ թողեք. այն մնալու է կոկորդներիդ։ Հայաստանը ձեզ համար նոր Հոնկոնգ, Գուանտանամո կամ Գազա չէ, որ զավթեք ու նստեք՝ հետո էլ հայերին ձեր դրած բարձր կրակակետերից ուղիղ նշանառությամբ գնդակահարեք, ինչպես հիմա ամենօրյա ռեժիմով գնդակահարում եք պաղեստինցի երեխաներին ու կանանց։

Եթե այս մասին է Նիկոլը «բանակցում» Ալիևի, Էրդողանի, Մակրոնի և մյուսների հետ, ապա նա Հայաստանի հարավային հատվածն ակնհայտորեն պատրաստվում է օտարել, ինչը ծանրագույն պետական դավաճանություն է։ Ո՛չ մենք՝ հայերս ենք դա ներելու, ո՛չ էլ մեր այսօրվա իրական ու բնական միակ դաշնակից Իրանը, որի հյուսիսային սահմանին գալու են նստեն նրա ոխերիմ թշնամիները՝ ամերիկացի զինվորականներն ու նրանց սոսնձված իսրայելցիները։ Ռուսաստանի մասին չեմ ասում, որովհետև, կարծես թե, այնտեղ դեռ չեն վերջնականապես կողմնորոշվել։ Կամ գուցե Սյունիքն էլ են արդեն վաճառել Թրամփին՝ Ուկրաինայում մի քանի գյուղ ու քաղաքի դիմաց։

 

Կարճ ասած՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը ցանկանում է շատ արագ կլանել Սյունիքը, այնուհետև դարձնել այն նոր Գազա՝ հայաթափել ու օտարել։

Իսկ ինչ վերաբերում է հայերի «ցեղ» լինելուն և «ցեղային մտածողություն» ունենալուն, ապա այս վայ-դեսպանի գլխի ու դդումի մտային պաշարն իրարից չեն տարբերվում՝ երկուսն էլ դատարկ են։
Ինչևէ, բոլորիս համար պետք է պարզ լինի, որ Մեղրիի (կամ Սյունիքի մյուս ճանապարհների) 100 տարվա վարձակալությունը Հայաստանի համար նույնն է, ինչ ադրբեջանա-թուրքական օկուպացիան. երկու դեպքում էլ մեր երկիրը հայաթափվելու է։

Հետևաբար, այս ֆաշիստական ծրագիրը պետք է մերժել արմատապես. ոչ ոք, բացի հայ սահմանապահից, զինվորից ու մաքսավորից, չպետք է կանգնի Սյունիքի ճանապարհներին։ Սա մեր գոյության վերջին բնագիծն է՝ անշրջելի ու անխախտելի։ Պետք է պահենք՝ թեկուզ արյան գնով։

Հ.գ. Ամերիկացի ֆաշիստ Թոմաս Ջ. Բարրաքի պաշտոնական ասուլիսից քաղված համապատասխան հատվածը՝ հղումով հանդերձ, տեղադրում եմ մեկնաբանությունների դաշտում։ Կարդացեք ու թքեք դրա վրա էլ, այդ ասուլիսի տեքստի վրա էլ՝ առայժմ հեռակա կարգով։

Հ.Հ.Գ. Սրա ասուլիսը վերնագրված է այսպես՝ «ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ամրապնդում և Սիրիայի հետ հարաբերությունների առաջմղում» (Strengthening U.S.-Türkiye Relations and Advancing Relations with Syria), այսինքն՝ սա ու սրա պետերը որոշել են Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները ամրապնդել Հայաստանի հաշվին... Առհասարակ, մեծ տերությունների որևէ բառին հավատալն այլևս մահացու
մեղք է»։

դիտվել է 310 անգամ
Լրահոս
Սպասվում է ձյուն Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ԻՀՊԿ «Քուդս» ուժերի դիվիզիայի նոր հրամանատարի վերացման մասին «Ժողբաստիոն»-ում անազատության մեջ հայտնված մեր հայրենակիցների կյանքն արժեք չունի․ Գառնիկ Դանիելյան ԵՄ-ն և Իսլանդիան անվտանգության և պաշտպանության համաձայնագիր են կնքել Խոշոր ավտովթար՝ Երևանում․ 4 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայով Տեղեկություններն են տարածվել նաև ԱՄէ-ի և Բահրեյնի տարածքներում նավթագազային ենթակառուցվածքներին իրանական հարվածների մասին Հայտնաբերվել է Հալեպում Մարալ Խշուաճյանին սպանած հանցագործը. Arevelk Երևանում 1 տարեկան տղա երեխայի սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող խորթ մայրը կալանավորվեց Այս մարդը մեր երկիրը նստեցրել է հրաբխի վրա եւ ոչ ոք չգիտի, թե այդ հրաբուխը երբ է ժայթքելու. Օհանյան Պարոն Փաշինյան, նայում եմ արցախցիների սոցիալ խնդիրների մասին քննարկումը, չեմ գտնում մի ծանոթ դեմք․ Տիգրան Պետրոսյան ԱՄՆ-ի և Իսրայելի արշավը Իրանի դեմ վնասում է շրջակա միջավայրը․ Զախարովա Իրանի ժողովուրդը տապալեց թշնամու բոլոր ծրագրերը․ Ղալիբաֆ Սամվել Ալեքսանյանը չի ներել «Զովքի» Արամի որդուն․ դրսից գողեր են խառնվել՝ հաշտեցնելու կողմերին․ Makaryan News Ռուսաստանը մեղադրել է ՆԱՏՕ-ին ՀՀ իշխանությունը հոգևորականներին «գործակալներ» անվանելով նպատակ ունի շահել Արևմուտքի համակրանքը Լարիջանիի սպանությամբ Իսրայելը ցանկանում է թույլ չտալ, որ ԱՄՆ-ն դադարեցնի պատերազմն Իրանի դեմ Որ երկրներին է Իրանը սպառնում է հարվածել Իլիա Բ-ի բազմամյա հովվապետական ծառայության ընթացքը վկայություն եղավ հավատքի ամրության. Վեհափառ Բաքվում անհանգիստ են Խնածախ գյուղի Հայրենական և Արցախյան պատերազմների հուշարձանի ավերման մասին Նիկոլը նմանվում է թմրամոլի, ում իր արեւմտյան կուռատորները խորհուրդ են տալիս թուլացնել ճնշումները Համաշխարհային եկեղեցիների առաջնորդների ցավակցությունները` Համայն Վրաստանի Կաթողիկոսի մահվան դեպքով ԻՀՊԿ-ն զգուշացնում է ԱՄԷ-ի և Կատարի նավթային օբյեկտների մոտ գտնվողներին լքել այդ հատվածները Իսրայելը Լիբանանի հարավի բնակիչներին նախազգուշացրել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am