Թբիլիսիում փլուզված շենքի փլատակներից ևս մեկ դի է դուրս բերվել
Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Վաժա Սիրաձեն լրագրողներին հայտնել է, որ կայարանի մոտ գտնվող շենքի փլատակներից հայտնաբերվել է ևս մեկ մահացածի մարմին։
«Աշխատանքները շարունակվում են ինտենսիվորեն։ Այժմ հայտնաբերվել է ևս մեկ մահացած։ Ինչպես սկզբում ասացինք, մեկը տեղափոխվել է, հիմա հայտնաբերվել է ևս մեկը։ Մենք շարունակում ենք աշխատանքները և կտեղեկացնենք մանրամասների մասին։ Այս փուլում, մեր ունեցած տեղեկատվության համաձայն, մահացել է երկու մարդ՝ մեկ տղամարդ, մեկ կին։ Մեկ կին գտնվում է բժշկական հաստատությունում», - ասել է Վաժա Սիրաձեն։
