Թբիլիսիում բնակելի շենք է փլուզվել․ կա զոհ
Թբիլիսիի Կայարանի հրապարակում բնակելի շենք է փլուզվել, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է։ Այս մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն։
Նրա խոսքով՝ մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց։
«Մեկ մարդ մահացել է, մեկը հոսպիտալացվել է», - հստակեցրել է նախարարը։
