Որտեղ գտնել Սեյրան Օհանյանի եւ զինված խմբի իրական կապը

ԱԱԾ-ի եւ ՀՀ ոստիկանության հատուկ ուժերի կողմից 2015 թ. նոյեմբերի 25-ին իրականացրած օպերացիան՝ զինված հանցախմբի մասով ի սկզբանե  արժանահավատություն չներշնչեց շատ-շատերին։ Այդ օրերին ակտիվորեն քննարկվում էին օպերացիայի իրականացման տեխնիկական եւ ինֆորմացիոն բացթողումները։ Այն, որ օպերացիան դեռ չավարտած լրագրողները զինված որջ՝ երկհարկանի առանձնատուն մուտք գործելու հնարավորություն ստացան, այնտեղից էլ որպես հուշ տարբեր իրեր՝ բլոկնոտ, մատիտ, դրոշակները դուրս հանեցին: Խմբավորման անդամների հարազատներն ու հարեւանները 24-ժամյա ռեժիմով  միաբերան պնդում էին՝ այս ամենը շինծու է եւ չի կարող առնչություն ունենալ իրենց հարազատների հետ։ Ի դեպ՝ խմբավորման անդամների գերակշիռ մասը Հայաստանի հեռավոր գյուղերից են: Ըստ ԱԱԾ-ի հիշեցնենք՝ գլխավոր մեղադրյալ Արթուր Վարդանյանը 20 հոգուց բաղկացած իր զինված խմբով ծրագրել էր թռիչքի պահին խոցել Հայաստանի նախագահի օդանավը, հարձակում գործել նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության և Հանրային հեռուստաընկերության շենքերի վրա։ Ըստ մեղադրանքի Շիրխանյանն աջակցել է Արթուր Վարդանյանին:  Վարդանյանը ՀՀ-ից մեկնել եւ բնակություն էր հաստատել Իսպանիայում, սակայն 2015 թվականին վերադարձել է ու սկսել է ձեւավորել «Հայոց Վահան» շարժումը։ «Խումբն ամեն ինչ արել է, որպեսզի չհայտնվի ուշադրության կենտրոնում։ Խմբում եղել է դերաբաշխում, քանի որ յուրաքանչյուր անդամ իմացել է իր անելիքը խմբում, նրանք ֆինանսավորվել են տասնյակ հազարավոր դոլարներով։ Արթուր Վարդանյանի կողմից բաժանվել են գաղտնի համարներ, որոնցով կապ է հաստատվել եւ հեռախոսազանգերի միջոցով պլանավորվել հանցագործությունները։ Նրանց գումարներ տրվել են ՀՀ տարածքում, սակայն թե որտեղից է գալիս աղբյուրը, դեռեւս պետք է պարզել։ Խումբը վնասազերծվել է գործողություններ իրականացնելուց 3 օր առաջ», դեռեւս երկու տարի առաջ վնասազերծումից ժամեր հետո հայտարարեց ԱԱԾ պաշտոնյան: Սակայն անվստահության ալիքն առաջ էր շարժվում ու դա բարձրացել էր նույն ԱԱԾ եւ իրավապահ մարմինների աշխատանքում թույլ տված բազում բացթողումներից: Դատավարության ընթացքը եւս փաստում է, որ այս գործը ծայրից ծայր շինծու է: Դատարանը ընթերցել է մեղադրյալների հեռախոսային զրույցի վերծանված տեքստը: Վահան Շիրխանյանի և Արթուր Վարդանյանի գաղտնի զրույցը, ըստ դատախազի, տեղի է ունեցել Լիլիթ Թորոսյանի մասնակցությամբ, ով այս գործից անջատված մասով անցնող ամբաստանյալներից է: Ձայնագրություններն իրավապահները հայտնաբերել ու առգրավվել են Թորոսյանի համակարգչից: Նա Գյումրիի «Ռադիո Մարիամ» ռադիոկայանի թղթակիցն է: Դատախազի ընթերցած սղագրությունում շոշափվում են Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունները և հանրությանը հայտնի մի շարք ներկա ու նախկին պաշտոնյաների ու գործարարների մականուններ:Սղագրության տեքստի համաձայն՝ երկխոսությունը ծրագրվող գործողությունների մասին է:Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը պնդել է, թե քանի որ սղագրությունում գրված չէ Վահան Շիրխանյան, այլ գրված է Վ.Շ․, ուստի «իրենք դեռ վստահ չենք, որ դրանք Վահան Շիրխանյանի խոսքերն են»։ Այդպիսով՝ Վ․Շ-ն Ա․Վ.-ի պատմել է, թե Սեյրան Օհանյանն ինքն է հոգնել «ավազակներից»: Սղագրությունում նաև խոսվում է, թե Սեյրան Օհանյանը չի սիրում երկրորդ ու երրորդ նախագահներին և մի քանի մականունավոր պաշտոնյաների: Ըստ դատախազի ընթերցած տեքստի, Ա․Վ․-ն ու Վ․Շ․-ն նաև քննարկել են ինքնաթիռ խոցելու տարբերակներ և այլն․ - «Վ․Շ․ - Գիտես, Սերժը ունի մի հատ մեթոդ: Ա․Վ․ - Թույլ կո՞ղմ: Վ․Շ․ - Ինքն ուժեղ մարդկանց երբեք չի հերոսացնում: Ինքը ուժեղ մարդկանց պահում ա էն վիճակում, որ իրանք ո՛չ հերոս են, ո՛չ էլ հանցագործ, որ իրենք վնաս չտան: Սեյրանին եթե էսօր հանեց, Սեյրանը մի ամսում ստեղծում է կուսակցություն, մտնում է ընդդիմություն՝ էդ սա իրա ռեսուրսներով: Դրսի ռեսուրսները Սեյրանի շատ են: Ա․Վ․ - Ի՞նչ ռեսուրսներ ունի որ: Վ․Շ․ - Դրսի: Ֆինանսական․․․ Ինքը չունի, իրան տալու են անմիջապես: Եթե էդպիսի բան լինի, մի քանի շատ հարուստ մարդիկ էսօր պատրաստ են: Ասում են՝ էդ միությունը ստեղծվի, մենք ինչքան պետք է, կդնենք դրա վրա»: Ըստ սղագրության՝ Ա․Վ․-ն պատրաստվել է աջակցել 2015-ի սահմանադրական բարեփոխումների դեմ ցույցերի կազմակերպմանը: Տեքստում ասվում է՝ «առանց բախումների»: Պաշտպան Ալումյանն ասել է, որ այդ ձայնագրությունը ձեռք է բերվել անօրինական,  ուստի օրինական ուժ չունեն: Փաստաբանի խոսքերով՝ առայժմ դատարանում որևէ ապացույց չեն հետազոտել, որից հետևի, որ խոսողները հենց այն մարդիկ են, որոնց մասին ասվում է, մոնտաժ չի արվել:  «Սակայն նույնիսկ եթե այս խոսակցությունը այդ մարդկանց միջև եղած կլինի, այն ոչ մի կերպ չի կարող գնահատվել որպես հանցագործության նախապատրաստում: Նման խոսակցությունից պետք է երևար, որ իրականում քայլեր են արվում այդ ուղղությամբ,  ոչ թե ցանկությունների մակարդակով է: Ցավոք, այսօրվա դրությամբ Հայաստանի բնակչության կեսը ժամանակ առ ժամանակ այսպիսի խոսակցություններ ունենում է: Գուցե բովանդակությամբ մի քիչ տարբեր, բայց իմաստային առումով գրեթե նույն»: Ավելորդ է ասել, որ այսով կփորձեն նաեւ այսպես ասած դուրս գալ Սեյրան Օհանյանի վրա, որովհետեւ ցանկացած երկու հոգի կարող են  զրույց վարել երրորդ անձնավորության դեմ: Այլ հարց է, որ չի բացառվում՝ սահմանադրական փոփոխությունները ժամանակին ալեկոծություններ են առաջացրել իշխանության ներսում, ի վերջո, նույն Սեյրան Օհանյանը նախագահ դառնալու հավակնություններ ուներ, եւ որպեսզի առանց խոչընդոտների կյանքի կոչվեն այդ փոփոխությունները, իշխանությունը գործի է դրել ողջ ֆանտազիան, որի տակից էլ այսօր դուրս է գալիս: Անի Սահակյան    

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Նիկո՛լ, անունդ տալուց հետո բերանս պետք ա ողողեմ. տեսար՝ ՄԱԿ-ում քեզ ինչ օրը գցեցին. քաղաքացի (video) Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարան Ալե՛ն Սիմոնյան, գլուխդ պատին ես տվել․ ես իմ կյանքի գնով պաշտպանելու եմ եկեղեցին․ Անդրեասյան (video) ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ «Արա՛, դու մեռելի փողն էլ կերար․ էդ էլ կերար, որ Իվետան ու Թաթան գան հրապարակում պարեն»․ Անդրեասյան (video) Նիկո՛լ, լավ լսիր՝ հակակոռուպցիոնը առաջինը քեզնով է զբաղվելու․պարգևավճարներդ կոպեկ-կոպեկ հետ ես տալու (video) Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am