«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի մարտական գործողություններին մասնակցելու մասին զինգրքույկներում նշումների անհետացումների շուրջ նոր իրադարձություններ են ծավալվում:
Ինչպես հայտնի է՝ 2017 թվականի հունվարին զորացրված մի ժամկետային զինծառայող մեծ աղմուկ էր բարձրացրել՝ հայտարարելով, որ ապրիլյան պատերազմի ժամանակ մասնակցել է մարտական գործողություններին, սակայն իրենց զինգրքույկներում այդ նշումը կա՛մ ջնջել էին, կա՛մ որեւէ նման նշում չեն իրականացրել:Եվ ահա բանը հասել է այնտեղ, որ այս օրերին զորացրված ժամկետային զինծառայողները իրենց իրավունքները վերականգնելու համար դիմել են դատարան:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականի դեկտեմբերի 5-ին Ռազմիկ Պետրոսյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ պահանջելով, որ դատարանը ստիպի ՊՆ-ին զինվորական գրքույկում մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումներ կատարել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը