Հանրահավաքի օրը հուլիսի 12-ն ընտրելը մեծ խորհուրդ ունի․ այս օրը ԼՂԻՄ-ի մարզային խորհուրդը հայտարարել է Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին
Երեւանի Ազատության հրապարակում արցախցիների հանրահավաքը մեկնարկել է արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։
«Հանրահավաքի օրը հուլիսի 12-ն ընտրելը մեծ խորհուրդ ունի․ 1988թ այս օրը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզային խորհուրդը հայտարարեց Խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին»,- հայտարարեցին կազմակերպիչները։
Ինչպես հայտնել ենք՝ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն այսօր հանրահավաք է հրավիրել՝ ներկայացնելու, թե տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրները լուծելու ուղղությամբ ինչ քայլեր են արվել։
