Ազգային ժողովում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ տպավորություն կա, թե այս օրենքն ընդունվելուց հետո մեր ընտանիքներում ու անձնական փոխհարաբերություններում բարոյական սովորական նորմերով գործող հարաբերությունները վերանալու են:
«Այս օրենքի դեմ երկու ծայրահեղ դիրքորոշում եղավ, հասարակությունը բաժանվեց երկու մասի: Մի մասը կարծում է, որ այս օրենքը մեր ընտանիքները քանդելու է, մյուս մասն ասում է՝ փրկելու է: Ոչ նա է լինելու, ոչ էլ նա: Սակայն ցավով պետք է նշենք, որ ունենք ընտանիքներ, որտեղ այդ կնոջը ծեծելն առավոտյան ատամը լվանալու պես մի բան է դարձել: Եվ եթե հիմա ուզում ենք, որ դա սովորական շարունակվի և ասենք՝ դե լավ, ոչինչ այդպես է, չհասկանանք, որ այդ ընտանիքում մեծացող երեխան հետո իր կենցաղում ինչ է անելու, բանակում ու դպրոցում ինչ է անելու, եկեք ասենք՝ չէ: Դա այն խնդիրն է, որն իմ կարծիքով պետք է լուծվի»,- ասաց Թովմասյանը՝ հավելելով, որ ոստիկանների ուշքը չի գնացել, որ առավոտ շուտ վեր կենան, որ գնան ընտանիքը քանդեն:
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը