Սիրելինե՛ր, նիկոլիզմը ժամանակավոր ու անցողիկ է, բայց Եկեղեցին հավիտենական մարմինն է Քրիստոսի. Տեր Վրթանես Բաղալյան

Տեր Վրթանես Բաղալյանը գրել է.

«Սիրելի եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,

Այսօր, հոգևորականներով հավաքվել էինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ քննարկելու Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներն ու արդի իրողությունները։

Սակայն Մայր Աթոռի մթնոլորը շատ տխուր էր, որովհետև ժողովին ներկա չէին բարեշնորհ Հրայր Սարկավագը, գերաշնորհներ Տեր Բագրատ և Տեր Միքայել արքեպիսկոպոսները։ Սա մի ցավալի իրավիճակ է, որը հարված է ոչ միայն վերոհիշյալ հոգևորականներին, այլև ամբողջ հավատացյալ ժողովրդին և ողջ հոգևոր դասին։

Մանավանդ, ակնբախ էր Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի բացակայությունը, որովհետև տարիներ շարունակ քահանայից ժողովների հոգածու կազմակերպիչն ու առաջնորդողն էր։

Սրբազան Հայրն այսօր, ի հեճուկս օրենքի և արդարության, ապօրինաբար զրկվել է իր ազատությունից։ Նա ազատազրկվել է ոչ թե հանցանքի, այլ` հայրենասիրության, ճշմարտությունը բարձրաձայնելու, հավատքի, Հայ Եկեղեցու նկատմամբ անմնացորդ նվիրումի և ծառայասիրության համար։

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացավ նախկին քահանայից ժողովներից տարբեր քահանայից ժողով, քահանայից ժողովները տարիներ շարունակ իրենց ճշգրիտ ընթացքն ու ոգեղեն կարգը գտնում էին հենց Սրբազան Հոր հովվական խնամակալության ներքո, բայց այսօր ստիպված էինք հավաքն անցկացվել առանց նրա ֆիզիկական ներկայության։

Ժողովը պատշաճ կերպով համակարգեց Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, սակայն բոլորիս հոգում բացակայում էր մի բան՝ արդարության ձայնը, որն այսօր խլացվել էր Նկիոլի պետական բռնազավթիչ մեքենայի կողմից։

Սիրելինե՛ր, Տերը մեզ զգուշացնում է.

«Երանի՜ է ձեզ, երբ մարդիկ ձեզ նախատեն ու հալածեն և ձեր մասին սուտ չար խոսքեր ասեն Իմ պատճառով։ Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև ձեր վարձը մեծ է երկնքում» (Մատթ. 5:11-12)։

Այս խոսքերը ոչ թե պարզապես մխիթարություն են, այլ՝ ուղեցույց։ Քանզի երբ ծառան նմանվում է իր Տիրոջը, երբ նա դառնում է հալածված, նսեմացված և ազատազրկված՝ արդարության համար, այդ ժամանակ իսկ նա վկայում է Տիրոջ ճշմարտությունը։ Սրբազան Միքայելը՝ իր համբերությամբ, իր ամուր և անհողդողդ դիրքորոշմամբ, այսօր դառնում է կենդանի վկայություն այդ երանության կրողի։

Բայց ո՞ւմ ձեռքով է իրականացվում այս հալածանքը։ Հալածանք, որ իրագործվում է Նիկոլի հանձնարականներով գործող ուժային տարբեր ստորաբաժանումների կողմից, որոնք իրենց գործիքակազմը դարձրել են սուտն ու կեղծիքը և օրինականության դիմակով թաքցված անօրենությունը։

Սիրելինե՛ր, նիկոլիզմը ժամանակավոր ու անցողիկ է, բայց Եկեղեցին հավիտենական մարմինն է Քրիստոսի։ Նրանք, ովքեր անօրինաբար բռնանում են այս մարմնի դեմ, գործնականում հակադրվում են հենց Քրիստոսին։

Պողոս առաքյալն ասում է.

«Ովքեր ուզում են աստվածավախությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, պիտի հալածվեն» (Բ Տիմոթեոս 3:12)։

Այս խոսքը հատկապես պարզ է դառնում այսօր, երբ տեսնում ենք, թե ինչպես է Քրիստոսով ապրող առաջնորդը և այլ հոգևորականներ հալածվում՝ իբրև մեղավոր։

Բայց, սիրելինե՛ր, եթե հոգևոր հովիվներն են հալածվում, ապա բանավոր հոտը պիտի զարթնի ու հալածվողների կողքին կանգնի իր զորավոր աղոթքներով։ Սա փորձություն է, բայց նաև՝ ամրության պահ։ Մենք լռությամբ կարող ենք դառնալ մեղսակից անարդարությանը, իսկ մեր զորավոր աղոթքներով առիթ բարեշնորհ եղբոր և գերաշնորհ սրբազանների ազատության։

Եկեղեցին այսօր չի լռում։ Եկեղեցին բարձրաձայնում է ճշմարտությունը։ Եկեղեցին շարունակում է իր ուղին՝ խաչով, հալածանքով, բայց նաև՝ հարությամբ։ Եվ մենք այսօր միայնակ չենք, քանզի մեր կողքին է Տերը, և մեր մեջ՝ Նրա Սուրբ Հոգին։

Ուստի, եղբայրնե՛ր և քույրե՛ր, մեր աղոթքներում հիշե'նք Հրայր սարկավագին, Տեր Միքայել և Տեր Բագրատ արքեպիսկոպոսներին։ Աղոթե'նք արդարության հաղթանակի և իրենց ազատության համար։ Հանուն Քրիստոսի չվախենա'նք ընդդիմանալ խավարին։ Մեր հալածվող սարկավագների, քահանաների, վարդապետների, եպիսկոպոսների և կաթողիկոսի կողքին լինե'նք։

Ամեն»։

դիտվել է 122 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am