Շտապ. Սիրիայում կրակահերթի տակ են հայնվել 33 լրագրող
Սիրիայի հյուսիսային մասում գտնվող Լաթաքիայում՝ Թուրքիայից 3 կմ հեռավորության վրա ռուս և օտարերկրացի 33 զբոսաշրջիկներ հայտնվել են կրակահերթի ներքո: Այս մասին գրում է «Վեստի.ռու»-ն: Նշվում է, որ կրակոցները հնչել են թուրքական կողմից: Նախնական տեղեկություններով, խմբում եղել են Չինաստանից, Կանդայից և Բուլղարիայից Սիրիա եկած լրագրողներ: Նրանց առաջ օգնություն ցուցաբերել են ռուս ռազմաբժիշկները: Սիրիական բանակի ներկայացուցիչները կարծում են, որ կրակ են բացել «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայիները: Նշվում է, որ այս օրվա ընթացքում հրադադրի ռեժիմը խախտվել է 15 անգամ: Դրանք եղել են հիմնական Դամասկոսում, Հալեպում, Հոմս ու Լաթաքիայում:
