«Փաշինյանը պատրաստակամ է գնալ բախումների, այդ մարդու հոգին փառավորվում է բախումներից. նա չի կարողանում գտնել իր քաղաքական թային». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը զրուցել է հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի հետ.

– «Բեսպրեդել»-ը շարունակվում է․ երեկ՝ վաղ առավոտից, իրավապահները ներխուժել էին «Տաշիր» ընկերություն, ինչպես նաեւ՝ ընկերության հետ փոխկապակցված տարբեր անձանց առանձնատներ, բնակարաններ, խուզարկություններ էին իրականացրել, տարբեր անձանց ձերբակալել: Այս ամենին զուգահեռ, Նիկոլ Փաշինյանն է կրկին անդրադարձել Վեհարանը գրավելու իր «հանճարեղ» գաղափարին եւ սպառնացել է, որ ինքն անձամբ է առաջնորդելու Վեհարանը գրավելու պրոցեսը: Ձեր տպավորությամբ` ո՞րն է այս ամենի նպատակը: Ինչի՞ է ուզում հասնել Նիկոլ Փաշինյանը՝ հայ հասարակությանն այսպիսի հոգեբանական տեռորի ենթարկելով:

– Նիկոլ Փաշինյանն ունի լավ մշակված նախընտրական ռազմավարություն: Նա ունի մի քանի սկզբունք, որոնց վրա հենված է տվյալ ռազմավարությունը: Դրանցից մեկը թշնամու կերպարի ստեղծումն է: Նա պետք է այնքան մարտահրավերներ նետի, այնքան տարբեր խուլիգանական քայլերի դիմի, մինչեւ ինչ-որ մեկը համաձայնի իր ընտրական թշնամին դառնալու, ինչից հետո նա փորձելու է իրացնել քաղաքական կամպանիան, այնպես, ինչպես դա արեց 2018 թվականին` մասնակի, իսկ 2021-ին` պարզապես հանճարեղ կերպով:

– Այսինքն` այս ընդդիմությունը համարժեք քայլեր չի՞ անում, իսկ Փաշինյանին պետք է ի՞ր նման ընդդիմություն:

– Ի ուրախություն ինձ, այն մակարդակը, խոսքը եւ դրա բովանդակությունը, որ ցույց է տալիս Փաշինյանը` գոնե վերջին մեկ ամսվա ընթացքում, քաղաքական կշիռ ունեցող որեւէ գործչի չի կարող ներքաշել այդ դաշտ: Խոսքն անդաստիարակ յութուբերների եւ տիկտոկերների մասին չէ: Նրանցից կան թե՛ իշխանական եւ թե՛ ընդդիմադիր դաշտում: Ոչ մի կայացած, դաստիարակված քաղաքական գործիչ չի կարող իրեն թույլ տալ՝ իջնելու Փաշինյանի մակարդակին: Նա չի կարողանում իր քաղաքական թային գտնել, ինչպես ասում են: Այդ փաստն իրեն անհանգստացնում է, բայց չէի ասի, թե ցայտնոտի մեջ է, ոչ, մարդը շատ սառնասիրտ է գործում եւ ունի հստակ նախընտրական ռազմավարություն:

– Այդ դեպքում ՀԱԵ-ն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին:

– Թշնամու կերպարի ձեւավորման մեջ, այն սուբյեկտները, որոնք ունեն ստրուկտուրա եւ որոշակի արժեքաբանական հիմքեր, էական չէ՝ տվյալ ստրուկտուրայի հետեւորդները հավատարիմ են այդ արժեքներին, թե ոչ, այստեղ հարցն այն է, որ եթե կան հստակ արժեքաբանություն եւ ստրուկտուրա, ապա դա թշնամու կերպարի կարեւորագույն բաղադրիչներից է: Ներկայացվում է այն իբրեւ մի ստրուկտուրա, որը դեմ է իշխանության քարոզներին եւ հակառակ արժեքներ է քարոզում:

Նիկոլ Փաշինյանի կերպարը, նրա ծրագրերն ու նպատակները բոլորս լավ գիտենք, հետեւաբար՝ ի՞նչ արժեքներ դավանող թշնամիներ պետք է նա գտնի, արդյո՞ք այն պատճառով, որ Եկեղեցին կառուցվածք ունի, եւ նաեւ այն պատճառով, որ այն հարում է որոշակի արժեքաբանական հիմքերի, խոսքը ոչ միայն կրոնական արժեքների, այլեւ հասարակական-քաղաքական արժեքների մասին է, չի կարող համարվել թշնամի: Այստեղ կա նաեւ համընդհանուր դավադրության տեսության խնդիր:

Ներկայացվում է, թե իբրեւ բոլոր իր թշնամիները փոխկապակցված եղբայրներ են, խարդավանքներ են հյուսում մութ նկուղներում, եւ որքան էլ որ թվա, թե նրանք իրարից տարբեր են, միեւնույն է, նրանք՝ բոլորը, մեկ «սիմֆոնիայի» վրա են աշխատում: Օրինակ, այժմ ում կալանավորում են, թելերով կապում են մյուս կալանավորվածների հետ: Այստեղ կա հստակ տրամաբանություն. ցույց տալ, որ թշնամին զորեղ է, խորամանկ եւ դավադիր, իսկ իրենց տեսակը միամիտ է, բարի, եւ այս անգամ հազիվ կարողացան ամեն բան հասկանալ եւ վճռական գործել:

– Վարչապետն ասում է, որ անձամբ է Վեհարան մտնելու: Ի՞նչ կարող ենք սպասել այս հայտարարությունից: Հնարավո՞ր է բախումներ հրահրվեն: Գուցե Փաշինյանը նկատի ունի, որ իր ձեռքի խամաճիկը դարձած իրավապահներին է ուղղորդելու կամ, ասենք, ռոմանբաղդասարյաններին է եկեղեցի տանելու:

– Անիմաստ է այստեղ կանխատեսումներ անելը: Այդ ամենից հարցի էությունը չի փոխվելու: Նիկոլ Փաշինյանը պատրաստակամ է գնալ բախումների: Մնացածը կախված է իրավիճակից եւ դիմացինների վարքից: Այդ մարդու հոգին փառավորվում է բախումներից: Դրանում վաղուց ենք համոզվել:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 309 անգամ
Լրահոս
Այս ողջ ժամանակահատվածում հերթական սուտն էր տարածվում. Վարդևանյան Իրանը փորձում է ստեղծել նախադրյալ տարածաշրջանն իր երկրի շահերի շրջանակում վերաձևավորելու համար Իսրայելը հայտարարել է Կասպից ծովում գտնվող իրանական նավերին հարվածելու մասին Գարեգին II-ը ցանկանում է մասնակցել Պատրիարքի հուղարկավորությանը. Փաչուաշվիլի ԱՄՆ-ն կարող է չեղարկել իրանական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները․ ԱՄՆ ֆինանսների նախարար ԵՄ-ն լրացուցիչ 140 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին Սամվել Կարապետյանին չեն թույլատրել տեսաուղերձ հղել. փաստաբանը հակադարձում է Փաշինյանին Մենք չենք ուզում, որ թշնամանք լինի իրանցիների և քաթարցիների միջև․ Քաթարի վարչապետ Ես Հայ Եկեղեցու եպիսկոպոս եմ, որին պատրաստ եմ ծառայել մինչև վերջին շունչս. Վահան Սրբազան Դաժան ծեծի ենթարկված 1-ամյա երեխայի վիճակը, ցավոք, գնահատվում է ծայրահեղ ծանր Իսրայելը մի կոճակ կարող էր սեղմել ու Հայաստանը ոչնչացնել․ ո՞նց եք նման բան թույլ տալիս․ Արշակ Կարապետյան (video) Պատասխան եք տալու, «փսլնքոտնե՛ր»․ Բագրատ Սրբազանին եք պատասխան տալու․ Խաչիկ Մանուկյան (video) Սա ի՞նչ սարսափ է Սրբուհի Գալյա՛ն, դու ի՞նչ իրավունքով ես սպառնում մարդկանց․ Նարինե Դիլբարյան (video) «Ու՞մ եք խաբում՝ Նիկոլը և Աննան բաժանվել են, որ չընտրվի, ունեցվածքը պահեն, միասին փախնեն երկրից» (video) Հենց հիմա հատիկ-հատիկ թվարկում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը զրոյից ինչ է ստեղծել. Մեսրոպ Եսայան (video) «Նիկոլը վախեցած զանգելու է Ալիևին, խնդրի՝ մի քանի զենք ցույց տա, խաբի ժողովրդին»․ Անժելա Թովմասյան (video) «Դուք ձեր հոդվածներով ձեր օրոք կդատվեիք»․ Փաշինյանի անկանոն վիճակն ու արձագանքը (video) «Շտապ. Ի՞նչ է արել Նիկոլն իր թիմի հետ մեկ տոննա կոկայինը» (video) Իր թիմակցի ու կնոջ աշխատավարձի հարցից Փաշինյանն ինքնատիրապետումը կորցրեց (video) Խայտառակ վատ եք անում այդ գործը․ Գառնիկ Դանիելյան (video) «Ձեռով, ոտով մի՛ խոսա, մի՛ խանգարեք»․ լարված իրավիճակ ԱԺ-ում (video) Նիկոլը զայրացած, նյարդային վիճակում է․ բախում է եղել. Նարինե Դիլբարյան (video) Հույսը «լավ տղերքի» վրա դնելու և հատակին ծեփվելու կործանարար հետևանքները. Տաթևիկ Հայրապետյան Ես ձեզ ասեմ՝ ինչու եմ եկել․ Գագիկ Ծառուկյանը փակագծեր բացեց (video) Բելգիայի վարչապետը բացատրել է Ռուսաստանի հետ երկխոսության իր կոչը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am