Սերժ Սարգսյանը պաշարում է տնտեսությունը

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 5-ին հրամանագիր է ստորագրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից Հայկազ Բաղմանյանին ազատելու մասին: Այս հրամանագիրն, անշուշտ, ինքնին ուշագրավ կլիներ, բայց բազմակի անգամ ավելի հետաքրքիր դարձավ այն բանից հետո, երբ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դրանից առաջ հայտարարեց, որ ինքն է Հայկազ Բաղմանյանին հորդորել գրել զորացրման դիմում: Այլ կերպ ասած՝ Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ ինքն է հեռացրել Հայկազ Բաղմանյանին: Իսկ իրադարձության ամբողջ «հմայքն» այն է, որ Հայկազ Բաղմանյանը թե՛ զինված ուժերի, թե՛ Հայաստանում երկու տասնամյակ իշխող համակարգի այն օդիոզ ներկայացուցիչներից է, որոնք դարձել են իշխող համակարգի խորհրդանիշները՝ այդ բառի, թերևս, ամենաբացասական իմաստով: Եվ եթե Վիգեն Սարգսյանը հեռացնում է այդ խորհրդանիշներից մեկին, այն էլ՝ մի գեներալի, որը աղմկոտ մի շարք պատմություններով «անցնելու» պարագայում թվում էր անձեռնմխելի, ապա ըստ էության՝ ինքն է այլևս դառնում որոշակի խորհրդանշական ֆիգուր: Վիգեն Սարգսյանը խորհրդանշում է նոր ժամանակը, թեև առայժմ, իհարկե, մեղմ ասած դժվար է ասել, թե ինչպիսին է այդ ժամանակը լինելու իր որակական հատկանիշներով թե՛ ընդհանրապես, թե՛ նախորդ, այսպես ասած, խորհրդանիշների ժամանակի հետ համեմատությամբ: Ավելին՝ նոր ժամանակը համակարգի համար մոտեցող, սակայն դեռևս ամենևին փաստ չհանդիսացող հանգամանք է: Սակայն հատկանշական է այն, որ դրան տանող բավականին ընդգծված, նշանային քայլը տեղի է ունենում Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո: Նախորդ հրապարակումներում կարծիք ենք հայտնել, որ համաձայնագրի ստորագրումով Սերժ Սարգսյանը գործնականում ամփոփում է արտաքին քաղաքական մի լայն շրջափուլ, և դրանից հետո, թերևս, իրադարձությունների զարգացման առանցքը կտեղափոխվի ներքին դաշտ, արտաքին շրջափուլում կուտակած կապիտալը ներքին քաղաքական արդյունքի վերածելու համար: Իսկ կուտակված կապիտալը քիչ չէ, ինչպես ցույց տվեց թե՛ ԵՄ հետ համաձայնագիրը, թե՛ ղարաբաղյան գործընթացի շուրջ ծավալված զարգացումները: Ընդ որում՝ հետաքրքիր է այն, որ զարգացումների առանցքը բեկելով դեպի ներս, Սերժ Սարգսյանը, փաստորեն, կենտրոնանում է ոչ թե տնտեսական հարցերի, սոցիալ-տնտեսական խնդիրների և իրողությունների վրա, որոնք թվում են, իհարկե, հրատապ, այլ իրավապահ-ուժային համակարգի: Սարգսյանն այցելեց Հատուկ քննչական ծառայություն և կոռուպցիան հռչակեց ազգային անվտանգության սպառնալիք, իսկ Հայկազ Բաղմանյանին հեռացնելու նշանային որոշումից առաջ էլ այցելել էր Արցախ, դիտել զորավարժությունը, ծանոթացել պաշտպանական գործողություններին, նաև Հայաստանի ռազմաարդյունաբերության մշակումներին, որոնք ենթակա չեն հրապարակայնացման: Սերժ Սարգսյանը հանձնե՞լ է տնտեսությունը Կարապետյաններին՝ վարչապետ Կարեն Կարապետյանին և Հայաստանի Ներդրողների ակումբի, այսպես ասած, լոկոմոտիվ Սամվել Կարապետյանին, թե՞ Սարգսյանը չունենալով տնտեսության դաշտում ազատ խաղի ռեսուրս՝ փորձում է, այսպես ասած, «պաշարում» կազմակերպել ուժային-իրավական սեգմենտի միջոցով՝ դրանով վերցնելով նաև տնտեսությունը, քանի որ այն գործնականում տնտեսական ռեսուրսով Կարապետյաններից վերցնելու հնարավորություն Սարգսյանը գոնե առայժմ չունի: Մյուս կողմից՝ չունի նաև վերցնելու շարժառիթ, քանի որ անգամ տնտեսական մրցունակ ռեսուրսի առկայության պարագայում ակնհայտ է, որ այն չի ունենալու հասարակական շոշափելի էֆեկտ: Հետևաբար ավելի լավ է, որպեսզի տնտեսության համար պատասխանատվությունը շարունակի մնալ Կարապետյանների ուսերին, իսկ ինքը Սարգսյանը ամրացնի իր իշխանության կամ քաղաքական պլանների իրավապահ-ուժային միջնաբերդը: Այդ առումով ո՞վ է լինելու հաջորդը Բաղմանյանից հետո: Դա, ի վերջո, Վիգեն Սարգսյա՞նն է որոշում, թե՞ Սերժ Սարգսյանը: Մամուլը գրում է շտաբի պետ Մովսես Հակոբյանի մասին: Համենայնդեպս, Սերժ Սարգսյանը կարծես թե «մաքրում» է նրա, այսպես ասած, մերձակա շրջանակը կամ օղակը՝ տեղակալներին: Մի քանի ամիս առաջ փոխվեց առաջին տեղակալը և նշանակվեց բանակում, այսպես ասած, սպայական և զինվորական կոդեքսի շրջանակում մեծ հեղինակություն ունեցող Օնիկ Գասպարյանը: Այժմ ազատվում է Բաղմանյանի տեղը: Մովսես Հակոբյանի՞ համար է Սերժ Սարգսյանը, այսպես ասած, մաքրում շրջակայքը, թե՞ նրա «ոտքերն է կտրում գետնից»: Հայկական զինուժում տարիներ շարունակ ծավալվում էր, թերևս, բոլորի համար տեսանելի նախարար-շտաբի պետ դիմակայություն, երբ այդ պաշտոններին էին Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը: Ապրիլյան պատերազմից և հուլիսյան ողբերգական դեպքերից հետո կառավարության փոփոխության ժամանակ Սերժ Սարգսյանը հեռացրեց նրանց երկուսին էլ, բայց թե նրանց տարիներ ձգվող, պարբերաբար սրվող և հանդարտվող դիմակայությունը ինչ հետևանք է ունեցել զինուժի կառավարման արդյուավետության մասով, ասելը շատ դժվար է: Միաժամանակ դժվար է ասել, Օհանյանն ու Խաչատուրովը հեռացել են ավելի շատ հուլիսյա՞ն, թե՞ ապրիլյան իրադարձությունների հետևանքով: Բոլոր դեպքերում, բավական նկատելի է, որ անկախ ներիշխանական հարաբերությունների «հաշվեկշռից»՝ զուտ պետական հաշվեկշռի համար շատ թանկ է արժենում, երբ պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետը գտնվում են դիմակայության կամ, այսպես ասած, անհամատեղելիության ռեժիմում: Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը ներկայումս հաշվի է առնում այդ հանգամանքը և գլխավոր շտաբում գոնե առայժմ ձևավորում մի իրավիճակ, երբ շտաբի պետը գործնականում չունի նախարարի հետ դիմակայության ռեսուրս: Այդ տեսանկյունից Մովսես Հակոբյանի պաշտոնանկությունը դադարում է լինել հրատապ խնդիր, իհարկե՝ զուտ ներիշխանական քաղաքական պլանների տրամաբանությունից: Տեսականում, իհարկե, պետք չէ բացառել, որ այդուհանդերձ կա նաև զինուժի կառավարման արդյունավետության հարցը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Երբ ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Անդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին․ «News.5tv.am» Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներ Երևանի խաղահրապարակում վնասված սղարանից երեխա է ընկել Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են #ՀԻՄԱ․ Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ինչ է բուծել Ուրսուլան Հայաստանում․․․ (video) Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան (video) «Ինչու՞ Նիկոլն Ալենին փոխեց Ռուբինյանով»․ Հայկ Նահապետյան (video) Պատերազմը հենց Փաշինյանի օրոք է եղել՝ ծախված, միտումնավոր պատերազմ․ Հարցում (video) Աղետալի․ անցած տարի արտահանվել է 50 հազար տոննա ծիրան, այս տարի՝ 8000 տոննա ծիրան չկա Հայաստանում (video) Ասեմ՝ ինչ է Բաքվում Ուրսուլա ֆոն դեր Լայենը պայմանավորվել Ալիևի հետ․ Հայկ Նահապետյան (video) «Ռուբեն Ռուբինյա՛ն, հորդ տնից չես բերել ԱԺ-ն»․ Արեգա Հովսեփյան («Ուժեղ Հայաստան») (video) Գյուղատնտեսության միլիարդների կորուստը՝ թվերով․ Ռուսաստանին դեմ գնալու աղետալի հետևանքը․Մնացականյան (video) Սանդուն հայտարարել է, որ Մոլդովայի կառավարությունը պետք է երկիրը հաջողությամբ առաջնորդի դեպի ԵՄ Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT Բացառիկ մանրամասներ՝ ով է իրականում երեկ կալանավորված գնդապետ Մալոյանը և ինչու է նա կալանավորվել (video) Ռուսաստանն անցել է աննախադեպ հրթիռակոծության․ Հայկ Նահապետյան (video) «Հենց այդ գիշեր երևաց Նիկոլ Փաշինյանի իրական վախը»․ Արեգա Հովսեփյան («Ուժեղ Հայաստան») (video) «Նիկո՛լ, աչքերդ լայն բացիր, էս ժողովրդի ձեռքը, որ ընկնես գիտե՞ս՝ ուր է ուղարկելու քեզ». քաղաքացի (video) Երևանում բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը Ասեմ՝ «մահաբեր» Ուրսուլային ինչպես են վերաբերվում հենց իր երկրում․ Անժելա Թովմասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am