«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորի ՀՎԿ-ՀՀԿ համաձայնագրի օրերին գրել էինք, որ ՀՎԿ-ն մեծ պահանջներ է դրել անելանելի դրության մեջ հայտնված Մամիկոն Ասլանյանի առաջ՝ քաղաքապետարանի, սպորտդպրոցների ու մանկապարտեզների տնօրենների պաշտոններ, անգամ գերեզմանատանը լավ «տեղեր»։
Արդեն սկսվել է պարտքը տալու ժամանակը․ երեկ տեղեկացանք, որ ավագանու ՀՎԿ-ական անդամ Տիգրան Նազարյանը, որը փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանի բարեկամն է, նշանակվել է բնակֆոնդը և համատիրությունները համակարգող բաժնի պետ։ Բաժինը կիսել են՝ կոմունալը թողել են Կարեն Պառավյանին, մյուսը տվել ՀՎԿ-ին։
Երեկ քաղաքապետն անհասանելի էր։ Սակայն սրանով հարցը չի փակվելու, մի բաժին էլ են ուզում կիսել-բաժանել, օրակարգում են նաև 2 սպորտդպրոցի, 4 մանկապարտեզի և սպորտի բաժնի պետերի, այլ բաժիններում պետի տեղակալների աթոռները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը