Այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին աշխատանքից ազատելու հարցին:
«Նրա ազատման պատճառը աշխատանքային մի շարք պարտականությունների չկատարումն ու թերացումն է», ասել է Վիգեն Սարգսյանը, հավելելով, որ Բաղմանյանն աշխատանքից ազատման զեկուցագիր գրել է իր հորդորով:«Հորդորի պատճառը աշխատանքային պայմանավորվածությունների չկատարումն է, որը անհամատեղելի է հետագա համատեղ ծառայության հետ», ասել է նա:
Hraparak.am-ի տեղեկություններով, Բաղմանյանից վաղուց ազատվել էր ուզում ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը, բուն պատճառը եղել է զորամասերից մեկում նոյեմբերի 21-ին ականի պայթունի հետեւանքով զոհված երեք զինծառայողների մահը, չնայած Բաղմանյանին առնչվող այլ, այդ թվում եւ կոռուպցիոն ռիսկերի մասին եւս բարձրաձայնվել էր:ՊՆ-ում կարծում են, որ Բաղմանյանի պաշտոնը Մովսես Հակոբյանը ցանկանում է ընդհանրապես վերացնել: ԶՈՒ ԳՇ պետն այս պահին ունի 3 տեղակալ, կարծում են, որ կմնա երկուսը։
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը