Սաակաշվիլին սպառնում էր շենքի տանիքից վայր թռնել (Տեսանյութ.Լուսանկարներ)
Միխայիլ Սաակաշվիլիի համախոհների եւ իրավապահների միջեւ բախումներ են տեղի ունեցել։ Սաակաշվիլիին տեղափոխող մեքենան շարունակում է արգելափակված մնալ, հայտնում է «112 Ուկրաինան»։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բարձրացել էր իր բնակարանի շենքի տանիք և սպառնում էր ինքնասպանություն գործել, եթե իրավապահ մարմինները անհապաղ չհեռանան իր բնակարանից: Նշենք, որ վերջիններս Սաակաշվիլիի բնակարանում խուզարկում են անցկացնում:
