Մանրամասներ. վարորդն ու մահացածը կողոպուտից հետո վթարի էին ենթարկվել.կա ձերբակալված . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Նորայր Այվազյանի որոշամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի բնակիչ, 21-ամյա Հրաչյա Գևորգյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս աշխատում է «Շին-պլազա» խանութ-սրահում՝ որպես առաքիչ: Երեկ Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները՝ Արտաշատի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ, պարզել են Արտաշատյան խճուղու թիվ 88 հասցեում գտնվող ճանապարհային Ոստիկանության անշարժ պահակետի պատին՝ ձերբակալված Հ. Գևորգյանի կողմից վարած BMW մակնիշի ավտոմեքենայի բախման հետևանքով մահացած՝ նրա ուղևորի ինքնությունը: Մահացածը Այնթապ գյուղի բնակիչ, 20-ամյա Մխիթար Արզումանյանն էր, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախկինում 4 անգամ եղել է դատապարտված և պատժի կրումից ազատվել էր այս տարվա նոյեմբերի 3-ին: Արտաշատի ոստիկանները պարզել են նաև, որ Հ. Գևորգյանն ու Մ. Արզումանյանը Արարատի մարզի «Արարատ գրուպ» գործարանի մոտ անհիմն վիճաբանել են Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած ՌԴ քաղաքացի, 42-ամյա Կորյուն Շալունցի հետ, ով Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի բնակիչ է, ավտոմեքենայից իջեցրել են, ծեծի ենթարկել, այնուհետև Կ. Շալունցի իրերը հափշտակել, որի մեջ եղել են նրա անձնական իրերը և «Լենովո» տեսակի պլանշետը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մանթաշյան փողոցի բնակիչ, 21-ամյա Հրաչյա Գևորգյանը BMW մակնիշի 35 MT 464 համարանիշի ավտոմեքենայով Նորագավիթի Ճանապարհային Ոստիկանության անշարժ պահակետի մոտ բախվել էր բետոնե պատին, այնուհետև մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել պահակետի դիմաց: Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոը տեղում մահացել էր, իսկ վարորդ Հ. Գևորգյանը վթարից 2 ժամ անց դեպքի վայրում հայտնել էր, որ ինքնազգացողությունը վատացել է, ինչի համար էլ Ճանապարհային ոստիկանները դեպքի վայր էին հրավիրել 1-03 շտապօգնության հերթապահ խումբը, ովքեր նրան տեղափոխեցին Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Լրացուցիչ ժամանել էին նաև թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը, այնուհետև սահմանազատել տարածքը, իսկ հետո կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները, որոնց շնորհիվ BMW -ի վարորդը չկարողացավ վթարի վայրից ճողոպրել: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչակա կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել են վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հարտկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը: Փաստի առթիվ Ա. Գասոյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին մահացածի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ BMW ի վարորդ Հ. Գրիգորյանն ու վթարի հետևանքով մահացած նրա ուղևորը, ում անունը Մխո է, Արարատի մարզում ծանր հանցագործություն էին կատարել. իրենց ավտոմեքենան էին նստեցրել Գորիս քաղաքի բնակիչ, 42-ամյա Կորյուն Շալունցին, ով, ըստ տեղեկությունների՝ ՌԴ քաղաքացի է և վերադառնալիս էր եղել Հայաստան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի

դիտվել է 13 անգամ
Հետևեք մեզ YouTube-ում Հետևեք մեզ Facebook-ում Հետևեք մեզ Telegram-ում Հետևեք մեզ Viber-ում
Լրահոս
Երբ ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Անդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին․ «News.5tv.am» Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներ Երևանի խաղահրապարակում վնասված սղարանից երեխա է ընկել Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են #ՀԻՄԱ․ Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ինչ է բուծել Ուրսուլան Հայաստանում․․․ (video) Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան (video) «Ինչու՞ Նիկոլն Ալենին փոխեց Ռուբինյանով»․ Հայկ Նահապետյան (video) Պատերազմը հենց Փաշինյանի օրոք է եղել՝ ծախված, միտումնավոր պատերազմ․ Հարցում (video) Աղետալի․ անցած տարի արտահանվել է 50 հազար տոննա ծիրան, այս տարի՝ 8000 տոննա ծիրան չկա Հայաստանում (video) Ասեմ՝ ինչ է Բաքվում Ուրսուլա ֆոն դեր Լայենը պայմանավորվել Ալիևի հետ․ Հայկ Նահապետյան (video) «Ռուբեն Ռուբինյա՛ն, հորդ տնից չես բերել ԱԺ-ն»․ Արեգա Հովսեփյան («Ուժեղ Հայաստան») (video) Գյուղատնտեսության միլիարդների կորուստը՝ թվերով․ Ռուսաստանին դեմ գնալու աղետալի հետևանքը․Մնացականյան (video) Սանդուն հայտարարել է, որ Մոլդովայի կառավարությունը պետք է երկիրը հաջողությամբ առաջնորդի դեպի ԵՄ Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT Բացառիկ մանրամասներ՝ ով է իրականում երեկ կալանավորված գնդապետ Մալոյանը և ինչու է նա կալանավորվել (video) Ռուսաստանն անցել է աննախադեպ հրթիռակոծության․ Հայկ Նահապետյան (video) «Հենց այդ գիշեր երևաց Նիկոլ Փաշինյանի իրական վախը»․ Արեգա Հովսեփյան («Ուժեղ Հայաստան») (video) «Նիկո՛լ, աչքերդ լայն բացիր, էս ժողովրդի ձեռքը, որ ընկնես գիտե՞ս՝ ուր է ուղարկելու քեզ». քաղաքացի (video) Երևանում բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը Ասեմ՝ «մահաբեր» Ուրսուլային ինչպես են վերաբերվում հենց իր երկրում․ Անժելա Թովմասյան (video)
ԱՄԲՈՂՋ ԼՐԱՀՈՍԸ
Ամենաընթերցվածները
Պուտինը կոպիտ ձևով մերժել է Փաշինյանին (video) 1 Նիկոլը գնում է Ռուսաստան․ էդ ենոքավանցուն ասել են՝ շուստրիությունդ Պուտինի մոտ չի անցնելու․ Մալխասյան (video) 2 Աղետալի․ անցած տարի արտահանվել է 50 հազար տոննա ծիրան, այս տարի՝ 8000 տոննա ծիրան չկա Հայաստանում (video) 3 «Ինչու՞ Նիկոլն Ալենին փոխեց Ռուբինյանով»․ Հայկ Նահապետյան (video) 4 #ՈՒՂԻՂ․ Նիկոլին կարևոր ցուցակից դուրս են թողնում․ ինչ է նախապատրաստում ՌԴ–ն․ Հայկ Նահապետյան (video) 5
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am