Զոհերի ծնողների առաջնորդությամբ երթի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին
Ազատության հրապարակից երթով դեպի Մյասնիկյանի արձանի մոտ շարժվող քաղաքացիները քիչ առաջ Մարտի 1-ի զոհերի ծնողների առաջնորդությամբ ծաղիկներ խոնարհեցին այնտեղ, ոմանք աղոթեցին զոհերի հոգու հանգստության համար: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը, ՀԺԿ-ն եւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը այսօր Ազատության հրապարակից անցկացրեցին համատեղ հավաք-երթ՝ ի հիշատակ 2008թ. մարտի 1-ի ոճրագործության զոհերի եւ որպես բողոքի ցույց՝ ընդդեմ պետական ահաբեկչության:
