Ինչու Միքայել Սրբազանը հրաժարվեց դառնալ վարչապետի միասնական թեկնածու

Նախօրեին աննախադեպ ծավալի և խայտառակ դրսևորումներով իրականացվեց նիկոլական իշխանության հարձակումը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և կոնկրետ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ։ Դրան զուգահեռ արագ փոփոխվում էին քաղաքական դաշտում զարգացումները։ Նախ ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը պատրաստակամություն հայտնեցին հրաժարվել իրենց թեկնածուից և որպես վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Միքայել Սրբազանին՝ սկսելով Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց։

Դրանից կարճ ժամանակ անց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ կպաշտպանի Միքայել Սրբազանի թեկնածությունը, եթե վերջինս համաձայնի այդ դերին։

Գտնվելով անազատության մեջ և արտաքին աշխարհի հետ սահմանափակ շփում ունենալով Միքայել Սրբազանը շատերի համար խիստ զարմանալի և անսպասելի հայտարարություն տարածեց փաստաբանի միջոցով․ «Ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում»: Փաստաբան Արա Զոհրաբյանը՝ որպես ապացույց, Միքայել Սրբազանի ձեռքով գրված և ստորագրած այս հայտարարությունը նույնիսկ հրապարակեց ֆեյսբուքյան իր էջում։

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն ուշացումով ևս պաշտպանեց Միքայել Աջապահյանի թեկնածությունը

Զուգահեռ ընթացող այս հանգամանքները ողջամիտ կասկածներ են առաջացնում, բայց այս պահին խոսենք, թե ինչո՞ւ այնուամենայնիվ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հրաժարվեց դառնալ ընդդիմության միասնական թեկնածու։ Չէ՞ որ ակնհայտ էր, որ այդ պարագայում զարգացումները կարող էին թրիգերային դառնալ, վճռական տրամադրված և մոտիվացված զանգված կարող էր գեներացվեր, և, ի վերջո, հնարավոր կլիներ փողոցի ճնշման ներքո հասնել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելուն։ Առավել ևս, որ Միքայել Սրբազանը բազմիցս ապացուցել է, որ հայրենանվեր զավակ է և պատրաստ է ի շահ հավատավոր ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության՝ պատասխանատվություն ստանձնել։

Բայց Շիրակի թեմի առաջնորդին ճանաչողները նաև գիտեն, որ նա եկեղեցական սուբորդինացիան չափազանց հարգող, կանոնակարգին հետևող անձնավորություն է, և առանց Վեհափառ Հայրապետի օրհնության չէր կարող իր համաձայնությունը տալ նման ճակատագրական հարցում։ Մեր տեղեկություններով՝ քանի որ ձերբակալման պայմաններում գտնվող Միքայել Սրբազանն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ կապի դուրս գալու և հարցը նրա հետ քննարկելու հնարավորություն չի ունեցել, հրաժարվել է վարչապետի միասնական թեկնածու դառնալու առաջարկից։

Այժմ հարցը տեղափոխվել է քաղաքական ուժերի և Վեհափառ Հայրապետի տիրույթ։ Կաթողիկոսը կօրհնի՞ և կաջակցի՞ Միքայել Սրբազանին՝ ժողովրդի և քաղաքական ուժերի պահանջով դառնալ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու։

Թե դեպքերն ինչպես կզարգանան, ցույց կտա ժամանակը, բայց մեկ բան հստակ է՝ ադրբեջանաթուրքամետ այս իշխանությունը շարունակելու է ապականել Հայոց Սուրբ Եկեղեցին, ստորադասել Հայաստանի Հանրապետության շահերը և պղծել մեր բոլոր նվիրական արժեքները։

 

 

Անի Սահակյան

դիտվել է 7568 անգամ
Լրահոս
Փաշինյանի երկու բլեֆը. Պուտինն արդեն «մեղավոր» է նշանակվել (video) «Նիկո՛լ, մենք թքած ունենք քո ասածների վրա․ հելի ռադդ քաշի մեր երկրից»․ Նարե Սոսե (video) Ձեր դատական հայցերը ասնավանի չեն, դրանք գոյություն չունեն․․․ «Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա»․ Սերժ Սարգսյան Պուտինի «Միասնական Ռուսաստանը» առաջատար է Պետդումայի ընտրություններում․ նախնական տվյալներ Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am