ՀՅԴ հասավ Սամվել Ալեքսանյանին

Յուրաքանչյուր տարի մեր հանրության մոտ արդարացի դժգոհություն է ձևավորվում մի շարք սոցիալական նշանակության ապրանքների թանկացման ժամանակ, մասնավորապես՝ կարագի, մսի, շաքարավազի, ձվի և այլն: Չնայած այն հանգամանքին, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2017 թվականի 9 ամիսների ընթացքում միջին գնաճային ճնշումը կազմել է 1 տոկոս, այնուամենայնիվ, մեր հասարակությունը չափազանց զգայուն է ցանկացած պարենային ապրանքի թանկացման հարցում, քանի որ տեղական և միջազգային հաշվարկները ցույց են տալիս, որ ազգաբնակչության սպառողական ծախսերի մոտ 70 տոկոսը բաժին է ընկնում հենց պարենային ապրանքների ձեռքբերմանը: ՀՀ քաղաքացիները տարեկան սպառում են մոտ 1.5 կգ կարագ, ինչը մի քանի անգամ քիչ է ՌԴ-ից և ԵՄ երկրներից: Վերջին ամիսների ընթացքում կարագի գնի աստիճանաբար բարձրացումը իր հետ բերեց մեր հասարակության հերթական բողոքը, դժգոհությունը: Այժմ 1 կգ տեղական 72 տոկոսանոց կարագի մեծածախ գինը կազմում է 3700 ՀՀ դրամ, իսկ 82 տոկոսանոց նորզելանդականինը՝ 4000 ՀՀ դրամ: ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ուսումնասիրությունների համաձայն՝ կարագի գնի բարձրացման վրա ազդել են մի շարք արտաքին և ներքին գործոններ, որոնք բացատրվում են միզազգային միտումներով և մեր տնտեսության մրցակցային իրավիճակի առանձնահատկություններով: Եվ այսպես, վերջին մեկ տարվա ընթացքում կարագի գինը միջազգային շուկայում ավելացել է մոտ 60 տոկոսով, ինչը պայմանավորված է 2016 թվականին ԵՄ-ում և Ավստրալիայում կարագի արտադրության ծավալների կրճատմամբ, համապատասխանաբար՝ 5.5 տոկոս և 18 տոկոս: Ավստրալիայում կարագի արտադրության ծավալները կրճատվել են 2016 թվականի երաշտի պատճառով, ինչի արդյունքում՝ կտրուկ նվազել է անասնագլխաքանակը և կաթի մեջ յուղայնության ասիտճանը, ինչպես նաև այս ժամանակահատվածում ԱՄՆ-ում և Ասիայում շեշտակի ավելացել է պանրի և սերուցքի պահանջարկը և մթերված կաթի մեծ մասը ուղղվել է այս ապրանքների արտադրությանը: 2016 թվականի ընթացքում Ավստրալիան արտահանել է շուրջ 40 հազար տոննա կարագ: 2016 թվականի ընթացքում կարագի արտահանման ծավալները 3 տոկոսով նվազեցրել է նաև այս ոլորտում առաջատար երկրներից՝ Նոր Զելանդիան: ԵՄ-ում կարագի արտադրության ծավալների անկմանը նպաստել է ԵՄ-ի կարագի շուկայի ազատականացումը և կաթ արտադրող տնտեսավարողների սուբսիդավորման և այլ արտոնությունների կրճատումը: Արևմտյան Եվրոպայի երկրներում մեծածախ նորզելանդական կարգի 1 կգ-ի գինն իր առավելագույնին է հասել 2017 թվականի սեպտեմբերին՝ 8.075 ԱՄՆ դոլար, հոկտեմբերին՝ 7.05 ԱՄՆ դոլար, նոյեմբերին՝ 5.969 ԱՄՆ դոլար, նույն միտումն է գրանցվել նաև համաշխարհային շուկայում, այսինքն՝ վերջին ամիսների ընթացքում արձանագրվել է կտրուկ գնանկում, ինչը, ցավոք, չի դիտվում Հայաստանում: 2017 թվականի վերջին կիսամյակի և 2018 թվականի տնտեսական կանխատեսումների համաձայն՝ ԵՄ-ի և Ավստրալիայի կաթի և կարագի արտադրության ծավալները աստիճանաբար աճում են, ինչը նպաստում է կարագի գնի իջեցմանը: Հայաստանի փոքր շուկայի և համակենտրոնացման բարձր մակարդակի պայմաններում գների իջեցումը տեղի կունենա ավելի ուշ` 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում: Հայաստանի կարագի շուկայում գործում են մեծ թվով ներմուծողներ և արտադրողներ, սակայն գերիշխող դիրք ունի Ալեքս Գրիգ ընկերությունը, որն իրականացնում է միաժամանակ ներմուծում և մանրածախ վաճառք: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից Ալեքս Գրիգի գործունեությունը պետք է ուսումնասիրել ներմուծում-մանրածախ շղթայի համատեքստում, և ոչ անջատ: Հակառակ դեպքում՝ կունենանք այն, ինչ ունենք՝ մանրածախ վաճառքում գների սրընթաց բարձրացում և գների իջեցման արգելակող էֆեկտ: Սովորաբար, տեղական կարագ արտադրողներն իրենց կարագի պաշարները կուտակում են ամռան ամիսներին, երբ կաթի գինը ցածր է, կաթի ծավալները՝ մեծ: Ներմուծվող կարագի գնի աստիճանաբար ավելացումը նպաստեց, որ տեղական կարագ արտադրողները ևս բարձրացնեն գները, քանի որ անփոփոխ գների պայմաններում շատ կարճ ժամանակահատվածում կիրացնեին իրենց կուտակած կարագի ամբողջ պաշարը, ինչի արդյունքում հետագայում՝ մի քանի ամիս, կկորցնեին իրենց իրացման շուկան, չէին կարողանա մատակարարումներ իրականացնել հաջորդ նախատոնական ամիսներին: Բացի այդ, բարձր գների պայմաններում նրանք հնարավորություն ունեին քիչ ծավալ արտադրանք վաճառելով, ստանալ ավելի բարձր հասույթ: Այն դեպքում, երբ կարագ արտադրելու համար անհրաժեշտ է իրականացնել կաթի մթերում, եթե ամռանը 1 լիտր կաթն արժեր 130 ՀՀ դրամ, ապա ներակայում՝ 210-230 ՀՀ դրան, ինչը կարագ արտադրող տնտեսվարողների համար բարձր գին է, իսկ կարճ ժամանակահատվածում կաթի փոշու ներմուծումը՝ չափազանց դժվար, դրանից արտադրված կարագը՝ ցածրորակ: Այս տարի Հայաստանում ևս երաշտային տարի էր, որի հետևանքով անասնապահները չկարողացան բավարար քանակությամբ խոտ ամբարել և ստիպված են խոտ ձեռք բերել բարձր գնով կամ կրճատել խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը: Անասուների խմբաքանակի կրճատման վրա որոշակի ազդեցություն ունեցավ նաև աննախադեպ արտահանման ծավալների աճը՝ շուրջ 5 անգամ: Մաքսային ծառայության տվյալների համաձայն՝ եթե 2016թ. հունվար-հունիս ամիսներին արտահանվել են 1400 գլուխ անասուն՝ 550 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 2 մլն 735 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ 6900 գլուխ խոշոր եղջերավոր։ Ներքին շուկայում կարագի գնի բարձրացման վրա ազդում է նաև այն, որ այս ապրանքային շուկայում առկա է հակամրցակցային համաձայնություններ, ինչը արտահայտվում է համատեղ գների սահմանմամբ և շուկան իրար մեջ բաժանմամբ: Բացի այդ, նոր տնտեսավարող սուբյեկտների շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ է մեծածավալ մարքետինգային և իրացման ծախսեր, ինչպես նաև խոշոր սուպերմարկետների ցանցերի կողմից տնօրինվում է մանրածախ առևտրի 50 տոկոսը և ավելին, ինչը թույլ է տալիս խտրական քաղաքականություն իրականացնել «նորերի» նկատմամբ: Համեմատության համար պետք է նշել, որ նույն ժամանակահատվածում սպրեդի և մարգարանի գները չեն աճել: Չնայած, որ դրանք համարվում է կարագի հետ որոշակի աստիճանի փոխադարձ փոխարինելի ապրանքներ: Այս երևույթը բացատրվում է այս ապրանքային շուկայում համեմատաբար բարձր մրցակցային աստիճանով, քանի որ չեն գործում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողներ սուբյեկտներ: Տնտեսագիտական տեսանկյունից մենաշնորհ շուկա է այն ապրանքային շուկան, որտեղ գործում է մեկ տնտեսվարող սուբյեկտ, իսկ հանրային ընկալման մեջ մենաշնորհային է դիտվում այն սոցիալական նշանակության շուկաները, որտեղ մեկ կամ մի քանի տնտեսավարողներ իրականացնում են միասնական կամ համաձայնեցված գնային քաղաքականություն և շուկան բաժանված է մի քանիսի միջև: Ինչպես պետք  է պայքարել  մենաշնորհների դեմ. 1. 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով: Այսինքն՝ մենաշնորհների գոյությունը մեր տնտեսության մեջ կարող է բացատրվել, թույլատրվել հանրային շահից ելնելով: Ցավոք, այս սահմանադրական դրույթը «միս ու արյուն» չստացավ օրենսդրության մշակման աշխատանքներում և իրավակիրառ պրակտիկայում: 2. 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ Սահմանադրության 122-րդ հոդվածի համաձայն՝ 2018 ապրիլի 9-ից ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի փոխարեն գործելու է ինքնավար մարմին, որի անդամները նշանակվելու են պատգամավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ, ինչը, անշուշտ, կնպաստի տնտեսական մրցակցությունը պաշտպանող մարմնի գործունեության անկախությանը և այս ոլորտում խորհրդարանական վերահսկողության հաստատմանը: 2018 թվականի ընթացքում ինքնավար մարմնի անդամների ընտրությունը կարևոր նշանակություն կունենա Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի համար: Այս համատեքստում կարևորում ենք նաև ինքնավար մարմնի լիազորությունների և պարտականությունների հստակ սահմանումը, ինչը կկանխի կամայական վարույթների նախաձեռնելը և ոչ բավարար հիմնավորված որոշումների ընդունելը: 3. Միջազգային փորձը փաստում է, որ երկրի տնտեսության համար ռազմավարական և սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների մեծածախ վաճառքը առավել արդյունավետ և վերահսկելի է, երբ այն իրականացվում է պետության կողմից կարգավորվող էլեկտրոնային հարթակների (բորսաների) միջոցով, ինչը նպաստում է շուկա մուտք գործող նոր տնտեսավարողների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությանը, խտրական գների բացառմանը, մեծածախ շուկայում ստվերի կրճատմանը, առողջ մրցակությանը և այլն: 4. Մեր օրենսդրությամբ ապրանքային շուկայում մենաշնորհ և գերիշխող դիրք ունենալը արգելված չէ, արգելված է այդ դիրքի չարաշահումը, մասնավորապես՝ գների չհիմնավորված բարձրացումը, պահպանումը և/կամ իջեցումը և այլն: Պետությունը հնարավոր բոլոր միջոցներով պետք է խրախուսի նոր տնտեսավարող սուբյեկտների ի հայտ գալուն՝ վերացնելով հարկային, մաքսային և այլն բնույթի խտրականությունը, սակայն ելնելով մեր շուկայի փոքրությունից չպետք է բացառել մենաշնորհ և գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների գործունեությունը: Այդ ընկերությունները, դառնալով բաժնետիրական, բաժնետոմսերի որոշ մասը ազատ վաճառքի հանելով, կնպաստեն հանրային վերահսկողության և եկամուտների վերաբաշխման հաստատմանը: 5. Գործող օրենսդրության համաձայն՝ մենաշնորհ և գերիշխող դիրք չարաշահող տնտեսավարողների նկատմամբ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կարող է նշանակել տուգանք առավելագույնը՝ հասույթի 2 տոկոսի չափով, որը գանձվում է պետական բյուջե: Փաստացի ստացվում է, որ մենաշնորհ կամ գերիշխող դիրքը չարաշահող տնտեսավարողը տուգանվում է, սակայն որևէ կերպ չի փոխհատուցվում նրա գործունեության արդյունքում տուժած տնտեսավարողների վնասը: Հետևաբար, անհրաժեշտ է մշակել և ներդնել տնտեսական մրցակության պաշտպանության և վնասների հատուցման առավել արդյունավետ կառուցակարգեր: Մեր տնտեսության զարգացման և սոցիալական արդարության հաստատման համար օրակարգային է - մենաշնորհների գործունեությունը «խոշորացույցի» տակ պահելը, - նոր տնտեսվարող սուբյեկտների պաշտպանելը և խրախուսելը, - ժամանակակից հակամենաշնորհային քաղաքականության մշակել և հասցեական կիրառելը, - հանրային վստահության բարձրացնելը, - ազգային եկամտի արդարացի վերաբաշխելը: Այսպիսով, օբյեկտիվորեն կարող է բարձրանալ ապրանքների գները, սակայն տնտեսական քաղաքականությունը պետք է նպաստնի գների բարձրացման կանխմանը և մեղմացմանը, իսկ սոցիալական քաղաքականությունը պետք է ուղղված լինի նվազագույն կենսապահովման պայմանների պահպանմանը: ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակ

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Երբ ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Անդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին․ «News.5tv.am» Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներ Երևանի խաղահրապարակում վնասված սղարանից երեխա է ընկել Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են #ՀԻՄԱ․ Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ինչ է բուծել Ուրսուլան Հայաստանում․․․ (video) Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան (video) «Ինչու՞ Նիկոլն Ալենին փոխեց Ռուբինյանով»․ Հայկ Նահապետյան (video) Պատերազմը հենց Փաշինյանի օրոք է եղել՝ ծախված, միտումնավոր պատերազմ․ Հարցում (video) Աղետալի․ անցած տարի արտահանվել է 50 հազար տոննա ծիրան, այս տարի՝ 8000 տոննա ծիրան չկա Հայաստանում (video) Ասեմ՝ ինչ է Բաքվում Ուրսուլա ֆոն դեր Լայենը պայմանավորվել Ալիևի հետ․ Հայկ Նահապետյան (video) «Ռուբեն Ռուբինյա՛ն, հորդ տնից չես բերել ԱԺ-ն»․ Արեգա Հովսեփյան («Ուժեղ Հայաստան») (video) Գյուղատնտեսության միլիարդների կորուստը՝ թվերով․ Ռուսաստանին դեմ գնալու աղետալի հետևանքը․Մնացականյան (video) Սանդուն հայտարարել է, որ Մոլդովայի կառավարությունը պետք է երկիրը հաջողությամբ առաջնորդի դեպի ԵՄ Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT Բացառիկ մանրամասներ՝ ով է իրականում երեկ կալանավորված գնդապետ Մալոյանը և ինչու է նա կալանավորվել (video) Ռուսաստանն անցել է աննախադեպ հրթիռակոծության․ Հայկ Նահապետյան (video) «Հենց այդ գիշեր երևաց Նիկոլ Փաշինյանի իրական վախը»․ Արեգա Հովսեփյան («Ուժեղ Հայաստան») (video) «Նիկո՛լ, աչքերդ լայն բացիր, էս ժողովրդի ձեռքը, որ ընկնես գիտե՞ս՝ ուր է ուղարկելու քեզ». քաղաքացի (video) Երևանում բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը Ասեմ՝ «մահաբեր» Ուրսուլային ինչպես են վերաբերվում հենց իր երկրում․ Անժելա Թովմասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am