Սերժ Սարգսյանի վրա ճնշում գործադրելով կարող ենք հասնել արդարության. Արամ Մանուկյան
«2008 թվականի մարտի 1-ին Երեւանի կնտրոնում խաղաղ ցուցարարների նկատամամբ կիրառվեց բանակն ու ոստիկանական զորքերի ստորաբաժանումները: Արդյունքում առնվազն 10 մարդ սպանվեց՝ այդ թվում եւ զինծառայողներ, 100-ավոր քաղաքացիներ ստացան հրազենային, բեկորային եւ այլ մարմնական վնասվածքներ: Մինչեւ օրս չեն բացահայտվել եւ պատասխանատվության չեն կանչվել այդ սպանությունները կատարած անձինք, պատասխանատվության չեն կանչվել նաեւ 10-նյակ, 100-ավոր ցուցարաներին, քաղաքացիներին մարմնական վնասվածք պատճառած անձինք: 100-ավոր քաղաքացիներ չեն ճանաչվել տուժողներ եւ հնարավորություն չեն ունեցել օգտվել դատական պաշտպանության իրավունքից»,- այս մասին այսօր Ազատության հրապարակում «Նոր Հայաստանի», ՀԺԿ-ի եւ ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ նշելով, որ սպանվածների իրավահաջորդներին չի տրվել նույնիսկ նյութական փոխհատուցում:
