Մի սպասեք, որ ինձ պետք է խփեն. դերասան Ռուդոլֆ Ղեւոնդյան. armtimes.com

ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղեւոնդյանի վերջին հարցազրույցը հայկական կայքերից մեկում հանրային կյանքում ցնցում առաջացնող ազդեցություն ունեցավ: Վիրտուալ տիրույթում օրեր շարունակ մարդիկ չնվազող հետաքրքրությամբ լսում են նրա խոսքը, քննարկում, համաձայնում կամ չհամաձայնում: Բայց քանի որ դերասանի քննադատությունը սուր ու ծակող էր, շատերը սկսել էին անհանգստանալ նրա համար: Ռուդոլֆ Ղեւոնդյանն անդրադառնում է երկրի հասարակական-քաղաքական կյանքից մինչեւ կրոնի հարցերի: Կրոնն ազգի համար անպետք ու ոչ օգտակար է համարում, արձանագրում է, որ երկրում մնացել է չորս հոգի, այնինչ ոմանք նյութական շահի հետեւից են վազում, ձգտում փողի, տան, ավելի մեծ տան: «Սատկելու ես, էթաս, տունդ պոլիկլինիկա են սարքելու, այ դոդ գլուխ»,- կյանքի անփոփոխ օրենքն է հիշեցնում արտիստը: Անդրադառնում է նաեւ գյուղացու դարդուցավին ու նկատում. «Գյուղացին պոմիդորը մի տարի քաղհան է անում, բերում է, չի կարողանում ծախել, որովհետեւ Մուկը պիտի իր պոմիդորը ծախի: Է՜, այ քեզ բան: Մուկ ջան, թող էս մարդիկ էլ ծախեն»: Ռուդոլֆ Ղեւոնդյանի հետ զրուցել ենք նրա աղմկահարույց գնահատականների արձագանքների առիթով: Եվ ինչպես պարզ դարձավ, դրանց բացասական մեկնաբանությունները դերասանին ցավ էին պատճառել: - Պարոն Ղեւոնդյան, Ձեր վերջին հարցազրույցը շատ մեծ արձագանք գտավ, ընդամենը մի քանի օրվա ընթացքում ունի հարյուր հազարավոր դիտում՝ 400 հազարից ավելի: Ձեր հնչեցրած սուր ու կծու գնահատականներից հետո հիմա շատերին է հետաքրքիր՝ ինչպե՞ս եք, ձեզ մոտ ամեն ինչ կարգի՞ն է: - Ամեն ինչ կարգին է: Ամեն ինչ էլ հրաշալի է: Շատ լավ է, ի՞նչ պիտի լիներ, որ: - Շատերն անհանգստանում էին ձեզ համար: - Չէ, թող ոչ մեկն էլ չանհանգստանա ինձ համար, ամեն ինչ լավ է, ընդունողը ընդունել է, չընդունողն այդպես էլ չի ընդունելու: Ես չգիտեի, որ իմ ժողովրդի վիճակն այդքան լավ է, ես էլ հիմարի պես ընկել, ամեն մեկի համար դոշ եմ տալիս: Դու մի ասա այնքա՜ն մարդ կա, որ իր համար լավ է, ու դեռ մի բան էլ նեղանում է, որ ճիշտն եմ խոսում, ճիշտն եմ ասում: Ինչ-որ հիմա մեկնաբանություններում կարդում եմ, ստացվում է, որ մարդիկ շատ գոհ ու երջանիկ են, նեղվում են, որ այդքան բացեիբաց խոսում եմ: Ինձ համար շատ հետաքրքիր նորություն էր: Ես գիտեի՝ համընդհանուր ինչ-որ դժգոհություն կա, համընդհանուր տհաճ երեւույթներ կան, պարզվում է մարդկանց համար բավական լավ է: Շատ ողջունելի է, շա՛տ: - Իսկ իշխանությունը, եկեղեցին, օլիգարխները որեւէ ձեւով ձեզ չե՞ն փորձել բացատրել, որ անթույլատրելի մտքեր եք արտահայտել, իրենց տեսանկյունից:   - Դուք գտնում եք, որ իրենք այդպիսի տեսանկյուն ունեն, որ անթույլատրելի մտքե՞ր եմ արտահայտում: - Դե նրանցից շատերին ձեր ասածները գուցե դուր չգային, շատերն իրենց կտեսնեին ձեր խոսքերում, ձեր քննադատությունը կհամարեին իրենց ուղղված: - Ով պետք է, ինչքան պետք է, հասկացել է, ոչ ավելին է պետք, ոչ պակասը: Ոչ էլ սպասեք, որ ինձ պետք է խփեն, կամ ես՝ մեկնումեկին: Հանգիստ եղեք, ամեն ինչ նորալ է, ամեն ինչ լավ է: Ես իմ մտքերն եմ արտահայտում բարձրաձայն: Ում սրտով չէ, դա արդեն իր պրոբլեմն է, իր մեղքն է: Ես ասել եմ այն, ինչ-որ ճշմարտությունն է: - Ձեր նկարագրած Հայաստանի վիճակը բավականին տխուր է, ինչքան էլ որ հիմա արձագանքներից կարող եք այն տպավորությունը ստանալ, որ գուցե շատերի համար ամեն ինչ այնքան էլ վատ չէ... - Եթե գյուղացի մարդը բողոքում է, ասում է, որ կարկուտը խփեց, պոմիդորս թափվեց, խաղողը չաճեց եւ այլն, ու երբ ասում ես, որ մարդ կա, որը սկզբից իր բերքն է ծախում, հետո է թողնում գյուղացու բերքը ծախվի կամ չծախվի, փտում է, թափվում է, ես տեսնում եմ, որ մարդիկ դժգոհում են իմ ասածից, որ ես այդպիսի օրինակ եմ բերում: Դե, եթե դժգոհում են, թող իրենք գտնեն իրենց դրսեւորման ճանապարհը, իրենց ասելիքը: Դա ինձ կարող է եւ չանհանգստացնել: Իսկ որ ասում եմ՝ գեղցի, ես գյուղացուն նկատի չունեմ: Ես քաղքենուն նկատի ունեմ, հենց քաղաքի կենտրոնում ծնված գեղցուն: Գեղցին ու գյուղացին տարբեր բաներ են, սարերի ու մոլորակների տարբերություն է: Գեղցին անդաստիարակ, ցիվիլիզացիա չանցած սրիկան է, իսկ գյուղացին մնում է նույն սիրուն գյուղացին, որի ափը պետք է պաչել իր կթած կովի, իր աճեցրած մրգի, բանջարեղենի եւ այն ամենի համար, ինչ ինքը կարողանում է անել: Երբեք գյուղացուն ես չեմ կպչում ու մեծ հարգանք ունեմ: - Ամեն դեպքում ինչ-որ հուսադրող բան տեսնո՞ւմ եք մեր երկրում: Թունելի վերջում լույս կա՞: - Հրաշքներ կան, հրաշքնե՛ր: Մի քիչ որ գնահատեն մարդուն, մի քիչ էլ խելացի մարդիկ լինեն Ազգային ժողովում ձեռք բարձրացնողները, ամեն ինչ լավ կլինի: Էնտեղ պետք է մի քիչ էլ ժողովուրդ հավաքվի, որը պիտանի լինի ազգին, ոչ թե իր «դամավոյ կնիժկին»: Հայաստանի համազգային, միջազգային, միջտիեզերական գործերին ու հարցերին պիտանի լինի, ոչ թե գնան գլուխ պահեն, իրենց ռոճիկը ստանան, քաշվեն մի կողմ: Լիքը լավ-լավ բաներ կան, լիքը սպասելիքներ ունենք, որ էլ ավելի լավ պիտի լինի: Իսկ գեղցին մնում է գեղցի, որովհետեւ նա անդաստիարակ է, ցիվիլիզացիա չի անցնում: Ինքը ինչքան էլ սովորի, ինչքան էլ կրթություն ստանա, միեւնույն է, քաղքենին մնալու է քաղքենի: Իսկ քաղաքացի դառնալ ձգտելու համար ամենահետին գյուղից էլ գյուղացին կարող է գա ու հոգով դառնա պատրիոտ: - Ձեր կարծիքով՝ այսօր գեղցին ու քաղքենի՞ն են մեր երկրում կարեւոր հնարավորությունների տիրապետում, որոշումներ կայացնում, նախանշում երկրի ընթացքը: - Դե գիտեք ինչ, քաղաքականությունից հեռու մարդիկ, կրթությունից հեռու մարդիկ, գաղափարապես զարգացածությունից հեռու մարդիկ, անպայման կոչվում են անդաստիարակ: Իրենք չեն կարող երկիր կառավարել: 100 հոգու մեջ կարող է 30 հոգին լինի իմ ասածին մոտ՝ խելքը գլխին, բայց այն 70-ը ում են պետք, ով է երբ ինչ խոսել, ով է երբ ինչ ասել: Ու կարեւոր ինչ է ասել: Չե՞ք տեսնում, որ խոսում են չորս, հինգ, վեց, յոթ, տասը, հոգի: Լավ՝ 15 հոգի: Էն մնացածը չի խոսել, չի էլ խոսելու, որովհետեւ ծվարել է ինքը իր համար, իր գեղցիությունը բրդելով, տակից մի տեղից գաջ է առնում, մի տեղից ցեմենտ է առնում, իր համար պալատներ է սարքում: ժողովուրդը կոտորվում է: Պայուսակներն առած, «բարդաններով», տատիները՝ խալաթները հագած, մեջքներին իրենց շալերը կապած, «դամաշնիկներով» փախչում են: Էդ իրենց դարդից է, որ փախչում են, թե չէ պրեզիդենտը ի՞նչ կապ ունի, թե չէ քաղաքապետը ի՞նչ կապ ունի: Ոչ մեկն էլ կապ չունի: Գեղցիներից է, որ փախչում են, որ իրենք էլ չգիտեն ո՛չ չափ, ո՛չ սահման: Մի խոսքով, ես ջղայնացա: Բավարարվեք, այսքանով, լա՞վ: Շնորհակալություն: armtimes.com

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամների Այդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. Մելիքյան Չկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Քրիստինե Վարդանյան Փոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասին Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտի Գիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի Երբ ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Անդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին․ «News.5tv.am» Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներ Երևանի խաղահրապարակում վնասված սղարանից երեխա է ընկել Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են #ՀԻՄԱ․ Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ինչ է բուծել Ուրսուլան Հայաստանում․․․ (video) Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան (video) «Ինչու՞ Նիկոլն Ալենին փոխեց Ռուբինյանով»․ Հայկ Նահապետյան (video) Պատերազմը հենց Փաշինյանի օրոք է եղել՝ ծախված, միտումնավոր պատերազմ․ Հարցում (video) Աղետալի․ անցած տարի արտահանվել է 50 հազար տոննա ծիրան, այս տարի՝ 8000 տոննա ծիրան չկա Հայաստանում (video) Ասեմ՝ ինչ է Բաքվում Ուրսուլա ֆոն դեր Լայենը պայմանավորվել Ալիևի հետ․ Հայկ Նահապետյան (video) «Ռուբեն Ռուբինյա՛ն, հորդ տնից չես բերել ԱԺ-ն»․ Արեգա Հովսեփյան («Ուժեղ Հայաստան») (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am