Մարտի 1-ին հետ կապված բազմաթիվ բաներ են բացահայտվել՝ սկսած օլիգարխների ցուցակից...
ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը Ազատության հրապարակում է, «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում ասաց, որ մարտի 1-ին հետ կապված բազմաթիվ բաներ են բացահայտվել՝ սկսած օլիգարխների ցուցակից, վերջացրած թիվ 38 հայտնի հրամանով, որը նշանակում էր՝ Զինված ուժերի ներգրավում, Վարդան Օսկանյանի հայտնի ասուլիսը, Ռոբերտ Քոչարյանի հայտնի հայտարարությունները, Սերժ Սարգսյանին կից գործող հանրապետական օլիգարխների և ջարդարարների բրիգադի մասին բացահայտվեց: Հարցին՝ այսինքն՝ իրատեսական չե՞ք համարում այս իշխանությունների օրոք Մարտի 1-ի բացահայտումը, Ն. Փաշինյանն ասել է. «Ես ոչ միայն իրատեսական չեմ համարում, այլև ֆանտաստիկայի ժանրից է դա, նույնիսկ ֆանտաստիկայի ժանրից չէ, առանց քաղաքական փոփոխությունենրի՝ Մարտի 1-ի մեղավորները չեն կարող պատժվել»:
