Ադրբեջանում ոստիկանության նախկին գնդապետ և հանցավոր խմբի ղեկավար, ցմահ ազատազրկման դատապարտված Հաջի Մամեդովը ինքնասպանություն է գործել: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: Գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը հայտնել է, որ փաստի առնչությամբ «Ինքնասպանության հասցնելու» հոդվածով քրեական գործ է հարուցվել:
Հաջի Մամեդովը և ևս 26 անձինք ձերբակալվել էին 2005 թվականին Ազգային անվտանգության նախարարության՝ «Սև գոտի» գաղտնանվամբ հատուկ գործողության արդյունքում: Պարզվել է, որ գանգստերների խումբը՝ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության գնդապետ Հաջի Մամեդովի գլխավորությամբ, ներգրավված է եղել Միջազգային բանկի ղեկավարի կնոջ առևանգման և նրա համար փրկագին պահանջելու գործում, հանցագործները ներգրավված են եղել նաև այլ առևանգումների, սպանությունների և դրամաշորթության գործերում: Խմբի կազմում եղել են նաև ոստիկանության մի քանի սպաներ:
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը