Թուրք դեսպանի վրա հարձակված հայերը դատապարտվել են (video)
Փարիզում Թուրքիայի նախկին դեսպան Հաքքը Աքիլի վրա հյութ լցրած ֆրանսահայ ուսանողները դատապարտվել են պայմանական ազատազրկման:
Նանտերի դատարանը Փարիզի Դեկարտ համալսարանում թուրք դեսպանի վրա հարձակված հայ ուսանողին դատապարտել է 3 ամսվա պայմանական ազատազրկման, իսկ հարձակման տեսագրությունը սոցցանցերում հրապարակած անձին՝ 1 ամսվա պայմանական ազատազրկման:
2015թ. մարտին Փարիզի Դեկարտ համալսարանի իրավագիտության ֆակուլտետում կազմակերպված «Աշխարհիկությունը Թուրքիայում և Ֆրնասիայում» խորագրով գիտաժողովի ժամանակ ելույթ ունեցող թուրք դեսպանին էր մոտեցել մի երիտասարդ և նրա վրա նռան հյութ էր թափել: Ավելի ուշ ոստիկանությունը պարզել էր, որ հարձակումն իրականացրած և այն տեսագրած երիտասարդները ազգությամբ հայ Ֆրանսիայի քաղաքացիներ են:
