Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծել ՔՊ-ականի զավակներին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս ԶԼՄ-ներում տեղեկություններ շրջանառվեցին, որ Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավար Գոռ Մինասյանն ու ևս երկու անձ ծեծի են ենթարկել Մարո Մարտիրոսյանին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է Գորիսի հիվանդանոց, ապա՝ շտապօգնության մեքենայով՝ Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Արդեն Երևանում ծեծի է ենթարկվել նաև նրա եղբայրը՝ Կարո Մարտիրոսյանը:

Տուժածների հայրը՝ Վարուժան Մարտիրոսյանը, զավակներին ծեծելու դեպքերը միմյանց հետ է կապում։ Ի դեպ, նշենք, որ, մեր տեղեկություններով, Վ. Մարտիրոսյանը քպական է:

Նշյալ դեպքերի հետ կապված նախաձեռնվել է քրեական վարույթ, Գոռ Մինասյանը ձերբակալվել է: Վերջինս, ի դեպ, մեկ անգամ չէ, որ հայտնվել է սկանդալային պատմությունների մեջ: Մասնավորաբար, 2021 թվականի մայիսի 11-ին ծեծի են ենթարկվում ինքը՝ Գոռ Մինասյանն, ու նրա եղբայրը, որից հետո տեղեկություններ են շրջանառվում, որ նրանք առևանգել են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն: Դրանից հետո Գոռ Մինասյանն ազատվում է աշխատանքից: Այդ ժամանակ նա հարցազրույցներից մեկում նշել էր. «Ոչ միայն կողմնակից չեմ Փաշինյանին, այլև տեսնել չեմ ուզում։ Ինքը մեր ժողովրդին խաբում է»։

Սակայն սա չի խանգարում, որ հետագայում նա նորից պաշտոնավարի որպես Տաթև գյուղի վարչական ղեկավար, ավելին՝ բավական լավ հարաբերություններ ձևավորի Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, որը նրան, մեր աղբյուրների փոխանցմամբ, իր «թևի տակ» է առել: Ավելին, մեկ ամիս առաջ հենց Գոռ Մինասյանին պատկանող «Տաթև» ֆուդկորտում էլ անցկացվել է «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական միջոցառումը, որին Մինասյանն էլ է ներկա եղել: Սյունիքում խոսում են, որ այս հանգամանքն էլ նրան հավելյալ «դուխ» է տվել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 445 անգամ
Լրահոս
Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Շիրակում Նիկոլ Փաշինյանի կառավարման միակ ու աննախադեպ մեծ հետքը մեծացած զինվորական գերեզմանատունն է ԱՄՆ-ն հրաժարվում է իր նախկին դերից եվրոպական թատերաբեմում․․․ 2008-ի ճգնաժամը կանխատեսած տնտեսագետ Շիֆի կարծիքով՝ 2026-ին կարձանագրվի դոլարի քայքայումն ու ԱՄՆ-ի նոր տնտեսական ճգնաժամը Ռուսները դադարեցրել են գերիների փոխանակումը. Զելենսկի Մարիամ Փաշինյանը բիզնես է սկսել. Factor.am Իշխանությունը ճանապարհ կբացի կարգալույծների համար՝ բանակում հակաեկեղեցական ենթամշակույթով․ Անանյան Զախարովան՝ Փաշինյանի հայտարարության մասին Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի բան չկա․ Գեղամ Մանուկյան ՌԴ-ն հաստատում է իր պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու «Թրամփի ուղու» հնարավոր միացման տարբերակը Եպիսկոպոսին կարգալույծ հռչակելը եկեղեցական իրավունքի տեսանկյունից արտառոց երևույթ չէ․ Տեր Արարատ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ մենք այլևս ազատված ենք մեր պարտականություններից․ Տեր Պսակ Վեհափառի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեց Հայտարարելով, թե ցանկանում եք ուղղել Եկեղեցին՝ Դուք գործում եք բռնապետական կերպով․ նախկին քահանա Ուզում են գյուղերը վերացնեն․ 65 տնից մնացել է 20 տուն․ Ձորաշենի բնակիչ (video) Սրտիկը ինձ կտաքացնի՞, կկշտացնի՞․ ինքը որ ամաչի սրտիկ կանի՞․ թոշակառու (video) Ես 63 տարեկան եմ, 63 տարում իմ տեսած առաջին խեղկատակն է, ոչ թե ղեկավար՝ տղամարդ էլ չի․ Հարցում (video) Մոսկվան Թրամփի TRIPP-ի հետ կապված քայլեր է ձեռնարկում․ Մարիա Զախարովա (video) «Ալե՛ն Սիմոնյան, Ռոբերտ Քոչարյանն ու մյուսները զրոյից բանակ են ստեղծել. ուշադիր լսի՛ր». Դանիելյան (video) «Լոճվե՛լ եք, ու․․»․ նախարարը ստանում է 1 թոշակառուի ամբողջ կյանքի թոշակի պարգևավճար․ Նարեկ Մանթաշյան (video) «Նիկո՛լ, ամեն տարի մեկ միլիարդ ես վերցնում,որ թմբուկ խփե՞ս». Գառնիկ Դանիելյան (video) Զախարովան ապշել է Փաշինյանի գրառումից․ պատասխանը չուշացավ (video) «Ալե՛ն,այ սոված,դե լսիր,էդ բարդակ բանակից Ալիևը դողում էր, խնդրում,որ կանգնեն». Վոլոդյա Հովհաննիսյան (video) Պետությունը անտեսում է Եկեղեցու օրենսդրորեն ամրագրված ինքնակառավարման իրավունքը. քահանա Սարդարյան Հիտլերի իշխանազվթման վրա էլ ժամանակին «քաղաքակիրթ աշխարհն» աչք փակեց՝ ելնելով գեոպոլիտիկ շահերից. հետևանքը սարսափելի էր. պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am