Այն հարձակումները, որոնք սկսվել են Մայր Աթոռի, տարբեր հոգևորականների նկատմամբ, բնականաբար, նրանց պաշտպանությունն իշխանության համար հեշտ մարսվող թեմա չի կարող լինել, քանի որ Հայ Առաքելական եկեղեցին բարձր վարկանիշ ունի ոչ միայն Հայաստանում, այլև՝ ՀՀ-ից դուրս, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նրա արձանագրում է՝ եկեղեցու հեղինակությունը ոչ թե ստեղծվել է օրերի կամ տարիների ընթացքում, այլ հազարամյակների պատմություն ունի.«Եկեղեցին իր մեջ կրում է նաև այն ինստիտուցիոնալ հիշողությունը, որն անմիջապես կապված է հայ ժողովրդի, պետականության տարբեր փուլերի հետ: Հիմա ստեղծված իրավիճակում հավատավոր ժողովուրդը սատար է կանգնել եկեղեցուն և դա արտահայտվել է նաև Սամվել Կարապետյանի հայտարարությամբ։ Իշխանությունը, բնականաբար, այդտեղ վտանգ է տեսնում: Այս պրոցեսը դառնում է մեր հասարակության մոբիլիզացիայի աղբյուր, իշխանության համար դա անհանգստացնող է:
Անհանգստացնող է նաև այն հանգամանքը, երբ եկեղեցու պաշտպանությունից խոսում են մեծ հեղինակություն ունեցող անձինք, իսկ Սամվել Կարապետյանի կշիռը, չնայած, առաջին հերթին տնտեսական հարաբերակցությամբ է արտահայտվում՝ որպես գործարար, բայց նաև նա քաղաքական մեծ հեղինակություն ունի: Եվ այս իրավիճակում իշխանությունը պետք է որևէ ռեակցիա տար, որը երեկ արտահայտվեց»։
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը