Hу говори же Ռուզան

Եթե հոգեբանական տեսանկյունից համեմատություն անցկացնենք նոր խորհրդարան չանցած քաղաքական ուժերի միջև, ապա առանց կասկածի պիտի արձանագրենք, որ դրանցից ամենահուսահատականը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի վիճակն է: Սա առաջին հերթին կապվում է ՕՐՕ-ի ստեղծման նախապատմության հետ: Դաշինքը ձեւավորվեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նախաձեռնությամբ, ով իսկապես քաղաքական պայքարի ալիքների մեջ էր նետվում անձնական վրեժխնդրությունից դրդված, նրան միացան նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ու իր ղեկավարած Համախմբում կուսակցության անդամները, հետո նրանց կողքին հայտնվեց նաեւ լուսանցքում խարխափող Րաֆֆի Հովհաննիսյանը՝ օգտվելով քաղաքական երկնակամարում մնալու իր թերեւս վերջին շանսից: Իշխանությունից հիմնահատակ երես թեքած հանրությունը գրեթե ուզում էր հավատալ պաշտոնաթող նախարար Սեյրան Օհանյանի ժամանակին կատարած մեղքերի քավությանը եւ այն խոստումին, որ իր ընդդիմադիր հայտը երկրում անարդարության մթնոլորտի վերացման նպատակով է, սակայն դաշինքում ծայր առած խժդժությունները ջուր լցրեցին բոցկլտացող հույսի վրա: Պարզվեց, որ քաղաքական այս այրերի գերխընդիրը ոչ այնքան համակարգի փոփոխությունն ու իշխանությունների հեռացումն է, այլ պարզապես աթոռակռիվը: Նախընտրական ցուցակի առաջնային հորիզոնականներից դուրս մնացին հանրության համակրանքը վայելող անձինք, դաշինքում խժդժություններ ու պառակտումներ եղան, հեռացան Վիկտոր Դալլաքյանն ու Արամ Սարգսյանը : Կարճ ասած ներթիմային գզվռտոցը հանրության առջեւ դիմակազերծեց այս դաշինքի բուն էությունը, իսկ այն վերջնականապես ջլատվեց Արցախի հերոս Սամվել Բաբայանի ձերբակալությամբ, Բաբայանը ՕՐՕ-ի ծանր հրետանին էր, համակրում էր այս ուժին ու պատրաստ էր ընտրական ու հետընտրական գործընթացներում մոբիլիզացնել ողջ ուժերը: Ընտրություններից հաշված օրեր առաջ նրա ձերբակալությունը բազմապատկեց դաշինքի հանդեպ առաջացած հիասթափությունը եւ եղավ, այն ինչ եղավ…. Որ ՕՐՕ-ն քաղաքական դաշտում ակամայից հայտնված ուժ էր ու ակամայից էլ հեռացավ, ցույց տվեց նաեւ հետընտրական ժամանակահատվածը: Թվում էր՝ քաղաքականությամբ զբաղվելու պատրաստ այրերը կհաղթահարեին հետընտրական ընկճախտը ու նորից կինտեգրվեին քաղաքական կյանքին, հատկապես, որ այդ հարցում լուրջ պոտենցիալի պակաս չկա նախկին նախարարներից եւ ոչ մեկի մոտ, սակայն կյանքը հակառակը ցույց տվեց ու պարզ դարձավ, որ այս մարդիկ քաղաքական գործունեությանը պատրաստ չէին, նպատակը լոկ մանդատակռիվն էր: Օրինակ Արցախի հարցում առանցքային գործընթացներ կան, իսկ իշխանությունը խոսում է Արցախի հարցի ցավոտ լուծման մասին, նախկին արտգործնախարար Օսկանյանը կարող էր եւ պետք է, որ իր կարծիքը հայտներ, սակայն լռում է, ինչպես ձուկը, ավելորդ է խոսել Սեյրան Օհանյանի կարծիքի անհրաժեշտության մասին: Վիգեն Սարգսյանի՝ բանակին վերաբերող աղմկահարույց նախագծերի նկատմամբ անտարբեր չմնաց նույնիսկ նախարարի ակտիվիստ տիկին Ռուզաննա Խաչատրյանը, որը ֆեյսբուքյան հանելուկներով մի քանի շաբաթ խախտեց իշխանության դասալիքների անդորրը: Իսկ Օհանյանն անարձագանք թողեց նաեւ մարտական ընկերոջ՝ Ժիրայր Սեֆիլյանի ազգային դիմադրության ճակատ ստեղծելու կոչը: Թվում էր, թե դաշինքի անզգայացած ուշադրությունը կթարմացնի Սամվել Բաբայանի նկատմամբ իշխանության վերաբերմունքը, ի վերջո, Բաբայանն այդ վերաբերմունքին արժանացավ միայն այն բանի համար, որ աջակցում էր ՕՐՕ դաշինքին, սակայն դա էլ տեղի չունեցավ: Արցախի հերոսի խայտառակ դատավարության ողջ ընթացքում ՕՐՕ-ն շարունակեց մնալ ընդհատակում: Երբ իշխանությունն է արցախյան հերոսների նկատմամբ նման քամահրանք տածում ու հերոսներին սառնասրտորեն փակում ճաղերի ետեւում՝ արհամահելով հերոսական անցյալը, կարելի է հասկանալ, նրանք վտանգավոր ու անկառավարելի են ոչ լեգիտիմ իշխանությունների համար, սակայն, երբ քամահրական վերաբերմունք է դրսեւորվում նույն թիմի կողմից, բացատրություն դժվար է գտնել: Ի դեպ, դատավճռի հրապարակման օրը ՕՐՕ-ից դատարան էր ներկայացել միայն Անդրանիկ Թեւանյանը: Ստացվում է այնպես, որ Հայաստանում իսպառ վերացվել է հերոսների ու հակահերոսնեի սահմանագիծը, այդ գիտակցումը չկա ոչ իշխանության, ոչ էլ հանրության ընդդիմադիր հատվածի մոտ: Մեր հակառակորդը միանգամայն կարող է թմբկահարել այս խայտառակությունն առ այն, որ հայ հերոսները հանցագործներ են եւ ժամանակին իրենց գործողություններն էլ՝ հանցագործության վառ դրսեւորում: Իսկ այս իրավիճակը ոչ լացել է, ոչ խնդալու, սա այն է, որտեղ մենք ապրում են ու այս պարագայում գոնե Ռուզաննա Խաչատրյանը որպես այդ դաշինքից մնացած ընդդիմադիր թանգարանային  նմուշ կարող էր Բաբայանի մասին ի խորոց սրտի խոսք ասել.<< Hу говори же Ռուզան>>: Անի Սահակյան

դիտվել է 125 անգամ
Լրահոս
Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման համար Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ Դատախազը դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am