Խուճապ ԱՄՆ-ում. Աշխարհը մեծ պայթյունի առաջ

ԿԺԴՀ-ն կյանքի կոչեց «մեծ պատմական առաջադրանքը» Հյուսիսային Կորեան կրկին երկինք արձակեց միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ՝ մեկ անգամ ևս ստիպելով աշխարհին խորհել, թե ինչ քայլեր է հարկավոր ձեռնարկել մեկուսացված այդ պետությանն ավելի մեկուսացնելու համար։ Այսպես, Հյուսիսային Կորեան իրականացրեց հրթիռային իր հերթական փորձարկումը։ Երեքշաբթի օրը երեկոյան արձակված հրթիռը 50 րոպեում անցավ 1550 կմ՝ ընկնելով Ճապոնիայի ջրային տարածքից 250 կմ հեռավորության վրա։ Ինչպես ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսն ասաց, այն հավաքել է այդ երկրից արձակված նախկին հրթիռների համար աննախադեպ բարձրություն՝ 4 հազար 500 կմ։ Եվ նրա խոսքերով, Հյուսիսային Կորեան կառուցում է հրթիռներ, որոնք սպառնում են ամբողջ աշխարհին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու կոչով է հանդես գալիս Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն։ Հիշեցնենք, որ Փհենյանը պնդում է, թե իրեն հարկավոր են ռազմական ավելի հզոր միջոցներ՝ ԱՄՆ-ի կողմից որևէ հարձակում կանխելու համար։ ԱՄՆ-ի մտահոգ գիտնականների միությունը հայտարարել է, թե ի տարբերություն Հյուսիսային Կորեայի կողմից նախկինում արձակված հրթիռներին, որոնք առավելագույնը կարող էին հասնել մինչև Հավայան կղզիներ, վերջին այս հրթիռը կարող է անցնել 13 հազար կմ տարածություն, ինչը նշանակում է, որ թիրախ կարող է դառնալ ԱՄՆ-ի որևէ հատված։ Միակ բանը, որը պակասում է հյուսիսկորեական հրթիռների համար այն է, որ ըստ ամերիկացի մասնագետների, դրանք դեռևս չունեն միջուկային հզոր մարտագլխիկ կրելու կարողություն։ Իսկ ԿԺԴՀ-ն հայտարարում է, որ ավարտել է ամբողջական միջուկային ուժի ստեղծումը երկրում. «ԿԺԴՀ-ն կյանքի է կոչել մեծ պատմական առաջադրանքը` ստեղծելով երկրի պետական միջուկային ուժեր»: Ասվում է, որ միջուկային գործարկումների մեկնարկը պայմանավորված է երկրի ամբողջականության պահպանմամբ ու բնակիչների խաղաղ կենցաղի ապահովմամբ: Միջուկային գործարկումները միայն ու միայն ԱՄՆ-ի համար են, չի տուժելու ոչ մի հարևան երկիր ու ժողովուրդ, քանի դեռ չեն խախտվի կորեական երկրի իրավունքները: Թրամփը խոստանում է լուծել՝ «այդ հարցը» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը լուրջ սպառնալիք է ներկայացնում ողջ աշխարհի համար։ Հարավային Կորեայի ղեկավար Մուն Չժե Ինի հետ հեռախոսազրույցից պարզ է դառնում, որ նրանք արձանագրել են հետևյալը. «Երկու առաջնորդները նշել են, որ Հյուսիսային Կորեայի կողմից վերջին սադրանքը լուրջ սպառնալիք է ներկայացնում ոչ միայն ԱՄՆ-ի և Կորեայի հանրապետության, այլև ողջ աշխարհի համար»,-ասվում է հաղորդագրությունում։ Նրանք հաստատել են բալիստիկ և միջուկային ծրագրերի մշակման հյուսիսկորեական անխոհեմ արշավի՝ իրենց վճռական դատապարտումը նշել են, որ այդ զենքը ծառայում է միայն երկրի անվտանգության խաթարմանը և ուժեղացնում նրա դիվանագիտական և տնտեսական մեկուսացումը։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն, առանց մանրամասնություններ ներկայացնելու, վստահեցնում է. «Մենք կլուծենք այդ հարցը»։ Ավելի ուշ, Չինաստանի նախագահ Սի Ջինպինի հետ հեռախոսային զրույց անցկացնելուց հետո, Թրամփը խոստացել է, որ հավելյալ ու ավելի խոշորամասշտաբ պատժամիջոցներ են կիրառվելու ընդդեմ Հյուսիսային Կորեայի։ Հիշեցնենք, որ Չինաստանը Հյուսիսի տնտեսական այսպես ասած մայրուղին է, ու այս երկրի դեմ տնտեսական ճնշումները մեծապես կախված են հենց Պեկինից։ Թրամփի խոսքով՝ պատժամիջոցները կսկսվեն անմիջապես։ Սակայն որքան էլ Հյուսիսին սպառնան պատժամիջոցներով, այս երկիրը, ավելի ճիշտ՝ այս երկրի իշխանությունները չեն հրաժարվի իրենց ո՛չ հրթիռային, ո՛չ էլ միջուկային ծրագրերից, ասում են վերլուծաբանները։ Իսկ Պենտագոնի ղեկավարը հայտնել է, թե ինչ տեղի կունենա աշխարհի հետ հյուսիսկորեական հարձակումից հետո: ԱՄՆ պաշտպանության նախարար, գեներալ Ջեյմս Մետիսը խոստովանել է Հյուսիսային Կորեայից եկող սպառնալիքի իսկությունը։ «Հյուսիսային Կորեան կարող է սպառնալ աշխարհի ցանկացած կետի, մասնավորապես մայրցամաքային ԱՄՆ-ի ցանկացած կետի։ Էլ ավելի մասշտաբային կդառնան էլեկտրամագնիսական խթանի հետևանքները։ Հյուսիսկորեական մեկ մարտագլխիկը բավարար կլինի՝ էլեկտրացանցերն ավերելու և ափից ափ ողջ էլեկտրոնիկան վառելու համար։ Որպեսզի հասկանաք, թե դա ինչ է նշանակում, պատկերացրե՛ք, որ մի քանի վայրկյանի ընթացքում կանհետանա Ձեր տների, աշխատավայրի և դպրոցի էլեկտրականությունը։ Քանի որ գրեթե բոլոր մեքենաները հիմնված են համակարգչային համակարգերի վրա, դուք չեք կարողանա ոչ մի տեղ գնալ, և ոչ ոք չի կարողանա Ձեզ մոտ հասնել։ Եվ դուք չեք կարողանա կապ հաստատել որևէ մեկի հետ, քանի որ բոլոր հեռախոսները կանջատվեն, ինչպես մնացած էլեկտրոնային սարքերը՝ համակարգիչները, հեռուստացույցները, GPS նավիգատորները, բանկոմատները, ջեռուցման ու հովացման համակարգերը, հիվանդանոցային սարքավորումները, լուսացույցները և այլն։ Առաջին երկու օրերի ընթացքում կյանքը կշարունակվի համեմատաբար նորմալ, սակայն երբ մարդիկ գիտակցեն, որ իշխանությունը չի վերադառնա, քաղաքներում խուճապ կսկսվի»,-ասել է Մետիսը։ Միաժամանակ, ԱՄՆ-ն առաջարկում զրկել Հյուսիսային Կորեային ՄԱԿ-ում ձայնի իրավունքից, կոչ է անում աշխարհի բոլոր երկրներին խզել ցանկացած կապերը Հյուսիսային Կորեայի հետ, այդ թվում դադարեցնել առևտուրն ու արտաքսել հյուսիսկորեացի աշխատողներին: Այս մասին նշել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին. «Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին խզել բոլոր կապերը Հյուսիսային Կորեայի հետ՝ ի հավելում ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցների իրագործման», ասել է Հեյլին Հյուսիսային Կորեայի հարցով ՄԱԿ ԱԽ նիստի ժամանակ։ Նա հավելել է, որ դա վերաբերվում է Հյուսիսային Կորեայի հետ համագործակցության բոլոր ոլորտներին, ներառյալ առևտրին։ «Անհրաժեշտ է դադարեցնել ներկրումն ու արտահանումն ու արտաքսել բոլոր հյուսիսկորեացի աշխատողներին»,-ասել է մշտական ներկայացուցիչը։ Այսպիսով, կարելի է արձանագրել, որ աշխարհն այսօր այլ իրականության առջև է կանգնել... Կարելի է փաստել նաև, որ Պենտագոնի ղեկավարի խոստովանությունների հիմքում ընկած է հետևյալ իրողությունը՝ ի ցույց դրվեց ԱՄՆ-ի անպատրաստությունը Հյուսիսային Կորեայի հետ հնարավոր պատերազմում և ինչ-որ առումով՝ որոշակի խուճապային տրամադրությունները Վաշինգտոնում։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 51 անգամ
Լրահոս
ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Նիկո՛լ, անունդ տալուց հետո բերանս պետք ա ողողեմ. տեսար՝ ՄԱԿ-ում քեզ ինչ օրը գցեցին. քաղաքացի (video) Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարան Ալե՛ն Սիմոնյան, գլուխդ պատին ես տվել․ ես իմ կյանքի գնով պաշտպանելու եմ եկեղեցին․ Անդրեասյան (video) ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ «Արա՛, դու մեռելի փողն էլ կերար․ էդ էլ կերար, որ Իվետան ու Թաթան գան հրապարակում պարեն»․ Անդրեասյան (video) Նիկո՛լ, լավ լսիր՝ հակակոռուպցիոնը առաջինը քեզնով է զբաղվելու․պարգևավճարներդ կոպեկ-կոպեկ հետ ես տալու (video) Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am