Ֆոն դեր Լայենը թերևս չի կարող չպատկերացնել, որ այդպիսով ակամա արդարացնում է ՌԴ- հարձակումը Ուկրաինայի նկատմամբ․ Բադալյան

Հայկ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու, Իրանն էլ տարածաշրջանային անկայունության հիմնական աղբյուրն է, հայտարարում է Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենը, որը խոսել է Նաթանյահուի հետ:

 Ֆոն դեր Լայենը թերեւս չի կարող չպատկերացնել, որ այդպիսով ակամա արդարացնում է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի նկատմամբ: Դե ֆակտո, Իսրայելի հարձակումը Իրանի նկատմամբ, Իսրայելի հարվածներն Իրանին՝ «ինքնապաշտպանության իրավունքի» անվան տակ, Եվրամիությանը դնում է բավականին անհարմար վիճակում,. Որովհետեւ աջակցելով Իսրայելին, նրանք ակամա «հիմնավորում» են Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի գործողությունները:

Չէ՞ որ նույն հիմնավորմամբ Մոսկվան է բացատրել իր քայլերը՝ ասելով, որ ինքնապաշտպանվել է, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ Ուկրաինան դիտարկում է անվտանգության սպառնալիք:

 Մեկը կարող է սրա հետ լինել համաձայն, մյուսը՝ ոչ, բայց դրանից չի փոխվում իրողությունների տրամաբանությունը: Ինչպես Իսրայելն է ասում, որ «միջուկային Իրանը» իր համար անթույլատրելի սպառնալիք է, այդպես էլ Ռուսաստանն է ասում, որ ՆԱՏՕ բազաներով Ուկրաինան իր համար անթույլատրելի սպառնալիք է:

Ավելին, եթե օրինակ Իսրայելը չունի ոչ մի ապացույց, չի ներկայացնում որեւէ փաստ, որ Իրանը ստեղծում է միջուկային ռումբ, Ռուսաստանը ունի փաստ, որ Ուկրաինան քայլեր է կատարում դեպի ՆԱՏՕ, իսկ 2021 թվականին էլ ՆԱՏՕ անդամ՝ Ռուսաստանի էքզիստենցիալ հակառակորդ Բրիտանիայի հետ կնքել է Ազովի եւ Սեւ Ծովերում երկու ռազմակայան կառուցելու համաձայնություն:

Այսինքն, այս դեպքում, եթե առաջնորդվենք ֆոն դեր Լայենի տրամաբանությամբ, Ռուսաստանի «ինքնապաշտպանության իրավունքը» ավելի փաստարկված է, քան Իսրայելինը:

Այս համեմատություններն անցկացնում եմ, ցույց տալու համար միջազգային քաղաքականության երկդիմիությունը: Սա իհարկե չի վերաբերում միայն Եվրամիությանը: Սա վերաբերում է միջազգային քաղաքականության բոլոր շատ, թե քիչ խոշոր խաղացողների վարքին: Չկան ստանդարտներ, դրանք միշտ եղել են, կան ու լինելու են առնվազն երկակի:

Հետեւաբար, լինելու են հասարակություններ, որոնք անգիտություն են ունենալու ինչ որ ստանդարտների հավատալու, եւ լինելու են հասարակություններ, որոնք ուշադրության են արժանացնելու մեկ եւ գլխավոր՝ ներքին կյանքի ու համակեցության անհրաժեշտ ստանդարտներին, առավելագույնս բարձրորակ եւ կենսունակ ստանդարտներին, որոնք թույլ կտան կառուցել այնպիսի պետություն, որը հնարավորինս քիչ ենթակա կլինի որեւէ միջազգային խաղացողի երկակի ստանդարտների»։

դիտվել է 206 անգամ
Լրահոս
Ռուսաստանը պատրաստվում է առևտրային նավերը ուղեկցել ռազմական նավերով Փաշինյանը խոսեց իրենց հարկային տեռորից․ փակում է․․․ (video) Օդային հարված է հասցվել Սաուդյան Արաբիայի Յանբու նավահանգստին Հայտնի է դարձել զոհված Ալի Լարիջանիի հնարավոր իրավահաջորդի անունը Փաշինյանին շնորհակալություն հայտնող արցախցին Արագածոտնի մարզպետի խորհրդական է. Ղազարյան Մահդի Սահելին Արամ Խաչատրյանի գործն է կատարել Բեյրութի փլատակների վրա 11 մլն դրամ՝ ֆուրշետի համար․ ինչ են հյուրասիրել Վենսին՝ Հայաստանում. Ուժեղ խաղաղության ընդդիմացողները․ Տիգրան Դումիկյան Երևանում օտարերկրացի կինը հարվածել է իր 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել #ՈՒՂԻՂ․ «Նախկինում անասուններին բեռնատարով էին տանում, հիմա՝ ավտոբուսով»․ Խաչիկ Մանուկյան (video) Երևանի և Բաքվի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման համար դեռ կան խոչընդոտներ «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից» «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան Զախարովայի կոշտ քննադատությունը՝ Փաշինյանի ԵԽ-ում ելույթին (video) Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Սաուդյան Արաբիան հայտնել է Էր Ռիադում տուժածների մասին Արյունոտ վրեժ՝ Լարիջանիի մահվան համար. ԻՀՊԿ–ն հարվածների նոր ալիք է հասցրել Իսրայելին Ի՞նչ է սպասվում Վրաստանին Իլիա 2-րդի մահից հետո Լարիջանիի սպանությամբ Իսրայելը ցանկանում է թույլ չտալ, որ ԱՄՆ-ն դադարեցնի պատերազմն Իրանի դեմ Իրանը մեկ պատճառով չի խփում Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը․ ՊՆ նախկին նախարար (video) Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ կան վիրավորներ Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am