Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը վստահեցնում է՝ եպիսկոպոսաց դասը Մայր Աթոռի ու Վեհափառ Հայրապետի կողքին է, բայց, ըստ նրա, թեթև տարբերություններ կարող են լինել։
Միքայել Սրբազանը չի կարծում, թե կան եպիսկոպոսներ, որոնք «թելում են Փաշինյանի թելը», բայց, գուցե, կան եպիսկոպոսներ, որոնք կոնֆլիկտի գնալու ցանկություն չունեն։
«Իրենց մոտեցումն այն է, որ եկեղեցին բոլոր դեպքերում պետք է «կայսրինը կայսեր» տա, սա հասկանալի մոտեցում է, բայց «կայսերինը կայսեր»-ը չի կարելի լինել առանց Աստծունը Աստծուն դիտելու», -լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել Սրբազանը։
Շիրակի թեմի առաջնորդը կարծում է, թե Նիկոլ Փաշինյանն ուզում է ունենալ իրեն հնազադ եկեղեցի։
Եկեղեցին, Միքայել Սրբազանի խոսքով, չարին չարով չի պատասխանում, եկեղեցին նույն մեթոդներով չի կարող պատասխանել Փաշինյանին։
Հարցին՝ այսինքն եկեղեիցն քրիստոնեաբար սիրում ու ներում է անգամ Փաշինյանի՞ն՝ Սրբազան Հայրն արձագանքեց. «Երևակայեք»։
Միքայել Սրբազանը վստահ պնդում է՝ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի պառակտում մտցնել եկեղեցու մեջ։
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը