Զինված միջադեպին մասնակից է եղել «Անելիք» բանկի մասնաճյուղի կառավարիչը
«Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության գործով«Փաստինֆո»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է, որ հյուրանոցային համալիրում «իրենց լավ զգացած» անձանց մեջ եղել է նաև, ոչ ավել ոչ պակաս, բանկի կառավարիչ: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ խուլիգանությանը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, մասնակից է եղել նաև «Անելիք» բանկի Էջմիածնի մասնաճյուղի կառավարիչ՝ 42- ամյա Արմեն Պառավյանը: Հյուրանոցա-ռեստորանային համալիրում Պառավյանի և մեկ այլ անձի կողմից ոչ միայն հայհոյանքներ է հնչել Տարոնիկ գյուղի բնակիչներ Արամ Կարապետյանի ու Արմեն Խլղաթյանի հասցեին, այլև՝ բռնություն է կիրառվել: «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Արմեն Պառավյանը և Խորեն Խաչիկյանը որպես մեղադրյալ են ներգրավել: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
