Իրանի թուլացման պարագայում թշնամին Երասխից կարող է մտնել Երևան․Հրապարակ

Իսրայելը հարձակում գործեց Իրանի վրա, ինչին հաջորդեցին Իրանի պատասխան հարվածները: Իսրայելի հարձակումից հետո Իրանի ռազմական ղեկավարությունը սպանվեց, ռազմավարական և միջուկային օբեյկտներ թիրախավորվեցին: Իրանից արդեն պատասխան հարվածներ են տեղում: ԱՄՆ-ն հայտարարել է, որ հարձակումն իր հետ համաձայնեցված չէր, բայց աջակցելու են Իսրայելին: Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ այս պատերազմի նպատակն այն է, որ Իսրայել-ԱՄՆ- Մեծ Բրիտանիա եռյակն ուզում է մասնատել Իրանը որպես պետություն և այդտեղ բացարձակապես կապ չունի Իրանի՝ միջուկային պետություն դառնալու հանգամանքը:

«Դա իրենց համար առիթ էր` այդ միջուկային ծրագիրը, իրենք դրա պատճառաբանությամբ սկսեցին այս հարձակումը, քանի որ Իրանը զարգանուն էր և մեր տարածաշրջանում ի վերջո ինքն էր թելադրող դառնալու: Իսկ դա ձեռնտու չէր ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային ու մի շարք այլ երկրների: Այս պատերազմը կարող է մեծ ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, թե ռազմական, թե քաղաքական, թե տնտեսական առումներով»,-ասաց Մախսուդյանը:

Նա նշեց, որ պատերազմը շարունակվելու պարագայում Իսրայելը կարող է օգտագործել Ադրբեջանի տարածքը՝ Իրանի ենթակառուցվածքներին, օրինակ օդանավակայաններին հարվածելու համար: «Իրանի համար դա կարող է դառնալ սպառնալիք, որը Իրանը չի ներելու Ադրբեջանին: Ադրբեջանը կարող է սպառնալիք դառնալ Հայաստանի համար, երբ որ Ադրբեջանը զգա, որ Իրանը թուլանում է, ինքը կակտիվանա, կփորձի օգնել Իսրայելին, ԱՄՆ-ին՝ տարածք տրամադրելով: Միաժամանակ լայն հնարավորություն է ունենում Հայաստանի վրա հարձակվելու՝ Սյունիքի, Երասխի, չի բացառվում` Տավուշի, Գեղարքունիքի ուղղություններով ինքն իր համար ճանապարհ է հարթելու: Պատահական չի, որ այսօր Թուրքիան ու Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություն են անցկացնում՝ դա մեծ վտանգ է մեզ համար: Սակայն մեր տգետ ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչինչ չի ձեռնարկում, այս դեպքում պետք է բանակը բերվեր համար մեկ աստիճանի, քանի որ վտանգն արդեն դարձել է 95 տոկոս: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանին հարվածելու հավանականությունը 95 տոկոս է, բայց մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը, այդ տգետները, չեն հասկանում, թե ինչ է կատարվում իրենց տարածաշրջանում: Սա նույնն է, ոնց որ հարևանիդ տունը վառվելուց լինի, դու քո տնից դուրս գաս՝ գնաս ինչ-որ այլ տեղ, ոնց որ այս թուրքահպատակը` Իրանում պատերազմ է սկսվել, ինքը թողել գնացել է Եվրոպա»,-շեշտում է պահեստազորի գնդապետը:

Նա նշում է, որ այս իշխանությունները բացարձակապես անգործության են մատնված՝ այս վտանգավոր իրավիճակում և հավելում է` երբ պատերազմը սկսվի, Փաշինյանը կարող է կոչ անել՝ ով քառասունչորսօրյա պատերազմից սաղավարտ, զրահաբաճկոն ունի, վերցրեք, ջոկատներ կազմեք, իսկ հետո կհայտարարի, որ ինքը կոչ արեց, սակայն մարդիկ չմիացան: «Պատերազմը կարող է մի իրավիճակ ստեղծել, երբ Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի, կարող է գնալ Իրանի հետ փոխհարաբերությունների բարձրացում, սակայն սրանք մինչ օրս վարում են տգետ դիվանագիտություն: Սրանք չեն հայտարարում, որ Իրանը մեր բարեկամ երկիրն է, մենք աջակցում ենք իրեն, գոնե այդպիսի մի բան ասեն, որ Իրանում այդ դրական ազդակը տեսնեն»,- նշում է Մախսուդյանը և շեշտում է, որ ոչ ոք չի ուզում մտածել տնտեսական կորուստների մասին, բացի այդ` կարևոր է փախստականների հոսքը: Եթե մեկ միլիոն փախստական գա Հայաստան՝ Հայաստանը կոլապսի կենթարկվի «Այդ մեկ միլիոն մարդկանց մեջ ընդամենը հազար հոգի՝ հյուսիսային ադրբեջանցիներ, որոնք նախապես պլանավորված, որպեսդիվերսանտներ մտնեն Հայաստան՝ շատ չէ՝ հազար հոգի, իրանական անձնագրերով, որպես փախստական, պատկերացնո՞ւմ եք: Մեր այս տգետ ղեկավարությունը չի մտածում, թե ինչ կարող է լինել Հայաստանում: Անկախ պատերազմի ելքից Հայաստանը պետք է հայտարարի, որ Իրանը մեզ բարեկամ երկրի է և նրա վրա հարձակումը անթույլատրելի է, քանի որ մեզ էլ է այդ վտանգը սպառնում»,-ասաց պահեստազորի գնդապետը: Իրանը մասնատելով, ուզում են Հյուսիսային Ադրբեջան ստեղծել, մի մասը Իրաքին կցել՝ սա անգլոսաքսոնական-ամերիկյան ծրագիր է ու պատահական չէ Չինաստանի հայտարարությունները, որովհետև այնտեղ գիտակցում են, որ Իրանից հետո հաջորդ թիրախը Չինաստանն է: Մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանն էլ չի կարողանում աջակցել Իրանին, պայմանավորված ՈՒկրաինայում պատերազմով:

«Մենք էլ հույսներս դրել ենք Ֆրանսիայի վրա, որ ֆրանսիացիները զորքով ու զենքով գալու են մեզ օգնելու, եվրոպամետ մտածող ոչխարներ կան՝ Տիգրան Խզմալյան, Արման Բաբաջանյան, մտածում են Ֆրանսիան գալու է պաշտպանի իր զորքով ու զենքով պաշտպանի, ինչ կեղտ ասես գցում են Ռուսաստանի վրա: Եվրոպան, ԱՄՆ-ն մեզ չի աջակցելու, միակ օգնությունը Ռուսաստանը կցուցաբերեր, սակայն այս տգետ քաղաքականությունը տանում է կործանման, թե անվտանգային, թե տնտեսական առումներով: Շատ հնարավոր է, Իրանի թուլացման դեպքում թշնամին Երասխից տանկերով մտնի Երևան, ես չեմ ուզում վախացնել, բայց քանի որ չեմ էլ ուզում մեր ժողովրդին հուսաթափ անել, բայց քանի որ ՊՆ նախարարն այս ուսուցչուհին է, Գլխավոր շտաբի պետն էլ այս չկայացածն է, սրանց դեպքում ամեն ինչ հնարավոր է, քանի որ ղեկավարման ձև չունեն»,-ասաց Մախսուդյանը: Բանակը պետք է արդեն բերված լիներ մարտական բարձր աստիճանի, բայց ղեկավարությունը քնած է, բոլորը հանգիստ են, իսկ Անվտանգության խորհրդի քարտուղարն էլ հայտարարում է, որ մեր երկիրը խնդիր չունի: 

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 569 անգամ
Լրահոս
Փաշինյանի հերթական սուտն է․ Կասկադի ոչ մի հողի հետ Քոչարյանի ընտանիքը որևէ կապ չի ունեցել. Մանուկյան (video) Սիրիայում զանգվածային ցույցեր են․ ո՞րն է պատճառը 224 զոհերի մասին մի բառ չասացի՛ք. դուք էս եք ու… Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ին (video) Ջերմաստիճանը կհասնի մինչև +35-ի Էդգար Ղազարյանը նորից փաստերով տեղը դրեց Փաշինյանին ՔՊ-ին (video) Օրենքը չընդունվեց, ի՞նչ եք անելու. Տիգրան Աբրահամյանը՝ Գալյանին (video) Պետությունը, որը պարտավոր է պաշտպանել պատմական, մշակութային ժառանգությունը, չի կարող լռությամբ դիտարկել դրա ոչնչացումն ու յուրացումը․ Դանիելյան Նարեկ Կարապետյանի կոնկրետ հարցը՝ Գալյանին. «Ի՞նչու են հայրենիք, ազգ, ժողովուրդ բառերը դուրս եկել…» (video) Ինչպիսի հեգնանք ու ամոթանք սեփական երկրների հիշողության ու ժառանգության նկատմամբ․ Դեմոյան Մեռելng է. եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կարելի է այցելել հանգnւgյալների շիրիմներին Այդպես էլ մեր երկրում չհայտարարվեց սգո օր, չհրապարակվեցին մեր տղերքի անունները մինչ այս օրը․ Սա է մեր իշխանությունների նկարագիրը․ Հարություն Մնացականյան #ՈՒՂԻՂ. «Մտավ Ջերմուկ, Ալիևը՝ հարձակվեց, հիմա գնաց Սևան, սպասե՛ք․ ի՞նչ են արել ադրբեջանցիները» (video) Հաջորդ ծնունդդ հայրենիքում, գեներալ Մնացականյան ջան. Էդուարդ Շարմազանով Սիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN «Օրակարգից դուրս մի՛ եկեք», «Դուք էլ օրակարգի մեջ չե՛ք»․․․ (video) Լևոն Մնացականյանն ու Բաքվի բանտերում գտնվող հայերը հրաժարվում են հանձնվել կյանքի ծանր փորձությանը Ինչի՞ վրա եք ժպտում, սա ողբերգություն է․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ականներին (video) Լսեք աբսուրդը՝ Քոչարյանի կալանավորման հիմքերից մեկում գիտե՞ք՝ ինչ է դրել դատախազը (video) Պուտին․ «Եթե կիսում եք մեր ձգտումները, եկեք միասին փոխենք աշխարհը» Հայաստանը Ադրբեջանին կոնկրետ պահանջ պետք է ներկայացնի․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) Ռուսական զինուժը հարվածել է Ուկրաինայից Լեհաստան ուղևորվող գնացքին Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը «Հաջիևի խայտառակ պահվածքին ի՞նչ պատասխան եք տալու»․ Աննա Գրիգորյանը նեղը գցեց Ռուբինյանին (video) «Ես պատասխանը կտամ․․․»․ սուր երկխոսություն Էդգար Ղազարյանի և Ռուբինյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am