Իսկ դուք ասում եք՝ կրթվելը նորաձև է․ 8888 սուպերմարկետի խորամանկությունների մասին

Ռուզաննա Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Սիրելի հատկապես մեր թաղի ժողովուրդ,
ուզում եմ զգուշացնել Սայաթ Նովայի վրա (ՔՊ գրասենյակի տակ) գործող 8888 սուպերմարկետի խորամանկությունների մասին։ Բոլորը՝ լուսանկարներով։

1. Կիտրոնը կշռեցին, վրան փակցրին գինը՝ 288 դրամ, դրամարկղում տված գնումների չեկում հաշված էր 340 դրամ (գանձապահն ասաց՝ կիլոգրամի գինը փոխվել է, մինչև մոտեցել եք։ Էդ ինձ մոտ չի անցնի, ամիսներ առաջ մինչև դրամարկղին հասա՝ սոխի կիլոգրամն էդպես կտրուկ «բարձրացավ», դրա համար սկսել էի էդ խանութը չգնալ)։

2. Հնդկահավի նրբերշիկը ցուցադրված է 350 դրամ, գնումների չեկում՝ 370 դրամ (մենեջերի ասած՝ 20 դրամի՞ կռիվ եք անում)։

3. Արթֆուդի տոմատի մածուկների՝ իրարից շատ քիչ՝ 80 գրամով, բայց գնով ահագին շատ տարբերվող (790 և 950, ի դեպ, շատ ավելի թանկ է ավելի թեթեւը) բանկաները դրված են իրար կողքի, պտուտակներով կափարիչովի գնի համար մեծ տառերով ծանուցումը կափարիչին է վերաբերում, շատ փոքր տառերով է քաշը գրված (դե էստեղ քեզ են մեղադրում՝ ուշադիր չես եղել)։

4. Մարիանա և Մարիլա մածունները դրված են իրար կողք, իրենք մեզնից լավ գիտեն, որ պոպուլյարը Մարիանան է, էժան Մարիլայի գինը դրել են ուղիղ Մարիանայի տակ։

5. Էս խանութում նաև տոպրակների չափերն են կասկածելի. մեծ կոչվող 50 դրամ գնով տոպրակի տակ միշտ կասկածելի միջին չափսի տոպրակ եմ տուն տարել։

6. Պաղպաղակի գինը, չգիտես ինչու, իր տեղում փակցված չէր, իսկ Թամարայի փոքրիկ կտորի 250 դրամը ինձ շատ կասկածելի է թվում։

«Սոխի» ամիսներ առաջվա օրն էլ փիսոների համար գնածս էժանագին երշիկի կտորի կիլոգրամը թանկ երշիկի գնով էին հաշվել. վերջինը ուղղեցին, բայց սոխինը պնդեցին, որ գին է փոխվել։ Էսօր չեկը տանը նայեցի, ափսոս, չնայած չալարեցի, հետ գնացի՝ արդարություն հաստատելու։

Կոպիտ հաշվարկով, եթե ներառեմ նաև «անուշադրությանս» թակարդները, էսօր ամենաքիչը 300 դրամի խաբեցին ինձ (էդ միայն ինձ)։ Իրենց «ազնիվ կերպով խաբած» 70 դրամս վերադարձրին (կիտրոնինն ու հնդկահավի նրբերշիկինը)։ Մենեջերը հանել, 100 դրամ է վերադարձնում 70-ի տեղը։ Ես ասում եմ՝ ինձ պետք չի ավել 30-ը, 30 դրամ վերադարձնում եմ։ Գոնե բերանը փակի, իբր ուզում է վիրավորել, ասում է՝ էդ մեզ համար ինչ փող ա որ... Սա իմ էս դեպքի համար ասեր զարգացած, նորմալ երկրում մի սուպերմարքեթի մենեջեր, դուրս կշպրտեին ու կյանքում էդ ոլորտում գործի չէին վերցնի։ Իսկ դուք ասում եք՝ կրթվելը նորաձև է։ Եվ ես էստեղ պիտի ասեմ, մեր պրոբլեմները ձեր գլուխներում են»։

 

դիտվել է 1149 անգամ
Լրահոս
«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել մոտակա ձորը․ կան տուժածներ Միացված է թթվածնին, հետազոտություններ են անում. փաստաբան NASA-ն հրապարակել է Երկրի բացառիկ լուսանկարը տիեզերքից Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ կա հինգ վիրավոր Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում 2 քաղաքացի է ջրաhեղձ եղել. հայտնաբերվել է մեկ մարմին․Շամշյանը մանրամասնում է (video) Օվերչուկը ազդարարեց Փաշինյանի քաղաքականության դատավճիռը․ Սուրենյանց Մառնեուլիում 20 տարեկան երիտասարդ է սպանվել Կառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագան «Սարգսյան Գարի՛կ, դու գնա, կոկորդիլոսներով զբաղվի»․ ՀՀԿ-ական երիտասարդ (video) Ա՛յ հաստավիզ, դու ո՞վ ես՝ երեխուն ասես՝ որտեղ կանգնի. Դավիթը Փաշինյանի դեմքին էլ չի նայել․ Մելիքյան (video) Նիդեռլանդներում պայթյուն է տեղի ունեցել հրեական կազմակերպության շենքի մոտ Սահմանապահ հայրենակիցների հետ քննարկեցինք Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրերը․ Յոլյան ՇՏԱՊ․ Ո՞ր ուժին է աջակցելու Սերժ Սարգսյանը (video) Ընտրությունների գլխավոր ռիսկերից մեկը ձայների փոշիացումն է. «Փաստ» #ՈՒՂԻՂ․ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ համագումարն է․ ի՞նչ կհայտարարի 3-րդ նախագահը (video) Ո՞ւմ է իրականում հանդիպել Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» ՔՊ-ականը 2021 թ. ընտրություններից առաջ Փաշինյանի դեմ կոշտ գրառումներ է արել․ «Հրապարակ» Ովքե՞ր կղեկավարեն ՔՊ նախընտրական շտաբները. «Հրապարակ» Ռուսաստանում «բացատրական աշխատանք» են տանում․ «Հրապարակ» Թո՛ղ Սուրբ Հարության լույսը փափկեցնի ձեր սրտերը, ազատե՛ք Դավիթին, նա հանցագործ չէ․ Սամվել դպիր Իշխանություններն արդեն «փրփուրներից են կախվում»․ «Փաստ» «Սպայկան»՝ ընտրության առաջ․ «Հրապարակ» Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի Արամ Սարգսյանի «մուրազը» կմնա փորում. «Հրապարակ» Նոր դղյակատերերն անհանգիստ են․ մի քիչ էլ կերեք, քիչ մնաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am