Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10-ն անց 45-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեզարդ գյուղի Դիլոյան փողոցի տներից մեկում տղամարդու դի կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը 70-ամյա Պետիկ Աբրահամյանն է: Դիակի զննությամբ՝ գլխին վնասվածքներ են հայտնաբերվել: Տեղում իրականացված ծավալուն հետախուզական միջոցառումներով Արտաշատի քրեական հետախույզները պարզել են հետևյալը:
Նախնական տվյալներով Պետիկ Աբրահամյանն ու 44-ամյա որդին վիճել են: Նա հայտնաբերվել ու հորը մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն: Տարածքային նախաքննական մարմնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը