Ճամբարակում վերջին հրաժեշտն են տվել աղետի հետևանքով զոհված բնակիչներին
Ճամբարակում վերջին հրաժեշտն են տվել 11. 06. 2025թ տեղի ունեցած աղետի հետևանքով զոհված բնակիչներին։ Հայտնում են Ճամբարակի համայնքապետարանից։
Հիշեցնենք՝ 2025 թվականի հունիսի 11-ին Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզում է տեղի ունեցել։
Պայթյունի հետևանքով 3 անձ մահացել է, 7 չափահաս և 4 անչափահաս անձինք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի առողջության կենտրոն:
Նախաքննության ընթացքում նշանակվել են համալիր փորձաքննություն, դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
