Առաջին հարվածը անսպասելի էր Իրանի համար

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարեցին «Ամ կա լավի» (ժողովուրդն ինչպես առյուծ) գործողության մեկնարկի մասին, որը նպատակ ունի թիրախավորել Իրանում ռեժիմի միջուկային ծրագիրը և հեռահար հրթիռների արձակման հնարավորությունները, գրել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը։

«Առաջին հարվածները հասցրել են Իսրայելի ՌՕՈւ բազմաթիվ ինքնաթիռներ՝ Իրանի տարբեր մասերում գտնվող մի քանի տասնյակ ռազմական թիրախների՝ ստրատեգիական ենթակառույցների, հրամանատարական կենտրոնների, ռազմական օբյեկտների, շտաբների և միջուկային օբյեկտների վրա։

Ըստ իսրայելական կողմի՝ երեք հիմնական գործոններ են պատճառ դարձել ռազմական օպերացիայի իրականացման համար.

Առաջին գործոնն այն է, որ Իրանն արագորեն մոտենում է միջուկային զենքի ստեղծմանը։ Այն արդեն ունի բավարար հարստացված ուրան՝ 15 միջուկային ռումբերի համար, և իրանցի գիտնականներն արդեն աշխատում են բաղադրիչների հավաքման վրա։ Ըստ հրեական կողմի՝ իրանական միջուկային նախագիծը գտնվում է այնպիսի փուլում, որն իրենց ստիպել է չհապաղել և չուշացնել արձագանքը։

Հաջորդ պատճառն Իրանի բալիստիկ հրթիռների քանակներն են, որոնց թիվը կրկնապատկելու կամ եռապատկելու ծրագրեր կան հաջորդ տարվա ընթացքում: Ըստ իսրայելական կողմի՝ իրենց համար դա ինքնին գոյության սպառնալիք է, նույնիսկ, եթե հաշվի չառնեն միջուկային ծրագիրը։

Եվ երրորդ պատճառը՝ զենքի և զինամթերքի ակտիվ փոխանցումն է տարածաշրջանում գտնվող պրոքսի ուժերին։

Ըստ Իսրայելի պաշտոնական վարկածի, Իրանը մշակել է Իսրայել պետությունը ոչնչացնելու ծրագիր՝ իրանական բոլոր ճակատներից զանգվածային և ճշգրիտ կրակի կիրառման, տարբեր ուղղություններից բեռնատարներով ցամաքային ներխուժման, ինչպես նաև հարևան Հորդանանում և Եգիպտոսում ներքին կայունության խաթարման և հարաբերությունների լարման միջոցով։

Թել Ավիվը պատրաստել է գործողության, որը կարող է տևել առնվազն մի քանի օր: Ակնկալում են նաև ինտենսիվ հրետակոծություն Իրանից: Հաստատվել է ԱՄՆ զինված ուժերի հետ համակարգումը և ներդաշնակեցումը: ԱՄՆ նախագահ Թրամփն արդեն հայտարարել է, որ թեկուզ ԱՄՆ ներգրավված չէ հարվածների հասցնելու գործում, սակայն իրենք կպաշտպանեն Իսրայելին (եթե կանչեն), ինչպես նաև հույս է հայտնել, որ Իրանը կվերադառնա խաղաղ բանակցություններին:

Ըստ միջազգային լրահոսի նախնական գնահատականների՝ առաջին հարվածը անսպասելի էր Իրանի համար՝ թե՛ մասշտաբով, թե՛ աշխարհագրությամբ։ Իրանը բնականաբար նախաձեռնելու է պատասխան հարված, որը ենթադրվում է՝ չի ուշանա: Արդեն, իսկ կա տեղեկատվություն, որ Իրանը շուրջ 100 ԱԹՍ է բաց թողել Իսրայելի ուղղությամբ:

Իրանը շարունակում է առաջ մղել միջուկային ծրագիրը, իսկ Իսրայելի գործողությունները խոսում են այն մասին, որ կողմերը հասել են անդառնալիության կետին: Թեկուզև խոսվում է ընտրված թիրախների դեմ հարվածային օպերացիան մեկ շաբաթում ավարտելու մասին, սակայն այս ռազմական գործողությունը տարածաշրջանային մասշտաբով բախումների վերածվեու բավարար պոտենցիալ ունի: Այդ պարագայում մեր երկիրը կարող է հայտնվել չափազանց ծանր վիճակում: Սա առանձին թեմա է:, որին պետք է միշտ պատրաստ լինել:

ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների վեցերորդ փուլը տեղի կունենա Օմանի Մասկատում, այս կիրակի՝ հունիսի 15-ին, ինչն այս պահին չի չեղարկվել: Սա դեռևս բաց պատուհան է խաղաղ բանակցությունները շարունակելու համար և հուսանք, որ այն կնպաստի ռազմական գործողությունների դադարեցմանը և չծավալվելուն»,-նշել է Զաքարյանը:

դիտվել է 296 անգամ
Լրահոս
Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ ՌԴ զորքերը հարվածել են Ուկրաինայի նավահանգիստներին և նրանց ԶՈւ-ի համար գործող նավերին «Թուրք քաղտեխնոլոգները Նիկոլին ասել են հորթի պես ժպտալ ու…» (video) Տեր Զարեհի արձագանքը՝ Ռուբեն Հախվերդյանի հերյուրանքներին ու գռեհիկ բառապաշարին (video) «Փողի համար ՔՊ-ականներն արդեն իրար ծեծում են, սպա*ում, չեն կարողանում կիսել, էլ ի՞նչ եք սպասում» (video) « «Սատանի մայլեն քյանդրբազություն չե՛ն անում»․ ապտակ Մոսկվայից Փաշինյանին»․ Արման Աբովյան (video) Պուտինը երեկ վերջնաժամկետ է տվել Փաշինյանին․․․ հարցը պետք է լուծվի (video) Փաշինյանից հետո Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Պետք է դադարեցվեն ՀՀ-ՌԴ կապերի վերաբերյալ Բաքվի առնչության մասին մեկնաբանությունները․ Ադրբեջանի ԱԳՆ «Դու ո՞վ ես, այ եսիմ ինչ ու կողքիդ հաֆ-հաֆիկները՝ Ռուբինյաններ, Ալեքսանյաններ»․ Հովհաննես Իշխանյան (video) Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով հինգ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՖԻՖԱ-ն ընտրել է Աշխարհի առաջնության լավագույն գոլը #ՀԻՄԱ․ «Աղաչում եմ, մի բան արեք, սենց չի լինի…». Փաշինյանի զանգը Պուտինին. Գառնիկ Դանիելյան (video) Մի շարք հասցեներում գազ չկա Եղանակն՝ առաջիկա օրերին Ոսկե գնդակի դափնեկիրը ժամանել է Մադրիդ․ հայտնի է այցի նպատակը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Փաստեր Կոնջորյանների մասին, որոնք Փաշինյանն ամիսներ առաջ մակուլատուրա էր համարում Москва слезам не верит. Սուրենյանցը՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին Հայտնի է՝ ով կլինի Ֆրանսիայի հավաքականի ավագը Զիդանի օրոք Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ այրվել են մոտ 2000 հակ անասնակեր և մոտ 2500 քմ հնձած ցորենի արտ Նիկոլի կառավարությունն այնքան չմտածված օրենքներ է ընդունել, որ դրսի դերակատարները չեն վստահում նրանց 40-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով հայտնվել է դաշտում, բախվել բետոնե էլեկտրասյանը․ կա վիրավոր Ըմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am