Սիմոնյանը համաձայնություն է տվել Օհանյանի և Մինասյանի նկատմամբ հետապնդում սկսելու միջնորդագրին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայնություն է տվել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագրին՝ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ Գլխավոր դատախազը դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ միջնորդելով, որ խորհրդարանը թույլ տա քրեական գործ հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հանդեպ:
