«Վեհարանը ազատելու» վարչապետի կոչը հարձակում է համայն հայության հոգևոր կենտրոնի վրա. Ռումինիայի թեմ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ մեր ժողովրդի հոգևոր-ազգային ինքնության ու գոյատևման հենասյուներից մեկը, այսօր կանգնած է աննախադեպ ճնշման և հարձակման առաջ, որոնք մեզ հիշեցնում են Խորհրդային ժամանակների բռնաճնշումները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, որոնցում նա ոչ միայն պահանջում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը, այլև կոչ է անում «ազատել Վեհարանը», իրավացիորեն առաջացրել են խոր մտահոգություն թե՛ հոգևոր և թե՛ ազգային անվտանգության տեսանկյունից։

Նախ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ոչ միայն Հայաստանի, այլև առավել ևս աշխարհասփյուռ հայության կողմից ընտրված հոգևոր առաջնորդն է։ Ամենայն Հայոց տիտղոսն արդեն խոսում է դրա մասին: Կաթողիկոսի ընտրությունը տեղի է ունենում Ազգային Եկեղեցական ժողովի ժամանակ, Հայաստանի և Սփյուռքի բոլոր թեմերի պատվիրակների մասնակցությամբ։

Այսինքն՝ հստակ է, Ամենայն Հայոց Հայրապետի ընտրությունը չի իրականացվում միայն Հայաստանի քաղաքացիների կամ տեղական իշխանության քմահաճույքով, այլ ընտրական գործընթացին մասնակցում են Հայաստանի և Սփյուռքի թեմերի ներկայացուցիչները՝ հոգևորականներ, ու աշխարհականներ, ինչը նշանակում է, որ Սփյուռքն ունի բացառիկ դեր ու մասնակցություն։

Այսինքն՝ Վեհափառը ի Հայաստան և ի Սփյուռս ապրող ամբողջ հայ ազգի Հայրապետն ու հոգևոր առաջնորդն է։ Հետևաբար, ՀՀ վարչապետի միանձնյա կամ քաղաքական շահից բխող պահանջը՝ Կաթողիկոսի հրաժարականի մասին, իրավական հիմք չունի, իսկ բարոյական տեսակետից՝ անընդունելի և վիրավորական է ողջ հայության հավատքի և հոգևոր արժանապատվության համար։

Պետությունը կարող է լինել աշխարհիկ, բայց հավատքը, եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դուրս են քաղաքական ճնշումների տրամաբանությունից։

Կաթողիկոսը՝ որպես ազգային միասնության խորհրդանիշ, իրավունք ունի արձագանքել համազգային նշանակության իրադարձություններին և մասնակից լինել ազգի և պետականության առաջ ծանրացած մարտահրավերների հաղթահարման գործընթացներին։ Այդ իրավունքը Վեհափառին վերապահված է ոչ թե վարչապետի թույլտվությամբ, այլ աշխարհասփյուռ հայության սպասումներով:

Գալով վարչապետի «Վեհարանը ազատելու» մասին կոչին, ըստ էության, դա ոչ այլ ինչ է, քան հարձակում համայն հայության հոգևոր կենտրոնի վրա։ Վեհարանը՝ Սուրբ Էջմիածինը, ոչ միայն վարչական կառույց է, այլ Սրբավայր, որտեղ պահվում են մեր սրբազան ժառանգությունը, ավանդույթներն ու հոգևոր հիշողությունը։ Նման կոչերը վտանգավոր են, քանի որ ուղիղ ճանապարհ են դեպի բախումներ, անկարգություններ, և անգամ՝ քաղաքացիական պատերազմի սպառնալիք կարող են լինել։

Նման հայտարարություններն ուղղակի սադրում են հասարակական պառակտում, խաթարում պետության՝ եկեղեցուց անջատ լինելու այդքան արծարծված սկզբունքը և վերածվում են ճնշման լծակի՝ ընդդեմ հավատացյալ քաղաքացիների։ Դրանք հակասում են ժողովրդավարության ու իրավական պետության սկզբունքներին:

Մենք խստորեն դատապարտում ենք վարչապետի կոչը և մարդկանց զանգվածային ուղղորդումը դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և դա դիտարկում ենք որպես ուղիղ հարձակում մեր հոգևոր ինքնության վրա:

Մենք զգուշացնում ենք, որ նման քայլերը կարող են անդառնալի հետևանքներ ունենալ հասարակական համերաշխության և ազգային միասնության վրա։

ՀՀ իշխանությունների կողմից հակաեկեղեցական ու ապազգային գործընթացները չդադարեցնելու պարագային մենք Սփյուռքի մեջ կձեռնարկենք համապատասխան գործողություններ ու քայլեր:

Եվ ի վերջո, հարգելի իշխանություններ, չմոռանաք, որ Ճշմարիտ հավատքի և Աստծո Եկեղեցու դեմ դուրս եկողներն ու մարտնչողներն ի վերջո կործանվում են՝ նետվելով պատմության աղբանոց: Դա ուղղակի օրինաչափություն է:

Աստված պահապան մեր Սուրբ Եկեղեցուն, մեր ազգին և մեր պետականությանը։

Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ

2019 թ.-ից` համատեղությամբ Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական տեղապահ:

2022 թ.-ից` համատեղությամբ՝ Բալկանյան երկրների Հայրապետական Պատվիրակ։

դիտվել է 133 անգամ
Լրահոս
Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. Համբուրգ Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026 թվականի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն Այս պատերազմը պետք է դադարեցվի. Տոկաևը՝ Պուտինին Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով․ Բադալյան Ավելի քան մեկդարյա գաղտնիք Հերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ Մելիքյան Շոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ երկու վիրավորից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է Փորձում է հրաժարական տալ, բայց վարչակազմը դա թույլ չի տալիս․․․ Հայաստանը պարտավոր է այնպես կառավարել ռիսկերը, որ արտաքին ցնցումը չվերածվի ներքին ճգնաժամի ՀԺ-ն, «բարենորոգվելով», լրատվամիջոցից վերածվել է Եկեղեցու դեմ հերթապահ բամբասանքների «բեսեդկայի»․ Տեր Զարեհ Ֆրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ. Նովակ 53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկել Ուկրաինայի հարվածը՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի դեմ էր. Պեսկով Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդում. Armlur.am «Ուրբաթ օրով Ին Վինոյից Զովք ոտքով հասնելն ավելի դժվար ա, քան հայկական շլորը Դուբրովնիկ արտահանելը». Գոռ Մադոյան Կամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոն «Հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքների վերաբերյալ տվյալներ ենք ստացել». իրավապաշտպան Տոկաևը հրաժարվում է Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա վիրավոր Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am